King ov Hell
King ov Hell (հաճախ կրճատվում է մինչև King; իրական անունը՝ Թոմ Կատո Վիսնես (նորվ.՝ Tom Cato Visnes)), նորվեգացի երաժիշտ, առավել հայտնի է որպես Gorgoroth բլեք մետալ խմբի նախկին բաս կիթառահար, Abbath խմբի բաս կիթառահար (2015 թվականից)։
King ov Hell | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 27, 1974 (46 տարեկան) Բերգեն, Նորվեգիա[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Բլեք մետալ |
Մասնագիտություն | երաժիշտ, կոմպոզիտոր և կիթառահար |
Գործիքներ | բաս կիթառ |
Անդամակցություն | God Seed? |
Կայք | kingovhell.com |
King ov Hell Վիքիպահեստում |
GorgorothԽմբագրել
King ov Hell-ը դարձավ Gorgoroth-ի բասիսիտը 1999 թվականին՝ Incipit Satan ալբոմի ձայնագրման աշխատանքներից կարճ ժամանակ առաջ։ Նա Twilight of the Idols ալբոմի ստեղծագործությունների մեծամասնության, իսկ Ad Majorem Sathanas Gloriam-ի բոլոր կոմպոզիցիաների հեղինակն է (վերջին ալբոմը ներկայացված էր նորվեգական գլխավոր մրցանակաբաշխության՝ Spellemannprisen-ի «մետալ» կատեգորիայում[2]). 2007 թվականի հոկտեմբերին Gorgoroth-ը պառակտվում է, և Քինգի ու վոկալիստ Գաալի և խմբի կիթառահար Ինֆերնուսի մեջ վեճ է սկսվում խմբի անվան ու ապրանքային նշանի իրավունքների համար։ Վերջնական վճիռը կայացվում է Ինֆերնուսի օգտին որից հետո Գաալն ու Քինգ օֆ Հելլը հայտարարում են God Seed խմբի հիմնադրման մասին[3]։
Այլ նախագծերԽմբագրել
Քինգը խմբի հիմնադրման օրվանից (2002 թվական) նվագում էր Audrey Horne հարդ ռոք խմբում, որի կիթառահարը Արվե Իսդալն էր՝ Enslaved-ից, բայց լքում է խումբը 2007 թվականին։ 2005-ին No Hay Banda ալբոմն արժանանում է նորվեգական գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության՝ Spellemannprisen-ի մրցանակը՝ որպես տարվա լավագույն մետալ ալբոմ[4]։
T.C. King կեղծանվանբ նվագում է Immortal-ի կիթառահար Աբատի հիմնադրած խմբում։ Gorgoroth-ի նախկին հարվածայինահար Կվիտրաֆնի հետ Քինգը ստեղծել է Jotunspor բլեք մետալ պրոյեկտը։ Միակ ալբոմը՝ Gleipnirs Smeder, թողարկվել է 2006 թվականին։ Նա նաև ելույթներ է ունենում Sagh դում մետալ խմբում։ 2015 թվականին միանում է Immortal-ի նախկին առաջնորդ Աբաթի սոլո նախագծին։ 2016 թվականին ծումբը թողարկում է Abbath դեբյուտային ալբոմը։
2008 թվականի մարտին հայտարարվում է, որ King ov Hell-ը կլինի շբեդական Shining բլեք մետալ խմբի VI Klagopsalmer ալբոմի (թողարկվել է նույն թվականի սեպտեմբերին)ձայնագրման սեսիոն երաժիշտներից[5]։
2000-2001 թվականներին Քինգը բաս կիթառ էր նվագում Clububba դրամ-ն-բեյս պրոյեկտում, որի կազմում էին նաև Enslaved-ի ու Malignant Eternal-ի որոշ երաժիշտներ։
ՍկավառակագրությունԽմբագրել
Թվական | Վերնագիր | Խումբ |
---|---|---|
2000 | Incipit Satan | Gorgoroth |
2003 | Twilight of the Idols | Gorgoroth |
2005 | Confessions & Alcohol | Audrey Horne |
2005 | No Hay Banda | Audrey Horne |
2006 | Gleipnirs smeder | Jotunspor |
2006 | Ad Majorem Sathanas Gloriam | Gorgoroth |
2006 | Between Two Worlds | I |
2006 | Sahg I | Sahg |
2008 | Sahg II | Sahg |
2008 | Black Mass Krakow 2004 | Live DVD by Gorgoroth |
2010 | Sahg III | Sahg |
2010 | The Underworld Regime | Ov Hell |
2012 | Live at Wacken | God Seed |
2012 | I Begin | God Seed |
2016 | Abbath | Abbath |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Freebase Data Dumps — Google.
- ↑ «ENSLAVED Wins Norwegian 'GRAMMY' In 'Metal' Category»։ Blabbermouth.net։ 27 հունվարի, 2007։ Վերցված է 2008-07-03(անգլ.)
- ↑ «Former GORGOROTH Members Launch GOD SEED»։ Blabbermouth.net։ 23 մարտի, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-27-ին։ Վերցված է 10 апреля 2009(անգլ.)
- ↑ Spellemannprisen 2005 — Musikk — NRK (նորվ.)
- ↑ Новости Gorgoroth, Shining | HeavyMusic.ru՝ երաժշտական տեղեկատվական պորտալ