Hesburger
Hesburger (Հեսբուրգեր), ֆիննական արագ սննդի ռեստորանների ցանց, կենտրոնական գրասենյակը գտնվում է Տուրկուում։
Hesburger | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Հասարակական սնունդ |
Հիմնադրված է | 1966 թվականին |
Հիմնադիր | Heikki Salmela? |
Վայր | ![]() |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Աարնե Ախո |
Արդյունաբերություն | Սննդագիտություն |
Արտադրանք | արագ սնունդ |
Գործառնական շահույթ | €150 մլն (2008) |
Աշխատողների թիվ | 4000 (2007) |
Կայք | www.hesburger.ru |
![]() |


Բուրգերների վաճառքով զբաղվող ֆիննական ռեստորանների ամենամեծ ցանցը։ Տեղական շուկայում առաջ անցավ այս ոլորտի այնպիսի հսկաներից, ինչպիսին McDonald’s-ն է։ Գոյություն ունեն ինչպես սեփական կետեր, այնպես էլ բաց կետեր ֆրանչայզինգային տարբերակով։ Ցանցի ռեստորանների մեծամասնությունը ապահովված է Wi-Fi-ով, որոշները օգտագործում են RFID-տարբերանշաններ և այլ թվային տեխնոլոգիաներ՝ հաճախորդներին արագ սպասարկելու համար։ Ինչպես նաև գոյություն ունի Hesburger Hotel հյուրանոցը, որը գտնվում է Տուրկուում։ Հյուրանոցի առաջին հարկում գործում է շուրջօրյա ռեստորան, հյուրանոցի բոլոր համարները առաջարկում են համացանցից անվճար օգտվելու հնարավորություն։
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվել է 1966 թվականին Հեյկի Սելմելայի կողմից։ Սկզբում եղել է արագ սննդի փոքրիկ տաղավար Նաանթալիում։ 1980 թվականին Սալմելան Տուրկուում բացեց ռեստորան Hesburger անունով, դնելով ապագա ցանցի առաջին կետը։
Մինչև 1992 թվականը հաշվվում էր Hesburger-ի 12 ռեստորան, սակայն հաջորդ 10 տարիներին ցանցը ընդլայնվեց և Ֆինլանդիայի 60 քաղաքներում բացվեցին 200 ռեստորաններ, 2002 թվականին կուլ տալով գլխավոր մրցակից Carrols-ին։ Hesburger-ը նաև ընդլայնվեց դեպի միջազգային շուկաներ, բացելով ռեստորաններ Բալթյան երկրներում և Գերմանիայում, ավելի ուշ`այլ երկրներում։ Կարճ ժամանակով Hesburger-ը ներկայացվեց Սիրիայում, Ղազախստանում և Թուրքիայում, սակայն նախագծերը փակվեցին։
Գործունեությունը երկրներումԽմբագրել
Ցանցը բաղկացած է ավելի քան 400 ռեստորանից աշխարհի 8 երկրներում, որոնցից մոտ կեսը գտնվում են Ֆինլանդիայում, ավելի քան 100 ռեստորան Բալթյան երկրներում, 30 կետ Ռուսաստանում (ֆրանշիզան Ռուսաստանում պատկանում է «Օստանկինո»[1] մսաարդյունաբերական ընկերությանը, կան մի քանի ռեստորաններ Գերմանիայում, Ուկրաինայում, մեկ ռեստորան Բելառուսում[2]):
Նախկինում ցանցը գործել է Սիրիայում (2004—2006), Ղազախստանում (2014—2015) և Թուրքիայում (մինչև 2015 թվականը)։ Հետագայում պլանավորվում է բացել ռեստորաններ Լեհաստանում և Հունգարիայում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Կսենիա Շամակինա (2012-01-24)։ ««Велком» разложит мясо по тарелкам»։ Коммерсант, №11, стр. 10։ Վերցված է 2015-06-28
- ↑ Քրիստինա Կորբաչ (2017-01-15)։ «В конце января в Минске откроется очередной западный фастфуд»։ Афиша։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-16-ին։ Վերցված է 2017-01-15