Ջերին և Ոսկե ձկնիկը (անգլ.՝ Jerry and the Goldfish), լեգենդար «Թոմն ու Ջերին» շարքի 56-րդ կարճամետրաժ մուլտֆիլմը։ Ռեժիսորներն են Ուիլյամ Հաննան և Ջոզեֆ Բարբերան, պրոդյուսերը Ֆրեդ Քուիմբին է, անիմատորները՝ Իրվին Սփենսը, էդ Բարջը, Ռեյ Փաթերսոնը և Քենեթ Մյուսը, հետին ֆոների վրա աշխատել է Ռոբերտ Ջենթլը, կոմպոզիտորը` Սքոթ Բրեդլին է։ Տևողությունը՝ 7:21 է։

Jerry and the Goldfish
անգլ.՝ Jerry and the Goldfish
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
Շարքի մասն էԹոմն ու Ջերին
ՌեժիսորՋոզեֆ Բարբերա
ՀնչյունավորումԴոուզ Բաթլեր
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
Երկիր ԱՄՆ
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն441 s
ՇարքԹոմն ու Ջերին
ՊրիկվելCasanova Cat?
ՍիկվելJerry's Cousin?
Թվական1951

Սյուժե

խմբագրել

Տեսախցիկը ցույց է տալիս սեղանին դրված ակվարիում, որտեղ Գոլդի ոսկե ձկնիկը քնած է։ Ջերին ցատկում է սեղանի վրա և կերակրում է ձկանը թխվածքաբլիթներով, այսպիսով նա ձեռք է բերում նոր ընկեր։ Այդ ժամանակ Թոմը ռադիոյով լսում է շեֆ խոհարար Ֆրանսուայի խոհարարական շոուն։ Ֆրանսուան պատմում է բավականին համեղ ձկան ապուրի բաղադրատոմսը, որից Թոմը թուքը կուլ է տալիս։ Ֆրանսուան ավարտում է բաղադրատոմսի պատմությունը` ասելով. «Եվ մի մոռացեք, որ այս ուտեստի համար շատ կարևոր է մեկ փոքր, թարմ ձուկ»։ Թոմը բարձի վրա է ընկնում՝ երազելով այդպիսի ապուրի մասին, բայց հանկարծ հասկանում է, որ կարող է այն պատրաստել, քանի որ ձուկը կա։ Թոմը սողալով մոտենում է ակվարիումով սեղանի մոտ, վերցնում է այն և մոտենում է ջեռոցին։ Նա ակվարիումը ձկան հետ դնում է կրակի վրա, լցնում է այնտեղ անհրաժեշտ բաղադրամասերը և աղ է ցանում ձկնիկի վրա։

Ջերին, որը խոհանոց էր գնում, սարսափում է այդ տեսարանից և Թոմին նախապես ջեռոցը նետելով, ակվարիումը վերցնում է։ Բնականաբար, Թոմը վազում է Ջերիի հետևից, որն ավարտվում է նրանով, որ Ջերին և Գոլդին (որին պայքարի ընթացքում Ջերին հասցրել էր տեղափոխել ջրի բաժակի մեջ), կարողանում են հաջոողությամբ թաքնվել մկնիկի բնի մեջ։ Կարճ ժամանակ անց Ջերին գլուխը դուրս է հանում բնից, և քանի որ Թոմը չկար, ու ամեն ինչ կարգին էր, ակվարիումը կրկին սեղանին է դնում։ Նա օգնում է ձկանը հասնել իր ակվարիումը, և երբ ձուկը վայրէջք է կատարում, Թոմը բռնում է նրան տապակով։ Թոմը վազում է խոհանոց և ձուկը թաթախում ալյուրի մեջ և դնում տապակի մեջ` հրաժարվելով ապուր պատրաստելու գաղափարից։ Կարճ տապակելուց հետո Թոմը ձուկը գցում է իր բերանը, բայց Ջերին անիրականորեն ազատում է նրան։ Գոլդին ցատկում է Ջերիի նախապես պատրաստած բաժակի մեջ, մկնիկը բաժակը վերցնում է, և նրանք փախչում են. հետապնդումը շարունակվում է։

Երկարատև հետապնդումներից հետո Թոմը վերցնում է ատրճանակը և մի հարվածով կոտրում է բաժակը ու վերցնում ձկանը։ Ջերին, որը դեռ չէր նկատել այս ամենը, դեռ թաքնվում է բնի մեջ, սակայն հետո հասկանում է կատարվածը։ Հիմա Թոմը փորձում է տապակել Գոլդիին բուխարու կրակի վրա։ Ջերին կրկին կանգնեցնում է նրան՝ կատվի գլխին մի կաթսա դնելով, կրակախառնիչով հարվածելով դրա վրա և ձուկը վերցնելով։ Հետապնդումը շարունակվում է։ Իրավիճակը ձեռնտու է մեկ Թոմին, մեկ Ջերիին, բայց ի վերջո Թոմը կարողանում է առաջ անցնել և փակում է Ջերիին իր բնում ու վերցնում է ձուկը։ Մկնիկը էլեկտրական լարերի միջով անցքից դուրս է գալիս և տեսնում, որ Թոմը կրկին վերադարձել է ձկան ապուր պատրաստելու մտքին։ Մի փոքր եփելով Գոլդիին` Թոմը վերցնում է այն և դնում իր կողքին՝ բանջարեղենը կտրելով կաթսայի մեջ։ Ջերին օգտվում է առիթից և գազարը փոխարինում է ռումբով, իսկ Գոլդիին՝ Թոմի պոչով։ Ոչինչ չնկատելով` Թոմը կտրում է ռումբը և պոչը դնում տապակի մեջ, բայց շուտով հասկանում է, որ ստեղծել է դանդաղ ազդեցության ռումբ։ Նա արագ դուրս է գալիս տանից և փակում իր պոչը դռնով։ «Ռումբը» պայթում է՝ պոկելով նրա պոչի մի մասը։ Թոմը թեթևությամբ հոգոց է հանում՝ մտածելով, որ ամեն ինչ անցել է, բայց դուռը բացելով՝ վախով հասկանում է, որ թռել է բաց տիեզերք։ Միևնույն ժամանակ, Ջերին և նրա ընկերուհին՝ Գոլդի ձկնիկը հետևում են իրադարձություններին ակվարիումի ապակու հետևից։

Փաստեր

խմբագրել
  • Մուլտֆիլմում օգտագործվում Սքայ Բրեդլիի Love That Pup երգը համանուն շարքից[1]։
  • Գոլդի ոսկե ձկնիկը հայտնվում է նաև Filet Meow դրվագում։
  • Ջերիի` Թոմի գլխին հարվածելու ձայնը հնչելու է նաև «The Flying Cat» դրվագում (1952)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Страница мультфильма на Big Cartoon DataBase.(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել