In the Nightside Eclipse — ը Նորվեգական Emperor սիմֆոնիկ բլեք մետալ խմբի դեբյուտային լիաֆորմատ ալբոմն է և չորրորդ պաշտոնական թողարկումը։ Լույս է տեսել 1994 թվականին՝ Candlelight Records լեյբլի վրա։

In the Nightside Eclipse
*Emperor ստուդիային լիաֆորմատ ալբոմ
Թողարկված () փետրվարի 21 1994
ՁայնագրվածՀուլիս 1993
Ժանր
Տևողություն48:29 59:54 (1999 թվականի վերաթողարկմամբ)
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլCandlelight records Century black
ՊրոդյուսերԷիրիկ Հունդվին և Emperor



Ալբոմի մասինԽմբագրել

In the Nightside Eclipse-ը ձայնագրվել է 1993 թվականի հուլիսին Grieg Hall-ում և թողարկվել է 1994-ին՝ Candlelight Records լեյբլով։

Ալբոմի շապիկը նկարել է Քրիստիան Վագլինը-ը, ով հայտնի է նաև Necrolord անունով։ Ալբոմը համարվում է 90-ականների բլեք մետալ-ի կարևորագույն թողարկումներից[1]։ Այն նաև թմբուկահար Ֆաուստի վերջին ալբոմն է։

In the Nighstside Eclipse-ը նվիրված է Եվրոնիմուսի հիշատակին։

1999 թվականին ալբոմը վերանայվում և վերաթողարկվում է։ Ավելանում են երկու քավր երգեր ՝ բոնուս թրեքերի տեսքով։ Առաջինը Bathory-ի <<A Fine Day to Die>> -ն է։ Երկրորդը Mercyful Fate-ի <<Gypsy>>-ն։ Վերաթողարկման մեջ առաջին երկու երգերը ՝ <<Intro>>-ն և <<Into the Infinity of Thoughts>>-ը միացվում են իրար և ալբոմը թղթե կազմով է փոխվում։

Ալբոմի ստեղծագործությունների լիրիկական պլանում սիմվոլիկ հաղորդագրություններ են, որոնք նկարագրված են նորվեգական բնապատկերներով։

  • Մենք ապրում ենք դրանց մեջ, դրանցում գտնում ենք ոգեշնչում։ Սա մեր թախիծի արտահայտումն է աշխարհին, որում տիրում են մեզ հոգեհարազատ արժեքները։- Իսան[2]

ՍտեղծագործություններԽմբագրել

# Անվանում Տևողություն
1. «Intro»   0:51
2. «Into the Infinity of Thoughts»   8:14
3. «The Burning Shadows of Silence»   5:36
4. «Cosmic Keys to My Creations and Times»   6:06
5. «Beyond the Great Vast Forest»   6:01
6. «Towards the Pantheon»   5:57
7. «The Majesty of the Night Sky»   4:54
8. «I am the Black Wizards»   6:01
9. «Inno a Satana»   4:48

ընդհանուր՝ 48:29

1999 թվականի վերաթողարկում

# Անվանում Տևողություն
10. «A Fine Day to Die (Bathory-ի քավր)»   8:26
11. «Gypsy (Marcyful Fate-ի քավր)»   2:54

Ձայնագրման մասնակիցներԽմբագրել

  • Իսան- կիթառ, վոկալ,ստեղնաշարային գործիքներ
  • Սամոթ- կիթառ
  • Չորտ- բաս կիթառ
  • Ֆաուստ- հարվածային գործիքներ
  • Շարմանդ Գրիմլոք- ստեղնաշարային գործիքներ (միայն <<Gypsy>>-ում)
  • Երաժշտություն։ Իսան և Սամոթ
  • Խոսքեր։ Մորտիիս, Իսան և Սամոթ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «In the Nightside Eclipse - Emperor | Songs, Reviews, Credits | AllMusic»։ AllMusic։ Վերցված է 2016-11-17 
  2. «Emperor / Величие Black Art»։ deathmetal.ru։ Վերցված է 2016-11-17