«Il Ramoscello» (հայտնի է նաև «Bella e Buona» և «Bellebuona»), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի ջրաներկ նկարը՝ ստեղծված 1865 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Ֆոգի պատկերասրահի հավաքածուում[2]։

Il Ramoscello
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1865
բարձրություն47,6 սանտիմետր
լայնություն39,4 սանտիմետր
ստեղծման վայրՄիացյալ Թագավորություն[1]
նյություղաներկ և կտավ
գտնվում էՖոգ թանգարան
հավաքածուՖոգ թանգարան և Հարվարդի արվեստների թանգարան
Ծանոթագրություններ

Տեղեկություն նկարի մասին

խմբագրել

Աշխատանքն իրենից ներկայացնում է կանաչ շորով աղջկա մինչև կուրծքը նկարը, աղջիկը ձեռքին պահում է փշարմավի ճյուղ։ Նկարն ստեղծվել է Ուիլյամ Գրեմի պատվերով, որը նկարչի մշտական պատվիրատուներից էր։ Համաձայն նկարչի եղբայր Ուիլյամ Մայքլ Ռոսսետտիի՝ բնորդուհին եղել է Ուիլյամ Գրեմի դուստր Էմի Գրեմը։ Սակայն արվեստագետ Հենրի Մարիլյերը հերքում է դա[3], իսկ Ուիլյամ Գրեմի մյուս դուստրը՝ Ֆրենսիս Հորները, նկարագրել է աշխատանքը որպես պարզապես «փշարմավի ֆոնին կանգնած աղջկա» դիմանկար[4]։

Ռոսսետտին աշխատանքն ստեղծել է 1865 թվականին և վերնագրել այն «Bella e Buona»։ Ինչպես Ռոսսետտիի շատ այլ աշխատանքներ, այս նկարին ևս ուղեկցում է նրա գրած համանուն սոնետը[4]։ 1873 թվականին նա նկարի սեփանակատիրոջից որոշ ժամանակով վերցրել է նկարը, որպեսզի փոփոխություններ անի։ Այդ ժամանակ նկարիչը աշխատանքի անունը փոխել է՝ դարձնելով «Il Ramoscello»՝ համապատասխան գրություն անելով նկարի ֆոնին։ Ուիլյամ Գրեյին փոփոխությունը դուր չի եկել, նա պահանջել է հեռացնել այն, սակայն նոր անվանումը թողել է[3][4]։ 1870 թվականի քնարերգական ժողովածուի մեջ բանաստեղծության անվանումը ևս փոխվել է «Plighted Promise», և բանաստեղծության ու նկարի կապը այդ ձևով խզվել է[4]։ Գոյություն են ունեցել նկարի էսքիզներ, որոնք ցուցադրվել են 1892 թվականի ցուցահանդեսի ժամանակ, սակայն ներկայումս դրանց գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ[5]։

1886 թվականին Ուիլյամ Գրեմը նկարը վաճառել է Քրիստիս աճուրդում։ Այն մի քանի անգամ փոխել է սեփականատերերին, իսկ 1943 թվականին այն ձեռք է բերել Ֆոգի պատկերասրահը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.harvardartmuseums.org/collections/object/230159
  2. 2,0 2,1 «From the Harvard Art Museum Collections — Il Ramoscello». Harvard Art Museums.
  3. 3,0 3,1 Marillier, Henry Currie Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 139.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Il Ramoscello». Rossetti Archive.
  5. «Il Ramoscello». Rossetti Archive.