Guns for Hands
Guns for Hands, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ՝ «Regional at Best» երկրորդ ստուդիական ալբոմի համար։ Թողարկվել է որպես սինգլ միայն Ճապոնիայում[6]։ Չնայած այն թողարկվել է «Regional at Best» ալբոմում, այդուհանդերձ երգը վերաձայնագրվեց և վերաթողարկվեց «Vessel» երրորդ ստուդիական ալբոմում[7]։ Երգի երաժշտական տեսահոլովակի ռեժիսոր դարձավ Մարկ Էշլեմանը[8]։ Երգը հասավ մինչև Japan Hot 100-ի 21-րդ հորիզոնական։
«Guns for Hands» Guns for Hands | ||||
---|---|---|---|---|
Twenty One Pilotsի երգը «Vessel» ալբոմից | ||||
Թողարկված | 2012 թվականի դեկտեմբերի 26-ին[1] | |||
Ֆորմատ | CD, թվային բեռնում | |||
Ձայնագրված | 2012 | |||
Ժանր | ինդի փոփ[2][3], ինդի ռոք[2], փոփ ռոք, | |||
Տևողություն | 4:33 | |||
Լեյբլ | Warner Japan | |||
Հեղինակ | Թայլեր Ջոզեֆ | |||
Պրոդյուսեր | Թայլեր Ջոզեֆ, Գրեգ Ուելս[4][5] | |||
Vessel ալբոմի երգացանկ | ||||
|
Նախապատմություն
խմբագրելRock Sound-ին տված հարցազրույցում Թայլեր Ջոզեֆը բացատրել է, որ «Guns for Hands»-ը ստեղծվել է խմբի և երիտասարդ երկրպագուների հանդիպումից հետո, որոնք քննարկեցին, թե ինչ էին զգում և թե ինչ էին մտածում ինքնասպանությունների մասին։ Թայլերը ասել է նաև, որ երգի շնորհիվ նա փորձել է երիտասարդներին հասցնել այն, որ նրանք բացասական էներգիան ուղղեն այլ բաների վրա, ոչ թե իրենց[9]։
Երաժշտական տեսահոլովակ
խմբագրել«Guns for Hands» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է մեծ սպիտակ սենյակում, դատարկ, բացառությամբ կատարողների և նրանց գործիքների։ Տեսահոլովակի սկզբում ցույց է տրվում երգի անունը՝ ճապոներեն ենթագրերի օգնությամբ։ Ջոզեֆը կապույտ վերնաշապիկ էր կրում, իսկ Դանը՝ կարմիր՝ ներկայացնելով խմբի լոգոտիպը։ Տեսահոլովակն սկսվում է նրանով, որ Ջոզեֆը դահուկորդի դիմակ է հագնում և մի դիմակ էլ տալիս է թմբկահար Ջոշ Դանին։ Նրանք սկսում են բուռն ելույթ ունենալ, որից հետո հանում են դիմակները։ Ջոզեֆը ուշադրություն է դարձնում նրան, որ իր բարձրախոսը չէր ձայնագրում և սկսում է թափահարել այն։
Մինչ երգի ռեփ մասի սկսվելը՝ երկու կատարողներն էլ դեմքերը փաթաթում են գունավոր կպչուն ժապավենով, որը նույնպես խորհրդանշում է նրանց լոգոտիպը։ Չնայած դրան վերջում նրանք հանում են իրենց դիմակները։
Երգացանկ
խմբագրելԹվային բեռնում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Guns for Hands» | 4:33 |
EP | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Guns for Hands» | 4:33 | |||||||
2. | «Forest» | 4:06 |
Ձայնագրման անդամներ
խմբագրել- Թայլեր Ջոզեֆ — վոկալ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ուկուլելե, բաս-կիթառ
- Ջոշ Դան — թմբուկների հավաքածու
Հիթշքերթներ
խմբագրելՀիթշքերթ (2013) | Դիրք |
---|---|
Japan Hot 100 (Billboard)[10] | 21 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Right-on2012A&WのテレビCM曲「ガンズ・フォー・ハンズ」ビデオクリップ完成!YouTube公開!|twenty one pilots / トゥエンティ・ワン・パイロッツ|ワーナーミュージック・ジャパン». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 2,0 2,1 https://www.musicnotes.com/sheetmusic/mtd.asp?ppn=MN0167708.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ https://www.last.fm/pl/music/Twenty+One+Pilots/_/Guns+for+Hands.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Twenty One Pilots - Biography, Albums, Streaming Links - AllMusic». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Twenty One Pilots». Voodoo Music Festival. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Three Songs – EP». Amazon.com US. Amazon.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Migraine – EP». iTunes US. Apple Inc. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Twenty One Pilots - "Guns For Hands"». MTV. 2013 թ․ հունվարի 28. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Track-By-Track: Twenty One Pilots - Vessel». Rock Sound. 2013 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ http://www.billboard.com/artist/430557/Twenty+One+Pilots/chart?f=848