Girls’ Generation — Oh!GG (կորեերեն՝ 소녀시대-Oh!GG), հարավկորեական Girls’ Generation աղջիկների երաժշտական խմբի երկրորդ պաշտոնական ենթախումբը, որը ձևավորվել է S.M. Entertainment-ի կողմից 2018 թվականին։ Խումբը բաղկացած է հինգ անդամից՝ Թեյոն, Լի Սուն Գյու, Կիմ Հյո Յոնգ, Կվոն Յու Րի և Իմ Յու Նա։

Girls’ Generation - Oh!GG
Girls' Generation at fansigning event in August 2017 01.jpg
Ժանրերքեյ փոփ
Գործունեությունսեպտեմբերի 5, 2018
ԼեյբլS.M. Entertainment
Կայքgirlsgeneration-ohgg.smtown.com
Commons-logo.svg Girls' Generation-Oh!GG Վիքիպահեստում
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

ԿարիերաԽմբագրել

2018: Ձևավորում և Lil’ Touch-ի հետ դեբյուտԽմբագրել

2017 թվականի օգոստոսին Girls’ Generation-ը թողարկեց վեցերորդ ստուդիական ալբոմը՝ «Holiday Night»-ը, որպեսզի նշեն իրենց դեբյուտի տասնամյակը[1][2]։ Փրոմոուշենը շարունակվում է մեկ շաբաթ, որից հետո հայտնի է դառնում, որ մասնակիցները քննարկում են գործակալության հետ պայմանագրի երկարաձգումը[3][4]։ Հոկտեմբերի 9-ին հայտնի է դառնում, որ Թիֆանի Հվանգը, Չհվե Սու Յոնգը և Սոհյոնը չեն թարմացրել պայմանագիրը և պաշտոնապես հեռացել են S.M. Entertainment-ից, որից հետո խմբի ապագան վտանգի տակ էր, չնայած, որ խմբի լուծարման մասին ոչ մի հայտարարություն չտարածվեց[5][6]։

2018 թվականի օգոստոսի 1-ին՝ քամբեքից շուրջ մեկ տարի անց նոր սաբ-յունիթի մասին լուրեր տարածվեցին (Girls’ Generation - TTS-ից հետո, որի դեբյուտը կայացել էր 2012 թվականին)։ Շուտով գործակալությունը հաստատեց այդ տեղեկությունները, սակայն դեբյուտի ամսաթիվը չհրապարակվեց[7][8]։ Օգոստոսի 20-ին Թեյոնը նշեց, որ խումբն աշխատում է նոր պաշտոնական լայթսթիքի դիզայնի վրա[9]։ Օգոստոսի 27-ին ներկայացվել է յունիթի առաջին ընդհանուր թիզերը։ Դեբյուտը կայացավ սեպտեմբերի 5-ին Lil’ Touch սինգլային ալբոմով։ Այն չի թողարկվելու CD տարբերակով, այլ միայն հասանելի կլինի կիխնո ձևաչափով[10]։ Նույն օրը հրապարակվել է «Աղջիկները հանգստանում են» (անգլ.՝ Girls For Rest) ռեալիթի շոուի թիզերը, որը նկարահանվել էր մայիսի վերջին Ֆրանսիայում։

«Lil' Touch» տեսահոլովակը թողարկվել է կորեական ժամանակով 12:00 սեպտեմբերի 5-ին և առաջին իսկ օրերին ունեցավ 9 միլիոն դիտում (նախկին ռեկորդը պատկանում է EXO-ին)[11][12]։

ՄասնակիցներԽմբագրել

Կեղծանուն Իսկական անուն Ծննդյան թվական Ազգություն Դերը խմբում
Հայերեն Հանգըլ Հայերեն Հանգըլ
Թեյոն
태연
Կիմ Թհե Յոն
김태연
09.03.1989
  Հարավային Կորեա
Լիդեր, գլխավոր ոկալիստ, խմբի դեմքը
Սաննի
써니
Լի Սուն Գյու
이순규
15.05.1989
Առաջատար վոկալիստ
Հյոյոն
효연
Կիմ Հյո Յոնգ
김효연
22.09.1989
Գլխավոր պարող, ռեփեր, սաբ-վոկալիստ
Յուրի
유리
Կվոն Յու Րի
권유리
05.12.1989
Գլխավոր պարող, վոկալիստ
Յունա
윤아
Իմ Յու Նա
임윤아
30.05.1990
վոկալիստ, վիժուալ, մակնե

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Update: Girls’ Generation Reveals More Details About Comeback And Shares Another Gorgeous Teaser For YoonA»։ Soompi։ Վերցված է August 28, 2018 
  2. «Watch: Girls’ Generation Keeps The Party Going In New Version Of “All Night” MV»։ Soompi։ Վերցված է August 28, 2018 
  3. «Girls’ Generation Is Ending Promotions Tomorrow»։ Koreaboo։ Վերցված է August 28, 2018 
  4. «Girls’ Generation Contracts Are Expiring Soon, Some Members Haven’t Signed New Contracts»։ Koreaboo։ Վերցված է August 28, 2018 
  5. «Girls’ Generation’s Sooyoung, Seohyun, And Tiffany Reportedly Leaving SM, Agency Responds To Disbandment Concerns»։ Soompi։ Վերցված է August 28, 2018 
  6. «Girls' Generation's Seohyun, Sooyoung and Tiffany Leave Group's Label»։ Billboard։ Վերցված է August 28, 2018 
  7. «SNSD reportedly preparing to debut a new unit this year, SME source confirms report»։ Asian Junkie։ Վերցված է August 28, 2018 
  8. «Girls' Generation are planning a new sub-unit»։ SBS News։ Վերցված է August 28, 2018 
  9. «Taeyeon hints at the release of Girls' Generation's official light stick»։ All K-Pop։ Վերցված է August 28, 2018 
  10. «SNSD Reveals Teaser Image And Details For New Sub-Unit Oh!GG»։ What The K-Pop։ Վերցված է August 28, 2018 
  11. «Girls' Generation-Oh!GG Kicks Off By Asking for a 'Lil' Touch' In New Music Video: Watch»։ Billboard։ Վերցված է September 9, 2018 
  12. «Oh!GG's 'Lil' Touch' MV becomes the K-Pop debut MV with the most views in the first 24 hours»։ All K-Pop։ Վերցված է September 9, 2018