«Join, or Die» (միացիր, այլապես կմեռնենք) քաղաքական պատկեր է, որի հեղինակը Բենջամին Ֆրանկլինն է։ Առաջին հրատարակությունը եղել է «Փենսիլվանիա Գազետի» կողմից 1754թ մայիսի 9-ին[1]։ Ամերիկայում գտնվող բրիտանական գաղութների միասնությանը բնորոշող ամենավաղ պատկերն է[2]։ Այն իրենից ներկայացնում է փայտի վրա փորագրված օձի պատկեր, որը 8 մասի է բաժանված։ Յուրաքանչյուր մասը ամերիկյան գաղութների կամ շրջանի խորհրդանիշն է։ Նոր Անգլիան ներկայացված է որպես մեկ սեգմենտ այն ժամանակվա 4 գաղութների փոխարեն։ Դելավերը առանձին չի նշվել, քանի որ այն Փենսիլվանիայի կազմի մեջ էր մտնում։ Ջորջիան, այնուամենայնիվ ամբողջությամբ դուրս է հանվել։ Այսպիսով, օձը 8 սեգմենտներից էր բաղկացած 13 ավանդական խանութների փոխարեն[3]։ Հյուսիսում գտնվող բրիտանաամերիկյան երկու գաղութները՝ Նովա Սքոթիան և Նյուֆաունդլենդը, ներառված չեն եղել։ Ներառված չի եղել նաև Կարիբյանի բրիտանական որևէ ունեցվածք։ Պատկերը հայտնվել է Ֆրանկլինի տպագրության շարքերում գաղութներին վերագրված «չմիավորված պետություն» խորագրով, ինչը անհրաժեշտություն տվեց գաղութների միասնականությանը։ Հետագայում՝ ամերիկյան հեղափոխական պատերազմում այն գաղութների ազատության խորհրդանիշ դարձավ։

«Join or Die» հեղինակն է Բ. Ֆրանկլինը (1754թ), քաղաքական պատկեր, որ նկարագրում էր Հյուսիսային Ամերիկայում բրիտանական գաղութների չմիավորված լինելը, հետագայում օգտագործվել է նախկին գաղութներին միավորելու գործընթացում՝ ընդդեմ բրիտանական օրենքների

Դերը Յոթնամյա պատերազմի ժամանակ խմբագրել

Միևնույն ժամանակ հայտնի է որպես պատերազմ ֆրանսիացիների և հնդիկների միջև։ Յոթնամյա պատերազմը միևնույն ժամանակ և՛ պատերազմ էր, և՛ ընտրություն էր գաղութների համար. բրիտանացիների ֆրանսիացիների միջև, իրենց բնիկ դաշնակիցների հետ։ Նրանք Ապպալանչյան լեռնաշղթայից արևմուտք ընկած տարածքի համար էին պայքարում։ Այդ ժամանակ գաղութները բաժանված էին երկու գաղափարի միջև. կռվել արդյոք ֆրանիսացիների և իրենց դաշնակից բնիկ ցեղերի դեմ Ապպալանչյան լեռնաշղթայից արևմուտք ընկած տարածքներում տիրելու համար։ Պատկերը դարձավ 18-րդ դարի կեսերին ֆրանսիացիների և բնիկ ամերիկացիների դեմ կազմակերպված գործողությունների անհրաժեշտության խորհրդանիշ։ Գրող Ֆիլիպ Դեվիդսոնը հավաստիացնում է, որ Ֆրանկլինը ազդեցիկ քարոզիչ էր՝ քաղաքական պատկերի ներուժի տարածման մեջ[4]։ Ֆրանկլինը առաջարկեց Ալբանի ծրագիրը և նրա նկարած նկարը հավաստիացնում է, որ միավորումը անհրաժեշտ է կործանումից խուսափելու համար։ Ֆրանկլինը գրել է.

       «Ֆրանսիացիների ինքնավստահությունը լավ հիմնավորված է ներկայից բրիտանական անջատ գաղութների և այդքան տարբեր կառավարություններին ու ժողովներին համախմբելու վրա, միավորման և անվտանգության համար այդքան արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու համար:Մինչդեռ մեր թշնամիները մեծ առավելություններ ունեն:Ուղղություն դեպի մի խորհրդարան, մի քսակ...»[5]:

Դերը մինչ ամերիկյան հեղափոխությունը և հեղափոխության ընթացքում խմբագրել

 
«Մասաչուսեթսի լրտեսը», հուլիսի 7, 1774թ

Ֆրանկլինի քաղաքական պատկերը տարբեր նշանակություններ ունեցավ ամերիկյան հեղափոխության ընթացքում, հատկապես 1765-1766թթ Դրոշմահավաքի հոդվածի ընթացքում։ Բրիտանացի գաղութականները, որոնք դեմ էին դուրս գալիս բրիտանական օրենքին, «Սահմանադրական Կուրանտում» օգտագործում էին պատկերը գաղութականներին համոզելու համար։ Այնուամենայնիվ, հայրենասերները պատկերը ասոցացնում էին հավերժության, զգոնության և խոհեմության հետ, և նրանք միակը չէին, որ այդպես էին մեկնաբանում։ Լոյալիստները պատկերին վերբերում էին աստվածաշնչյան ավանդույթների տեսանկյունից՝ որպես խորամանկություն, նենգություն և դավաճանություն։ Ինքը Ֆրանկլինը հրաժարվեց օգտագործել պատկերը այդ ժամանակ, փոխարենը պաշտանում էր որոշ չափով։ 1766թ նա նոր նկար հրատարակեց «MAGNA Britannia: her Colonies REDUCED»[6], որտեղ նա զգուշացրեց Բրիտանիայի կողմից ամերիկյան գաղութների կորստի վտանգի մասին կնոջ պատկերի միջոցով (Բրիտանիան), որի վերջույթները կտրված էին։ Ֆրանկլինի այս նկարի պատճառով, «Կուրանտը» Անգլիայում համարվեց ռադիկալ հրատարակչություն[4]։

«Join, or Die» 1754թ-ի և 1765թ-ի օգտագործման տարբերությունը նրանում էր կայանում, որ Ֆրանկլինը այն կազմել էր գաղութներին միավորել հնդիկներից և ֆրանսիացիներից պաշտպանվելու համար, սակայն 1765թ գաղութականները օգտագործեցին դա գաղութարարներին միավորելու համար ընդդեմ բրիտանացիների:Այդ ժամանակահատվածում որոշ գաղութներում, ինչպես Նյու Յորքը և Ֆիլադելֆիան, «Join, or Die» արտահայտությունը վերածվեց «Unite, or die»:

Դրոշամահավաքի հոդվածների քաղաքականության ժամանակ հրատարակչությունից հետո տպագրվեց նաև Նյու Յորքի Մասաչուսեթսում։ 2 ամիս անց այն տարածում գտավ Վիրջինիայում և Հարավային Կարոլինայում։ Նյու Յորքում և Փենսիլվանիայում հրատարակչությունը շարունակվում էր ողջ տարին ամեն շաբաթը մեկ[4]։ ՄԻայն 1774թ հուլիսի 4-ին Փոլ Ռիվերը փոփոխեց պատկերը՝ «Մասաչուսեթսի լրտես» պարբերականի տիտղոսաթերթում տեղադրելու համար[7]։

Ժառանգություն խմբագրել

Նկարը Ամերիկայի պատմության ընթացքում վերատպագրվել և վերափոխվել է բազմաթիվ անգամներ։ Նկարում գրված արտահայտությունները փոփոխվել են, օրինակ՝ «Unite, or Died», և տարբեր հատվածներ՝ ակխված քաղաքական մարմիններից, որոնց դեմ բողոք էր հարուցվում։ Ամերիկյան հեղափոխության ժամանակ դարձավ գաղութների միավորման խոշոր խորհրդանիշ և դիմադրություն բրիտանական ճնշման դեմ։ Այն իր դերն ունեցավ ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ երկու կողմերին համապատասխան կերպով փոփոխվելով[8]։

  • «Join, or Die» լատիներեն թարգմանությունը (Jungite aut Perite) օգտագործվում է Ֆիլադելֆիայի ֆուտբոլի թիմում որպես նշանաբան։ Օձը նույնպես պատկերված է իրենց լոգոյում՝ նախանշելով պատմական պատկերը[9]։
  • Այս նկարը որպես դրոշ իր տեղն է ունեցել «Ջոն Ադամս» սերիալի բացման մասում և առաջին մասի վերնագիրն է։
  • «The Late Late Show» նախկին հաղորդավար Քրեգ Ֆերգյուսոնը դաջել է իր արմունկին ի հիշատակ Ամերիկայի քաղաքացիություն ստանալու[10][11]։ Ֆերգյուսոնը «History Channel»-ում իր թոք-շոուն անվանեց

«Join, or Die with Craig Ferguson» (միացիր կամ մահացիր Քրեյգ Ֆերգյուսոնի հետ)։ Հաղորդումը հեռարձակվեց 2016թ փետրվարից[12]։

  • «Join, or Die» պատկերի օձը օգտագործվեց որպես սպառնալիք « NCIS»-ի «Dead Air» էպիզոդում։ Այն օգտագործվել է ահաբեկչության խմբավորման խորհրդանիշ[13]։
  • «Join, or Die» «Assasin's Creed III» տեսախաղի տրված հատուկ անունն է, որում ամերիկյան հեղափոխության տարիներն է ներկայացվում։
  • «TNT» հեռուստաընկերության «Falling skies» հաղորդման ժամանակ, երբ Հռոմի պապը և իր հանցավոր խմբավորումը դիրքավորվել էր կրակակետին մոտ Թոմ Մենսոնի հետ, Հռոմի պապը հարցնում է Մենսոնին հետագա անելիքի վերաբերյալ, Մենսոնը պատասխանում է «Միավորվել կամ մեռնել»։ Սցենարի մեջ նշված էր, որ Մենսոնը Բոսթոնի համալսարանում պատմության դասախոս է, ով պատմում է ամերիկյան հեղափոխության մասին իր դասաժամերի ժամանակ։
  • «Fox» շոուի «Sleepy Hollow» 2-րդ եթերաշրջանի 10-րորդ դրվագում ցուցադրվում է «Join, or Die» բնօրինակը։ Բացատրվում է, թե ինչպես է Բ. Ֆրանկլինը նկարում՝ մատնանշելով իրական գետը։ Նայելով քարտեզին՝ օձի բերանը գտնվում է այն վայրում, որտեղ գլխավոր հերոսները գտնում են թուրը։
  • Ֆիլադելֆիա 76 «NBA» թիմը օձը ինտեգրեց «Ազատության զանգ» լոգոյում՝ ստեղծելու համար 2018թ ֆլեյ-օֆֆի հատուկ լոգո։ Սակայն օգտագործվեց «Unite or Die» տարբերակը։
  • «Fallout 4» խաղի ընթացքում կարելի է տեսնել շինությունների վրա առանց կոնտեքստի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Join, or Die». Pennsylvania Gazette. Philadelphia. 1754 թ․ մայիսի 9. էջ 2. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին – via Newspapers.com.  
  2. Margolin, Victor. "Rebellion, Reform, and Revolution: American Graphic Design for Social Change". Design Issues Vol. 5, No. 1, 1988
  3. «Join or Die Snake Historical Flag». Flags Unlimited. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 Olson, Lester C. Benjamin Franklin's George Washington Vision of American Community. University of South Carolina Press, Columbia, 2004
  5. «The Writings of Benjamin Franklin: Philadelphia, 1726–1757». historycarper.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2006 թ․ մայիսի 1-ին.
  6. «Political cartoon: MAGNA Britannia : her Colonies REDUC'D». Library Company of Philadelphia. Վերցված է 2007 թ․ ապրիլի 29-ին.
  7. «A More Perfect Union: Symbolizing the National Union of States». Library of Congress. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. «'Join, or Die' – the Political Cartoon by Benjamin Franklin». BBC. 2003. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 13-ին.
  9. «Philadelphia Major League Soccer Team Reveals Identity to the World». Major League Soccer. 2009 թ․ մայիսի 11. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  10. «22 September 2009». The View. September 22, 2009. ABC. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. «The Rallying Cry of the Robot Skeleton Army». Plixi. 2010 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. «History Channel Shows».
  13. «NCIS Recap: Dead Air». CBS. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3-ին.