Ֆարիդ Մամեդով (ադրբեջաներեն` Fərid Məmmədov, ծնվ. 1991 թ. օգոստոսի 30, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի երգիչ, ով 2013 թվականի մայիսին Hold Me երգով ներկայացրել է Ադրբեջանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում։

Ֆարիդ Մամեդով
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 30, 1991(1991-08-30) (32 տարեկան)
Բաքու
Երկիր{{{2}}} Ադրբեջան, Բաքու
ԺանրերՓոփ
ՄասնագիտությունԵրգիչ
Գործիքներվոկալ
Գործունեություն2012-ից սկսած
 Farid Mammadov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Ֆարիդ Մամեդովը ծնվել է 1991 թվականի օգոստոսի 30-ին Բաքվում, Ադրբեջան։ Սկսած մանկությունից նա երգել է "Bulbul" անսամբլում և արդեն 8 տարեկանում նա սկսել է հետաքրքրվել ջազ և սոուլ երաժշտական ոճերով։

Ֆարիդը բացի երգիչ լինելուց զբաղվում է նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտով։

Եվրատեսիլ 2013 խմբագրել

2013 թվականի մարտին Ֆարիդը իր Hold Me երգով հաղթում է Ադրբեջանի Եվրատեսիլի ազգային ընտությանը և հնարավորություն ստանում ներկայացնելու Ադրբեջանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1]։ Նա մրցույթի եզրափակիչ փուլում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։

Ծանոթագրություններ խմբագրել