«Goosebumps», Ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի երգն է։ Իր երկրորդ ստուդիական ալբոմի (Birds in the Trap Sing McKnight) երրորդ սինգլն է։ Ուղարկվել է ռադիոալիքներ՝ 2016թ. դեկտեմբերի 13-ին, «Grand Hustle Recordsand Epic Records»-ի կողմից[1] : Երգում լսվում է Թրևիսի, ինչպես նաև Ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամարի ձայնը։

«Goosebumps»
Թրևիս Սքոթ, Քենդրիկ Լամարի սինգլը
«Birds in the Trap Sing McKnight» ալբոմից
Թողարկված2016թ. դեկտեմբերի 13
ՖորմատDigital download
Ձայնագրված2016
ԺանրԹրեպ
Տևողություն4:03
ԼեյբլEpic Records
ՊրոդյուսերCardo?

Պատմություն խմբագրել

Billboard-ի հետ հարցազրույցի ժամանակ Թրևիսը պատմեց թե ինչպես է հանդիպել Քենդրիկին, ասելով.

  Իրեն հանդիպել եմ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ։ Նա ինձ մոտեցավ և ասաց, որ շատ է սիրում իմ ստեղծած երաշտությունը և, որ այն շատ ոգեշնչող է։ Ես շոկի մեջ էի, քանի որ Քենդրիկը աշխարհի ամենալավ ռեփերն է և ինքը իմ երգերը սիրում է։ Սա ինձ ստիպեց շարունակել երգեր ստեղծելը և աշխատելը, որովհետև ես շատ եմ սիրում Քենդրիկին։ Ես նաև շատ եմ սիրում Անդրեի երգերը, Քանյեի երգերը, Ջեյ Զիինը։ Ես սիրում եմ ռեփ[2]։  

Տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակը թողարկվել է 2017թ. ապրիլի 3-ին «Apple Music»-ում։ Տեսահոլովակի ռեժիսորը BRTHR-ն է, ով նման տեսահոլովակ նաև նկարահանել է The Weeknd-ի «Party Monster» երգի համար[3]։

Կոմերցիոն հաջողություն խմբագրել

2016թ. սեպտեմբերի 24-ին «Goosebumps»-ը իր դեբյուտն ունեցավ ամերիկյան Billboard Hot 100-ում՝ 92-րդ հորիզոնականում[4]։ Երգը այնուհետև մի քանի անգամ ևս հասել է հիթ շքերթի թոփ 100 և բարձրացել մինչև 32-րդ հորիզոնական, դառնալով Թրևիսի երրորդ թոփ 40 շարքի հիթը։ 2017թ. հունվարին երգը դարձել է Ոսկի (Gold)՝ ԱՄՆ-ում 500.000-ից ավել պատճեն վաճառելու առիթով։ 2017թ. մարտի 28-ին Թրևիսը հայտնեց, որ երգը դարձել է Պլատին (Platinum)[5]:

Կենդանի կատարում խմբագրել

2017թ. հունվարի 21-ին Թրևիսը երգը կատարեց «Jimmy Kimmel Live»-ում[6][7], իսկ 2017թ. ապրիլի 19-ին այն կատարեց «The Ellen Degeneres» հեռուստաշոուի ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Top 40 Rhythmic Future Releases». All Access. Access Music Group. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  2. «Travis Scott Talks 'Birds in the Trap Sing McKnight' Title, Collaborating with Kendrick Lamar & Andre 3000». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Travis Scott Releases 'Goosebumps' Video Feat. Kendrick Lamar». Billboard. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
  4. http://www.billboard.com/charts/hot-100/2016-09-24
  5. https://instagram.com/p/BSMcA8AFt5W/
  6. «Travis Scott - goosebumps (Jimmy Kimmel Live!)». Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  7. «Travis Scott Performs "Goosebumps" On Jimmy Kimmel Live». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.