Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Hold Me (այլ կիրառումներ)

Hold Me (Գրկիր ինձ), ադրբեջանցի երգիչ Ֆարիդ Մամեդովի երգն է, որով ներկայացրել է Ադրբեջանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։ Երգի խոսքերի հեղինակներն են Ջոն Բալլարդը և Ռալֆ Չարլին, իսկ երաժշտության հեղինակն է Դիմիտրիս Կոնտոպուլոսը։

Hold Me
Եվրատեսիլ 2013-ի երգ
ԵրկիրԱդրբեջան
Երգիչ(ներ)Ֆարիդ Մամեդով
ԼեզուԱնգլերեն
Երգահան(ներ)Դիմիտրիս Կոնտոպուլոս
Բառերի հեղինակ(ներ)Ջոն Բալլարդ, Ռալֆ Չարլի
Արդյունքներ
Կիսաեզրափակչի արդյունք1
Կիսաեզրափակչի միավորներ139
Եզրափակչի արդյունք2
Եզրափակչի միավորներ234
Ներկայանալու ժամանակագրություն
◄ When The Music Dies (2012)   
Start a Fire (2014) ►

Երգը մրցույթի եզրափակիչ փուլում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը 234 միավորով։

Սկանդալներ խմբագրել

Մինչև մրցույթի եզրափակչի մեկնարկը լիտվական 15min.lt լրատվական գործակալությունը համացանցում է տեղադրում է մի տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես են մի քանի գործակալներ լիտվացի ուսանողներից 20 եվրոի դիմաց գնում ձայներ։ Տեսանյութի երկխոսությունում նշվում է, որ Ադրբեջանի համար ձայներ են գնվել նաև 15 այլ երկրում, այդ թվում Լատվիայում, Էստոնիայում, Բելառուսում, Ուկրաինայում, Խորվաթիայում և Շվեյցարիայում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել