"Growl" (կորեերեն՝ 으르렁; (Չինարեն)), համարվում է EXO հարավկորեական բոյ բենդի երգը՝ իրենց առաջին «XOXO» ստուդիական ալբոմի վերաթողարկված տարբերակի համար։ Այն թողարկվել է կորեական և չինական տարբերակներով՝ S.M. Entertainment-ի կողմից 2013 թվականի օգոստոսի 5-ին։ Երգը հայտնի է, որպես Exo-ի բեկումնային սինգլ, վաճառված ավելի քան երկու միլիոն օրինակով։

«"Growl"»
EXOսինգլը
«XOXO» ալբոմից
Թողարկված5 օգոստոսի 2013 թվական
ՖորմատԵրաժշտության ներբեռնում
Ձայնագրված2013 թվական
ԺանրՀիփ հոփ
Փոփ
R&B
Տևողություն3:27
ԼեյբլS.M. Entertainment
ՊրոդյուսերԼի Սու Ման
EXO-ի սինգլների ժամանակագրություն
«"Wolf"»
(2013)
«"Growl"»
(2013)
«"Miracles in December"»
(2013)

Թողարկում և առաջմղում խմբագրել

Կոմպոզիտորներն են՝ Հյուկ Շինը, DK, Ջորդան Քայլ, Ջոն Մաժորը և Ջարա Գիբսոնը, «Growl» երգը պարային փոփ երգ է՝ ժամանակակից R&B-ի և ֆանկի էֆեկտներով։

Թողարկման մասին հայտարարությունից հետո՝ տեսանյութը, որտեղ խմբի անդամները բեմադրում են երգի պարը՝ թողարկվել է հուլիսի 27-ին։ Exo-ն սկսել է ելույթ ունենալ նոր երգով հարավկորեական երաժշտական հեռուստաշոուներին օգոստոսի 1-ից, մինչ 2013 թվականի օգոստոսի 5-ին պաշտոնապես թողարկվելը՝ ալբոմի հետ։ Նրանք նաև կատարել են երգը մի քանի չինական հեռուստաշոուների ժամանակ։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

"Growl" երգի կորեական և չինական տարբերակները թողարկվել են 2013 թվականի հուլիսի 1-ին, երգից չորս օր առաջ։ Այնտեղ ցուցադրվում է միայն Exo-ն երգը կատարելիս՝ աղոտ լուսավորված պահեստում և օգտագործել են հարվածի մեկ ոճ, որը, նկարահանվել է մեկ կադրով։ 2013 թվականի օգոստոսի 20-ին թողարկվել է երգի մեկ այլ երաժշտական տեսահոլովակների ցանկը, որոնք նկարահանված են այլ վայրերում։

Ընդունում խմբագրել

"Growl" զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը հարավկորեական Gaon Digital հիթ շքերթում, և երրորդ հորիզոնականը Billboard Korea K-Pop Hot 100 և World Digital Songs հիթ շքերթներում[1][2][3]։ Երգը հաղթել է առաջին հորիզոնականը հարավկորեական երաժշտական հեռուստաշոուներում 14 անգամ։

Բնութագրելով այն որ՝ "EXO-ն մարգարիտ է ֆանտաստիկ 2013 թվականում", Billboard-ը ընտրել է "Growl" երգը 2013 թվականի լավագույն քեյ փոփ երգը[4]։ Այն ստացել է 2013 թվականի տարվա երգ Melon Music Awards և KBS Song Festival մրցանակաբաշխություններում։ Երգը համարվում է Exo-ի ամենավաճառվող սինգլը, կուտակելով ավելի քան երկու միլիոն ներբեռնում։

Հիթ շքերթներ խմբագրել

Ամենշաբաթյա հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2013) Զբաղեցրած
հորիզոնական
Հարավային Կորեա (Gaon)[1] 2
Korea K-Pop Hot 100 (Billboard)[2] 3
ԱՄՆ World Digital Songs (Billboard)[3] 3

Ամենամյա հիթ շքերթ խմբագրել

Հիթ շքերթ (2013) Զբաղեցրած
հորիզոնական
Հարավային Կորեա (Gaon)[5] 56
Korea K-Pop Hot 100 (Billboard) 19

Վաճառք խմբագրել

Երկիր Վաճառք
Հարավային Կորեա (Gaon)[6] 2,018,779

Ծանոթագրություններ՞ խմբագրել

  1. 1,0 1,1 «Gaon Digital Chart - Week 33, 2013». Gaon Chart (կորեերեն). Korea Music Content Industry Association. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  2. 2,0 2,1 «Korea K-Pop Hot 100 - September 7, 2013». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  3. 3,0 3,1 «World Digital Songs - August 24, 2013». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  4. «20 Best K-Pop Songs of 2013: K-Town Picks». Billboard. Prometheus Global Media. 2013 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  5. «Gaon Digital Chart - 2013». Gaon Chart. Korea Music Content Industry Association. Վերցված է 2017 թ․ հունվարի 4-ին.
  6. Cumulative sales for "Growl":

Արտաքին հղումներ խմբագրել