«I Trust», հարավկորեական (G)I-DLE գըրլ բենդի երրորդ մինի ալբոմը։ Ալբոմի թվային տարբերակը թողարկվել է 2020 թվականի ապրիլի 6-ին, իսկ ֆիզիկական տարբերակը ապրիլի 7-ին՝ CUBE Entertainment լեյբլի միջոցով։ Ալբոմը բաղկացած է 5 երգերից, ներառյալ նախապես թողարկված՝ «Lion» ու գլխավոր՝ «Oh My God» սինգլները, որի պրոդյուսերներն ու հեղինակներն են Չոն Սոյոնն ու Big Sancho-ն[2]։ Ալբոմն ունի երկու ֆիզիկական տարբերակ՝ «True» (Ճիշտ) և «Lie» (Սուտ)[3]։ «I Trust» ալբոմն հանդիսանում է նրանց նախորդ թողարկված մինի ալբոմի՝ «I Made»-ի (2019) շարունակությունը։

I Trust
Թվային և «Lie» տարբերակի շապիկ
(G)I-DLE մինի ալբոմ
ԹողարկվածԱպրիլի 6, 2020 (2020-04-06)
ՁայնագրվածCube Studio (2019-2020)
Ժանր
Տևողություն16:33
Լեզու
  • Կորեերեն
  • Անգլերեն
Լեյբլ
Պրոդյուսեր
  • Սոյոն
  • Big Sancho
  • Լի Վու Մին
  • Սայմոն Հոնգ
(G)I-DLE-ի ալբոմների ժամանակագրություն
Latata
(2019)
I Trust
(2020)
Dumdi Dumdi
(2020)
Սինգլներ I Trust  ալբոմից
  1. «Lion»
    Թողարկվել է՝ Հոկտեմբերի 25, 2019
  2. «Oh My God»
    Թողարկվել է՝ Ապրիլի 6, 2020

Մինի ալբոմը դեբյուտ է կատարել Gaon Album Chart չարթի առաջին հորիզոնականում և դարձել է խմբի լավագույն վաճառք ունեցող ալբոմը՝ առաջին շաբաթում վաճառվելով 112,075 օրինակ[4]։ Այս ալբոմով խումբը դարձել է չորրորդ գըրլ բենդը, որի ալբոմի թողարկման առաջին շաբաթում վաճառքները գերազանցել են 100,000 օրինակը[5]։ Ալբոմը գլխավորել է նաև 62 երկրների iTunes-ի թոփ ալբոմների չարթը, որը լավագույն ցուցանիշն է հարավկորեական գըրլ բենդերի շրջանում[6]։

Նախապատմություն և թողարկում խմբագրել

«Ալբոմի նպատակն է մարմնավորել բոլոր այն հույզերը, որը կարող է զգալ մեկ անձը և ես նաև ցանկացա մեկ ալբոմում ներառել և դրական, և մռայլ զգացողությունները։»

- Սոյոնը խոսում է «I Trust»-ի մասին[7]։

2020 թվականի փետրվարի 18-ին հայտնի դարձավ, որ (G)I-dle-ը պատրաստվում է մարտի կեսերին քամբեք կատարել իրենց «I-Land: Who Am I» համաշխարհային շրջագայությանն ընդառաջ։ Նույն օրը նաև հայտնի դարձավ, որ խումբը աշխատում է տեսահոլովակի նկարահանումների վրա[8]։ Այնուամենայնիվ, թողարկումը հետաձգվում է COVID-19 համավարակի արդյունքում[9]։

Մարտի 19-ին Cube Entertainment-ը հայտարարում է, որ խումբը մինի ալբոմով քամբեք է կատարելու ապրիլի սկզբին։ Նրանք արդեն կատարել էին ալբոմի և տեսահոլովակի համար նկարահանումներն ու գտնվում էին քամբեքի եզրափակիչ աշխատանքների կատարման փուլում[10]։ Ավելի ուշ, նույն ամսին լեյբլը պաշտոնապես հաստատեց խմբի քամբեքի մասին՝ թողարկելով մի թիզեր լուսանկար, որում ներկայացված էր ալբոմի անվանումն ու թողարկման ամսաթիվը[11][12]։

«I Trust»-ը (G)I-dle-ի «I» շարքում երրորդն է, որին նախորդում են «I Am» և «I Made» մինի ալբոմները։ Ալբոմի թեմատիկան է՝ «i trust (ես վստահում եմ) = I trust myself (ես վստահում եմ ինքս ինձ)» և սրա միջոցով (G)I-dle-ը ցուցադրում է իր յուրահատուկ ինքնավստահությունը[13]։ Սոյոնը նշել է, որ ալբոմի ամբողջ կոնցեպտը ստեղծելիս ոգեշնչվել է, դիտելով «KonoSuba: God's Blessing on this Wonderful World! Legend of Crimson» անիմե ֆիլմը[14][15]։

Երգացանկ խմբագրել

I Trust ալբոմի երգացանկ
# Անվանում Տևողություն
1. «Oh My God»   3:15
2. «Luv U» (사랑해) 3:33
3. «Maybe»   3:00
4. «Lion»   3:30
5. «Oh My God» (անգլ․ տարբերակ) 3:15
16:33

Ձայնագրման անձնակազմ խմբագրել

(G)I-dle

Լրացուցիչ մասնակիցներ

  • Սայմոն Հոնգ ՝ արտադրություն[16]
  • Լորեն Կաորի ՝ «Oh My God» երգի անգլերեն թարգմանություն

Մրցանակներ խմբագրել

Մրցանակաբաշխություն
Տարեթիվ Մրցանակաբաշխություն Անվանակարգ Արդյունք Ծան.
2020 NetEase Cloud Music Award Տարվա փոփուլյար ալբոմ Հաղթանակ [17]
Տարվա լավագույն ստեղծագործություն Առաջադրված
Տարեվերջյան ցանկեր
Քննադատ/Հրատարակություն Ցանկ Դիրք Նշումներ Ծան.
Bugs 2020-ի տարեվերջյան թոփ 100 96 Oh My God [18]
Capricho Որո՞նք էին այն հիթերը, որոնք նշանավորեցին 2020 թվականը Չկա տվյալ Ալբոմ [19]
Dazed 2020-ի 40 լավագույն քեյ փոփ երգեր 18 Oh My God [20]
Genius Korea Genius Korea Chart-ի տարեվերջյան արդյունքներ՝ մինի ալբոմ (2020) 2 Ալբոմ [21]
Genius Korea Chart-ի տարեվերջյան արդյունքներ՝ թոփ երգեր (2020) 4 Oh My God [22]
Metro Newspapers 2020-ի լավագույն 20 քեյ փոփ քամբեքները Չկա տվյալ [23]
MTV 2020-ի լավագույն քեյ փոփ բի սայդ երգերը 15 Luv U [24]
Tonplein 2020 K-Pop Settlement 15 Oh My God [25]
Rolling Stone India 2020-ի 20 լավագույն տեսահոլովակները 4 Տեսահոլովակ [26]

Չարթեր խմբագրել

I Trust ալբոմի շաբաթական վաճառքներ
Չարթ (2020) Բարձրագույն
դիրք
Japanese Albums (Oricon)[27] 48
Polish Albums (ZPAV)[28] 30
Portuguese Albums (AFP)[29] 16
South Korean Albums (Gaon)[30] 1
Spanish Albums (Promusicae)[31] 34
US Top Current Album Sales (Billboard)[32] 81
US World Albums (Billboard)[33] 4
I Trust ալբոմի ամսական վաճառքներ
Չարթ (2020) Բարփրագույն
դիրք
South Korea (Gaon Album Chart)[34] 3
I Trust ալբոմի սինգլների վաճառքներ
Երգ Չարթ (2020) Բարձրագույն
դիրք
Oh My God   Single Top 10[35] 24
Philippines (Myx)[36] 1
  Scottish Singles Top 40[37] 97
Singapore (RIAS)[38] 21
South Korea (Gaon)[39] 15
South Korea (K-pop Hot 100)[40] 10
US World Digital Song Sales (Billboard)[41] 3
Lion Singapore (RIAS)[42] 20
South Korea (Gaon)[43] 19
South Korea (K-pop Hot 100)[44] 5
US World Digital Songs (Billboard)[45] 5
I Trust ալբոմի երգերը, որոնք ընդգրկվել են Gaon Download Chart չարթում[46]
Անվանում Տարեթիվ Դիրք
Luv U (사랑해) 2020 53
Maybe 73
Lion 182
Oh My God (անգլ․ տարբերակ) 186

Թողարկման պատմություն խմբագրել

Տարածաշրջան Տարեթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան.
Հարավային Կորեա Ապրիլի 6, 2020 Թվային ներբեռնում, սթրիմինգ [47]
ԱՄՆ [1]
Տարբեր
[48]
Հարավային Կորեա Ապրիլի 7, 2020 CD
Ճապոնիա
  • Cube
  • U-Cube
[49]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Tatiana Cirisano (2020 թ․ ապրիլի 8). «K-Pop Girl Group (G)I-DLE Signs With Republic Records in the US». Billboard (անգլերեն).
  2. Hong Seung-hoon (2020 թ․ մարտի 31). «(여자)아이들, 전소연 자작곡 'Oh my god'으로 컴백» [[Official] (G)I-DLE comeback with Jeon So-yeon's own song "Oh My God"]. NBN News.
  3. «(G)I-DLE – Mini Album Vol.3 [I trust]». KTown4U. 2020 թ․ մարտի 26.
  4. «[초동 기록] (여자)아이들((G) I-DLE)의 미니앨범 'I trust' 초동 판매량 11만 장 이상 기록 (한터차트 공식) "500% 이상의 놀라운 성장력... 여성 그룹 초동 순위 2위까지 차지하며 쾌거 거뒀다!"» [[Initial Chodong Record] (G)I-DLE's 3rd Mini Album 'I trust' Sold More Than 110K Copies in the First Week (Hanteo Chart Official) "Amazing growth of more than 500%.. 2nd in Initial Chodong rankings among girl groups!"] (կորեերեն). Hanteo. 2020 թ․ ապրիլի 14.
  5. Kang Min-soo (2020 թ․ հունիսի 23). «큐브엔터, (여자)아이들 앨범 누적 15만장 판매…역대급 -이베스트». Money Today.
  6. Kirsten Marquez (2020 թ․ հոկտեմբերի 27). «[HKP EXCLUSIVE INTERVIEW] (G)I-DLE Reflects On Their Road To Success, Music Plans & Love For NEVERLAND». HelloKPop.
  7. Dam-young, Hong (2020 թ․ ապրիլի 7). «(G)I-dle sings self-confidence in 'I Trust'». The Korea Herald.
  8. Kim Eun-ae (2020 թ․ փետրվարի 18). «[단독] (여자)아이들, 3월 중순 가요계 컴백 '오늘 뮤비촬영 중'..독보적 실력 예고» [[Exclusive] (G)I-DLE comeback in mid-March 'Today's filming music video'..]. OSEN. Վերցված է 2020 թ․ մարտի 24-ին.
  9. Choi Jin-sil (2020 թ․ փետրվարի 28). «(여자)아이들, 월드투어·3월 새 앨범 발매 프로젝트 잠정 연기[공식]» [(G)I-dle World Tour, March New album release project tentatively postponed [Official]]. Spots Seoul. Վերցված է 2020 թ․ մարտի 19-ին.
  10. Kim Min-ji (2020 թ․ մարտի 19). «[단독] (여자)아이들, 3월 중순→4월 초 컴백 확정…MV 촬영 완료» [(G)I-dle mid-March → early comeback in early April… MV shooting completed]. News1.
  11. «(G)I-DLE 3rd Mini Album [I trust] Release On 2020.04.06 18:00 (KST) Coming Soon». (G)-Idle. 2020 թ․ մարտի 23. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին – via Twitter.
  12. Yoo In-sun (2020 թ․ մարտի 24). «[공식] (여자)아이들, 세 번째 미니앨범 'I trust'로 9개월 만에 컴백…4월 6일 발매 확정» [[Official] (G)I-DLE comeback in 9 months with third mini album 'I trust'… April 6 release confirmed]. KyungHyang Newspaper.
  13. «(G)IDLE – I Trust album information». Cube Entertainment. 2020 թ․ ապրիլի 6.
  14. Cho Seung-hyeon (2020 թ․ ապրիլի 6). «[SE★현장]"당당하게" (여자)아이들, 이번 콘셉트도 'Oh my god'(종합)». Seoul Economic Daily.
  15. «(ENG) [Full ver.] (여자)아이들 (G)I-DLE 'Oh my god' Showcase 쇼케이스 풀영상 (미연, 민니, 수진, 소연, 우기, 슈화) [통통TV]». Youtube. TongTongTv 통통컬처. 2020 թ․ ապրիլի 6.
  16. «I Trust / (G)I-dle – TIDAL». Tidal. 2020 թ․ ապրիլի 7.
  17. «2020年度音乐榜单人气类奖项投票开启». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  18. «2020년 베스트 가요 콜렉션». 2020 թ․ դեկտեմբերի 10.
  19. AMÁBILE REIS (2020 թ․ դեկտեմբերի 17). «K-pop: quais foram os hits que marcaram 2020?». Capricho.
  20. Taylor Glasby (2020 թ․ դեկտեմբերի 19). «The 40 best K-pop songs of 2020». Dazed. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  21. @Genius_kor (2020 թ․ նոյեմբերի 29). «#GeniusCharts 2020 Year-End Genius Korea Chart Top EPs». Twitter. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  22. @Genius_kor (2020 թ․ նոյեմբերի 28). «#GeniusCharts 2020 Year-End Genius Korea Chart Top Songs». Twitter. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  23. Sarah Deen (2020 թ․ դեկտեմբերի 28). «From BTS to GOT7 and BLACKPINK – the best K-Pop comebacks of 2020 ranked». Metro Newspapers. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  24. Elizabeth de Luna (2020 թ․ դեկտեմբերի 29). «THE BEST K-POP B-SIDES OF 2020». MTV. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  25. 2020 케이팝 결산 [Top Songs of 2020: Korea]. Tonplein. 2020 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 8-ին.
  26. Riddhi Chakraborty (2021 թ․ հունվարի 1). «20 Best K-pop Music Videos of 2020». Rolling Stone India. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  27. «I trust». 2020 թ․ մայիսի 1.
  28. "Oficjalna lista sprzedaży :: OLIS - Official Retail Sales Chart". OLiS. Polish Society of the Phonographic Industry. Retrieved April 30, 2020.
  29. "(G)I-dle – I TRUST". Portuguesecharts.com. Hung Medien.
  30. «Gaon Album Chart – Week 15, 2020». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  31. «I Trust». 2020 թ․ ապրիլի 12.
  32. «Top Album Sales». Billboard. 2020 թ․ ապրիլի 18. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  33. «World Albums – April 14, 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  34. «April 2020 Album Chart». Gaon Music Chart (կորեերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  35. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է April 16, 2020.
  36. «MYX International Top 20». Myx. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  37. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է April 11, 2020.
  38. «RIAS International Top Charts Week 16 (10 - 16 April 2020)». Recording Industry Association (Singapore).
  39. «Digital Chart – Week 15 of 2020». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  40. «BILLBOARD KOREA K-POP 100». Billboard. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  41. «World Digital Song Sales: April 18, 2020». Billboard. 2020 թ․ ապրիլի 14.
  42. «RIAS International Top Charts Week 46». Recording Industry Association (Singapore). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  43. «Digital Chart – Week 45 of 2019». Gaon Chart (կորեերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  44. «Lion». 2019 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  45. «LION». Billboard. 2019 թ․ նոյեմբերի 13.
  46. «Luv U». 2020 թ․ ապրիլի 16.
  47. «[EP] I trust (G)I-dle». Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին – via Melon.
  48. «(G)I-DLE – I trust – EP». Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին – via iTunes Store.
  49. «I trust [Lie Ver.][輸入盤]» (ճապոներեն). UMG Japan. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել