Go_A, էլեկտրոֆոլկ ժանրով ստեղծագործող ուկրաինական խումբ, որը իր «Solovey» երգով կներկայացնի Ուկրաինան Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում, որը տեղի է ունենալու Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում։

Go A
ԵրկիրՈւկրաինա
Ժանրերֆոլկտրոնիկա[1]
Գործունեություն2012
ԼեյբլUniversal Music Polska?[2]
Կայքgo-a-band.com
 Go A Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

2011 թվականին Տարաս Շեվչենկոյի մոտ միտք ծագեց՝ ստեղծելու խումբ ժամանակակից էլեկտրոնիկ երաժշտությամբ, որը իր մեջ կներառի էթնիկ մոտիվներ, բայց երաժիշտների հետ աշխատելու առաջին հնարավորությունը ընձեռնվեց 2012 թվականին։ Այդ տարվա վերջին՝ դեկտեմբերին, թողարկվեց նրանց առաջին երգը՝ «Koliada»-ն (Коляда): Խմբի անունը նշանակում է «Վերադարձ արմատներին» և ստեղծվել է՝ միավորելով անգլերեն «Go» բառը հունարեն «Alpha» տառով, որը խորհրդանշում է ամեն ինչի սկիզբը[3]։

Խումբն առաջին անգամ ուշադրության արժանացավ «Vesnianka» (Веснянка) երգի թողարկումից հետո, որը ազգային մրցույթում ճանաչվեց Ուկրաինայի 2015 թվականի լավագույն երգը[4]։ Վեց ամիս շարունակ երգը «Kiss FM» ռադիոյի «10Dance» չարթում առաջին հորիզոնականում էր և այն արժանացելի «Տարվա բացահայտում» կոչմանը ռադիոկայարանի կողմից[3]։

2016 թվականի աշնանը Go_A-ը թողարկել է իր դեբյուտային ձայնասկավառակը՝ «Idy na zvuk»–ը (Іди на звук; Follow the tune, Հետևիր մեղեդուն)[5]։ Այն բաղկացած է տասը երգից, որոնց մեջ է նաև «Vesnianka»–ն, որը բավականին հաջողակ էր[6]։ 2017 թվականի սկզբին նրանք Քաթյա Չիլլիի հետ թողարկել են սուրբծննդյա երգ՝ «Shchedryi vechir» (Щедрий вечір) անվամբ[7]։

2020 թվականի սկզբին հայտարարվել է, որ Go_A-ը իր «Solovey» երգով մասնակցելու է Ուկրաինայի ազգային ընտրությանը Եվրատեսիլ 2020-ի Ուկրաինայի մասնակցին ընտրելու համար[8]։ Խումբը հանդես է եկել առաջին կիսաեզրափակչում, որը տեղի է ունեցել փետրվարի 8-ին։ Նրանք այստեղ գրավել են երկրորդ հորիզոնականը՝ այդպիսով անցնելով եզրափակիչ փուլ։ Փետրվարի 22-ին կայացավ մրցույթի եզրափակիչ փուլը, որի ժամանակ Go_A–ը, ստանալով բարձր միավորներ մարդկանց և ժյուրիի կողմից, հաղթեց և ստացվում է, որ այն ներկայացնելու է Ուկրաինան մայիսում կայանալիք Եվրատեսիլ 2020 երգի մրցույթին[9]։

Սկավառակագրություն խմբագրել

Ձայնասկավառակներ խմբագրել

Վերնագիր Մանրամասներ
«Հետևիր մեղեդուն»
  • Հրատարակված։ 2016 թվականի նոյեմբերի 1
  • Ձևաչափ։ Թվային ներբեռնում
  • Լեյբլ։ Moon Records

Երգեր խմբագրել

Վերնագիր Տարի Ձայնասկավառակ
«Shchedryi vechir» 2017 Non-album singles
«Rano-ranenko» 2019
«Solovey» 2020

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vincentelli A. M. E. Italy wins the 2021 Eurovision Song Contest. // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2021. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  2. Veen R. T. Ukraine: Go_A sign with Universal Music… and clear up rumours of collaboration with Måneskin // Wiwibloggs — 2021.
  3. 3,0 3,1 «Про гурт "Go-A" | Телерадіокомпанія "ВЕЖА"» (Ukrainian). Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Конкурс The Best Track in Ukraine 2015 объявил победителей!». tochka.net (Russian). 2015 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  5. «Електрофолк-гурт Go-A представив дебютний альбом». musicinua.com (Ukrainian). 2016 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «#Ідиназвук by Goa on Apple Music». Apple Music. 2016 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  7. «Winners of Ukraine's National Selection for Eurovision 2020: Ten facts about Go_A». 112 International. 2020 թ․ փետրվարի 23. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  8. «Нацотбор на "Евровидение 2020": Группа Go_A презентовала конкурсную песню». ivona.bigmir.net (Russian). 2020 թ․ հունվարի 28. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Go_A will represent Ukraine in Rotterdam». Eurovision.tv. 2020 թ․ փետրվարի 22. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Go A» հոդվածին։