Google Code Jam, ծրագրավորման միջազգային մրցություն, որն անցկացվում է Google ընկերության կողմից։ Պատմությունը սկսվում է 2003 թվականից՝ որպես Գուգլում հնարավոր աշխատանքի անցնելու լավագույն ուղեղների ձեռքբերման հնարավորություն[1]։ Մրցությունը բաղկացած է ալգորիթմական առաջադրանքների հավաքածուից, որոնք պետք է որոշվեն ֆիքսված ժամանակում։ Ի տարբերություն ծրագրավորման այլ մրցությունների՝ մասնակիցները կարող են օգտագործել ծրագրավորման ցանկացած լեզու և առաջադրանքների որոշման մշակման միջավայր։

Google Code Jam
Изображение логотипа
Տեսակկայք
ԵնթաեսակՍպորտային ծրագրավորում
Առաջինը2003
ՀիմնադիրԳուգլ
codingcompetitions.withgoogle.com/codejam(անգլ.)

Google Code Jam-ը համարվում է ծրագրավորման ամենազանգվածային առաջնություններից մեկը. Այսպես, 2014 թվականին գրանցվել է ավելի քան 50 հազար մասնակից, որոնց թվում 25462 մարդ անցել են որակավորման փուլ[2]։

Նկարագրություն խմբագրել

Մրցության ժամանակ մասնակիցներին տրվում է ալգորիթմական առաջադրանքների հավաքածու, որոնք պետք է լուծվեն սահմանափակ ժամանակաընթացքում։ Առաջնությունն անցկացվում է միաժամանակ, մասնակիցներին տրվում են միանման առաջադրանքներ, որոնց լուծումները կարող են ներկայացվել ծարգրավորման ցանկացած լեզվով[3]։

Հաջող արդյունք ստանալու համար մասնակիցները ոչ միայն պետք է ճիշտ լուծեն առաջադրանքները, այլև կարողանան արագ կոդավորել դրանց իրագործումը։ Առաջադրանքը համարվում է հաջող կերպով լուծված այն ժամանակ, երբ ներկայացված լուծումը ցույց է տալիս թեստային մուտքային տվյալների բոլոր ճիշտ պատասխանները։ Տեխնիկական տեսանկյունից՝ մասնակիցը նախաձեռնում է թեստավորման հարցումը, և համակարգը նրան տրամադրում է մուտքային տվյալներ, որոնց պետք է տրվի պատասխան որոշակի ժամանակաընթացքում(կախված տվյալների հավաքածուից)։ Սովորաբար յուրաքանչյուր առաջադրանում ներկայացվում են տվյալների մեծ ու փոքր հավաքածուներ, որոնք տարբերվում են իրենց բարդությամբ և որոնց մշակմանը տրվում է 4 և 8 րոպե համապատասխանաբար[2]։ Եթե տվյալ մասնակիցը ճիշտ պատասխան է տալիս (անցնում է բոլոր թեստերը), ապա մասնակցին տրվում են որոշակի միավորներ, որոնք կախված են առաջադրանքից[4]։

Արդյունքները ըստ երկրների խմբագրել

Երկրր 1-ին տեղ 2-րդ տեղ 3-րդ տեղ
  Բելառուս 4 1 0
  Չինաստան 2 3 1
  Ռուսաստան 2 1 6
  Լեհաստան 2 0 1
  Ճապոնիա 1 1 1
  Արգենտինա 1 0 0
  Շվեյցարիա 1 0 0
  ԱՄՆ 0 2 1
  Նիդերլանդներ 0 2 0
  Կանադա 0 1 0
  Ուկրաինա 0 1 0
  Ֆիլիպիններ 0 1 0
  Հարավաֆրիկյան Հանրապետություն 0 0 2
  Սլովակիա 0 0 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Google Launches Code Jam 2003». 2003 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  2. 2,0 2,1 Sergii Dymchenko, Mariia Mykhailova Declaratively Solving Tricky Google Code Jam Problems with Prolog-based ECLiPSe CLP System // Proceedings of the 30th Annual ACM Symposium on Applied Computing. — New York, NY, USA: ACM, 2015-01-01. — С. 2122–2124. — ISBN 9781450331968. — doi:10.1145/2695664.2696032
  3. Aylin Caliskan-Islam [etc.] De-anonymizing Programmers via Code Stylometry(անգլ.) // Usenix. —Washington, D.C., 2015. — ISSN 978-1-931971-232.
  4. «Terms and Conditions | Google Code Jam». code.google.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել