Kingston Corporation (/ˈkɪŋstən tɛkˈnɑlədʒi ˈkəmp(ə)nē ɪŋk/), ամերիկյան մասնավոր, միջազգային ընկերություն, որը զբաղվում է ֆլեշ հիշողությունների և այլ համակարգչային սարքերի մշակմամբ, արտադրությամբ, վաճառքով և աջակցմամբ։

Kingston Corporation
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1987[1]
ՀիմնադիրJohn Tu? և David Sun?
ՎայրFountain Valley, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԱրդյունաբերությունRAM
Հասույթ12,8 մլրդ $ (2019)[2]
Աշխատողների թիվ3000 մարդ[2]
Կայքkingston.com(անգլ.)
Մասնակից էSD Association[3]
 Kingston Technology Վիքիպահեստում

Գլխավոր գրասենյակը գտնվում է Fountain Valley-ում, Կալիֆոռնիայում։ Kingston Technology-ը ունի ավելի քան 4700 աշխատակից տարբեր երկրերից։ Ընկերությունը ունի արտադրող օբյեկտներ՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Թայվանում և Չինաստանում։

Համարվում է DRAM հիշողության մոդուլ արտադրող ամենախոշոր մասնավոր ընկերությունը, ներկա պահին իրեն է պատկանում 46%-ը, ըստ iSuppli-ի[4]։ Kingston-ը երկրորդն է ֆլեշ հիշողություների, առաջինն է USB կրիչների և երրորդն է ֆլեշ քարտերի մատակարարմամբ։

Օգոստոսին Inc.com-ը ընկերությանը տվեց 6-րդ հորիզոնականը «Top 100 Inc. 5000 Companies» ցուցակում եկամուտի չափով և առաջին հորիզոնականը համակարգչային տեխնիկաների շարքում։ Նոյեմբեր ամսին Forbes պարբերականը Kingston-ն ընկերությանը «ԱՄՆ-ի խոշոր մասնավոր ընկերությունների» ցանկում տվեց 77-րդ հորիզոնականը։

Kingston-ը դիստրիբյուտորների, վերավաճառողների, մանրածախ վաճառողների և OEM հաճախորդների միջազգային ցանց է[5]։ Ընկերության կողմից թողարկվող ապրանքների մի մասը թողարկվում են տարբեր անուններով կամ Kingston ընկերությանը պատկանող այլ ապրանքանիշների նշաններով։

Պատմություն խմբագրել

Ընկերությունը հիմադրվել է 1987 թվականի հոկտեմբերի 17-ին ի պատասխան հիշողության մոդուլների բացակայության[6]։ Թավյանական ներգաղթյալներ՝ Ջոն Տուն և Դեյվիդ Սանը, անց էին կացնում սեփական տեխնիկական միջոցառումը նվիրված նոր Single In-line Memory Module հիշողության մոդուլներին։ 1990 թվականին ընկերությունը թողարկեց իր առաջին ապրանքանիշը։ 1992 թվականին ընկերությունը «Inc.» պարբերականում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, որպես արագ զարգացող մասնավոր ընկերություն Ամերիկայում։

Ընկերությունը ընդլայնեց ցանցը և ապրանքների պահպանում, ինչպես նաև ներկայացրեց DataTraveler և DataPak դյուրակիր սարքերը։ 1994 թվականին Kingston-ին տրվեց ISO 9000 սերտիֆիկատ։

Kingston-ը սկսեց ընդլայնել իր ծառայությունները Եվրոպայում, բացելով մասնաճյուղ Մյունխենում, հրաժարվելով եվրոպական դիստրիբյուտորներ և հաճախորդների համար տեխնիկական աջակցությունից և մարքեթինգային հնարավորություններից։

 
Kingston Secure Digital 1 GB ծավալով

1995 թվականի հոկտեմբերին ընկերությունը ընդգրկվեց միլլիարդատեր ընկերությունների շարքերում։ 1995 թվականին ընկերության վաճառքի թիվը հասավ 1,3 միլլիարդ դոլլարի։

1996 թվականի օգոստոսի 15-ին ճապոնական SoftBank կազմակերպությունը գնեց Kingston-ի բաժնետոմսերի 75 %-ը 1,8 միլլիարդ դոլլար ընդհանուր արժեքով։ Նույն տարվա նոյեմբերին Kingston և Toshiba-ն միասին մշակեցին հիշողության թարմացված տարբերակներ Toshiba-ի համակարգիչների համար։ Սա առաջին դեպքն էր, երբ PC OEM և հիշողության մոդուլներ արտադրողը միավորվեցին, ստեղծելու համար նոր մոդուլ։ 1999 թվականին ընկերության համահիմնադիրները Softbank-ից գնեցին ընկերության 80% ակցիաները 450 միլլիոն դոլլարով[7]։

1997 թվականի հունվարին Kingston-ը բացեց իր գրասենյակը Մեծ Բրիտանիայում, արտադրություններով զբաղվող գրասենյակ Թայվանում, վաճառքի գրասենյակ՝ Ճապոնիայում և ինչպես նաև գրասենյակներ բացվեցին՝ Դուբլինում և Իռլանդիայում։ Ընկերությունը նաև ընդլայնեց իր արտադրության ծավալը Ամերիկայում։

2000-ականներ խմբագրել

 

Kingston-ը թողարկեց Advanced Validation Labs, Inc (AVL) դուստր ընկերությունը, որը տրամադրում էր հիշողության մոդուլների ստուգման ծառայություն։ Kingston Storage Products Division(SPD) ընդգծվեց, որպես առաձին ընկերություն՝ StorCase Technology, Inc անունով։ Նույն տարվա արդեն հունիսին Kingston-ը ցուցադրեց մոդուլների նոր համակարգ։ Ստեղծվեց Payton Technology Inc-ը, որը նախատեսված էր նոր մոդուլների աջակցման համար։ Forbes պարբերականը ընկերությանը ընդգրկեց «ԱՄՆ-ի 500 խոշոր մասնավոր ընկերություններ»-ի շարքում տալով նրան 141-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://compress.ru/archive/news/2012/11/#06
  2. 2,0 2,1 https://www.forbes.com/companies/kingston-technology/?list=largest-private-companies&sh=58ab4c5e2c00
  3. https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
  4. «Kingston Technology Company — Company Info — Marketshare Chart». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
  5. «О Компании Kingston». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  6. Kingston Technology // КомпьютерПресс : журнал. — 2012. — № 11 (275). — С. 49. — ISSN 0868-6157. Архивировано из первоисточника 21 Հոկտեմբերի 2017.
  7. Московиц, Милтон (2007 թ․ սեպտեմբերի 23). «"Мы любим свою работу. Просто спросите у нас."». New York Times. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 15-ին.