Սթեֆանի Հվան (օգոստոսի 1, 1989(1989-08-01)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ունի ամերիկացու և հարավկորեացու ծագումով երգչուհի, ֆոտոմոդել, մյուզիքլների դերասանուհի, հարավկորեական Girls’ Generation խմբի անդամ։ Ավելի հայտնի է Թիֆանի բեմական կեղծանունով։ Թիֆանին տիրապետում է կորեերենի և անգլերենի, ինչպես նաև ինչ-որ չափով տիրապետում է չինարենի և ճապոներենի։

Թիֆանի Հվանգ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 황미영
Ի ծնե անունանգլ.՝ Stephanie Young Hwang
Նաև հայտնի է որպեսTiffany Young
Ծնվել էօգոստոսի 1, 1989(1989-08-01)[1] (34 տարեկան)
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ և  Հարավային Կորեա
Ժանրերփոփ և քեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, ռեփեր, պարուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնlight soprano? և սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլS.M. Entertainment և Paradigm Talent Agency?
ԿրթությունԿորեա Քենթ արտասահմանյան դպրոց և Diamond Bar High School?
ԱնդամակցությունGirls' Generation, Girls' Generation-TTS, SM Town և Unnies?
Կայքtiffanyyoung.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Tiffany Young Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թիֆանին ծնվել է 1989 թվականի օգոստոսի 1-ին Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆոռնիա նահանգում, իր խմբակցի Ջեսիկայի հետ միասին նույն հիվանդանոցում[2], բայց մեծացել է Կալիֆոռնիայի Դայմոնդ Բար փոքրիկ քաղաքում։ Թիֆանին երեք երեխաներից փոքրն է։ Նրա մեծ քույրը ավարտել է Կալիֆոռնիայի Berkeley համալսարանը[3]։ Իր կաիրերայի սկզբում, երբ խոսքը ծնողների մասին էր, Թիֆանին խոսում էր միայն հոր կամ երկու ծնողների մասին, ռադիո թողարկումներից մեկի ժամանակ Թիֆանին ասել է, որ շատ է կարոտում իր մայրիկին, որովհետև նա հեռու էր գտնվում նրանից և նրանք չէին տեսնվել երկար ժամանակ[4]։ 2009 թվականի վերջին Թիֆանին պաշտոնապես հայտարարել է, որ նրա մայրը մահացել է[5]։ 2009 թվականի օգոստոսին երբ մահացել է Թիֆանիի պապիկը, ով ուներ առողջական խնդիրներ, այդ պատճառով Թիֆանին որոշ ժամանակ չի մասնակցել խմբի գործունեությանը[6]։

Բեմում ելույթ ունենալու ժամանակ Թիֆանին նկատել է սկաուտը և հրավիրել է S.M. Entertainmentի լսումներին։ 2004 թվականի օգոստոստին նա միանում է գործակալությանը Լոս Անջելեսում[7][8]։ Նա վերապատրաստվել է երեք տարի և յոթ ամիս շարունակ[9]։

2008 թվականին Թիֆանին ուներ առողջական խնդիրներ, նրա ախտորոշումն է եղել «ձայնալարերի հանգույցավորում», բայց շուտով բուժում ստանալուց հետո նրա ձայնը կարգավորվեց[10]։ 2010 թվականին խնդիրը կրկին վերադառնում է և նրան կրկին ստացվեց լուծել բժշկության շնորհիվ[11][12]։ Դրանից հետո Թիֆանին ասել է, որ նրա ձայնը հիվանդությունից հետո մի քիչ փոխվել է, բայց նա դրանում ոչ մի վատ բան չի տեսնում[13]։ Խմբում գտնվելու ժամանակ Թիֆանին ստացել է մի շարք աննշան վնասվածքներ, օրինակ՝ մի անգամ նա ոլորել է ձեռքը «Gee» երգը կատարելուց հետո, դրանից հետո նրա ձեռքը որոշ ժամանակ գտնվել է գիպսի մեջ[14]։ Շուտով Թիֆանին ձեռք է բերում ավելի լուրջ վնասվածք թատրոնում ելույթ ունենալու ժամանակ, բայց չնայած դրան, նա շուտով վերադարձավ խումբ[15]։

Անձնական կյանք խմբագրել

2014 թվականի ապրիլի 4-ին հայտնի է դարձել, որ նա հանդիպում է 2PM խմբի անդամ Նիկ Հունի հետ։ Շատերը հաստատում էին, որ զույգը վաղուց է հանդիպում։

2015 թվական մայիսի 29-ին հայտնի է դառնում, որ զույգ բաժանվել է։

Պաշտոնական պատճառն է՝ խիտ օրակարգը։

Կարիերա խմբագրել

Girls' Generation խմբագրել

Թիֆանին խմբի գլխավոր վոկալիստներից է, ինչպես նաև նա Girls' Generation - TTS ենթախմբի անդամ է, Թեյոնի և Սոհյոնի հետ միասին։

Միանձնյա երգչուհու կարիերա խմբագրել

2008 թվականին նա թողարկել է երկու սինգլ Girls' Generation խմբի այլ անդամների՝ Ջեսիկայի և Սոհյոնի հետ միասին։ Առաջին սինգլը կոչվում է «Oppa Nappa» («오빠 나빠», «Bad Boy»), իսկ երկրորդը «Mabinogi»[16][17]։

Թիֆանին ձայնագրել է սաունդթրեկ «Jamyeonggo» դորամայի համար և ձայագրել է զույգերգ K.Will-ի հետ «A Girl, Meets Love» անվանումով[18][19][20]։ Սու Յոնի հետ մասնակցել է «Oh! My Love to You» երգի ձայնագրմանը, The Blue խմբի հետ[21]։ 2012 թվականին ձայնագրել է սաուդթրեկ «Սիրո անձրև» հեռուստասերիալի համար, որտեղ գլխավոր դերում նկարահանվել է նրա խմբակից Յունան։ Նույն թվականին Թիֆանին, Super Junior խմբի անդամ Կյու Հյոնի հետ միասին, ձայագրել է սաունդթրեկ «Քեզ համար՝ ամբողջ հմայքով» (կորեական տարբերակ) հեռուստասերիալի համար։

2012 թվականի հունիսին Թիֆանին կատարել է բրիտանացի հայտնի երգչուհի Ադելի «Rolling in the deep» երգը, որը արդյունքում հավաքել է 15 միլիոն դիտում համացանցում։

2013 թվականին Թիֆանին կատարել է «One Step Closer» սաունդթրեկը «All About My Romance» հեռուստասերիալի համար[22]։

2016 թվականի մայիսին Թիֆանին առաջնաելույթ է կատարել իր առաջին «I Just Wanna Dance» անունով միանձնյա ալբոմով։ Ալբոմի գլխավոր երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը թողարկումից մեկ շաբաթվա ընթացքում երկու երաժշտական հաղորդումներում՝ The Show և Show Champion։

2016 թվականի հունիսի 10-ին նա թողարկել է երգ «Heartbreak Hotel» անվանումով, հարավկորեացի ռեփեր Սայմոն Դոմինիկի հետ միասին, որպես տասնութերորդ թվային սինգլ S.M. Entertainment’s Station ծրագրից։

2016 թվականի հունիս ամսվա երկրորդ կեսին Թիֆանին անցկացրել է իր առաջին միանձնյա համերգը «Weekend» անվանումով։

Հեռուստահաղորդումների հաղորդավարուհի խմբագրել

2007 թվականի նոյեմբերից մինչև 2008 թվականի հունիսը Թիֆանին Կիմ Հե Սունի հետ եղել է հաղորդավար «Sonyeon Sonyeo Gayo Baekseo» հաղորդմանը[23]։ Երկար ժամանակ Թիֆանին և Յու Րին եղել են Show! Music Core հաղորդման հաղորդավարուհիներ, միայն թե 2010 թվականի հուլիսի 31-ից, նրանք լքել են հաղորդումը Girls' Generation Ճապոնիայում ունեցած խիտ օրակարգի պատճառով[24][25]։

2010 թվականի դեկտեմբերի 25-ին Թիֆանին և Յու Րին վարել են Show! Music Core-ի ամանորյա թողարկումը։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին, Թիֆանին, Յու Րի և դերասան Լյու Սի Ոնի հետ միասին վարել են SBS Gayo Daejeon մրցանակաբաշխությունը[26]։

2011 թվականի մարտի 12-ին Յու Րիի և 2PM խմբի անդամ Նիկ Հունի հետ միասին վարել է «50th Anniversary Music Wave Concert-ը»։

2011 թվականի օգոստոսի 13-ին Յու Րիի հետ միասին վարել է «2011 Incheon Korean Music Wave-ը»[27] և 2011 թվականի օգոստոսի 20-ին վարել է «K-Pop All Star Live in Niigata-ը» Յու Րիի և Սու Յոնի հետ միասին[28]։

2012 թվականի փետրվարինց մինչև 2013 թվականի ապրիլը Թիֆանին Թեյոնի և Սոհյոնի հետ միասին վարել է «Show! Music Core» երաժշտական հաղորդումը։ 2013 թվականի սեպտեմբերի 1-ին Թիֆանին և Յու Րին եղել են հաղորդավարներ 2013 Incheon Korean Music Wave համերգի ժամանակ[29]։

Հեռուստահաղորդումներ խմբագրել

Սեպտեմբերի 23-ին SBS հեռուստաալիքի անձնակազմը պատմել է, որ SBS-ը կթողարկի նոր հաղորդում «Fashion King Korea» անվանումով։ Հաղոդրումը իրենից ներկայացնում է ութ աստղերի մրցակցություն, այդ թվում նաև երգիչներ և դերասաններ, որոնցից յուրաքանչյուրը միավորվելու է արհեստավարժ մոդելավորողների հետ։ Յուրաքանչյուր խումբ պետք է ընտրի որևէ մաս, որը նրանք կփոփոխեն, կստեղծեն և կներկայացնեն այլ խմբերի հետ մրցելու ժամանակ։ Թիֆանին, Բորան («SISTAR»), երգիչ Յուն Գունը, դերասան Լի Ջի Հունը, հաղորդավար Կիմ Նա Յանգը, Բումը, Լիմ Դոնգ Ուկը և Չու Մի Րամը մասնակցել են հաղորդմանը[30][31]։

2016 թվականի ապրիլին, Թիֆանին դարձել է մշտական հյուր KBS հեռուստաալիքի «Sister’s Slam Dunk» ռեալիթի հաղորդմանը, դերասաններ Մին Հյո Րինի, Րա Մի Րանի, Ջեսսիի և հումորիստ Կիմ Սուկի հետ միասին։ Նրանք կազմել են աղջիկների խումբ Unnies անվանումով և թողարկել են սինգլ «Shut Up» անվանումով Յու Հի Յոլի մասնակցությամբ։

Դերասանական կարիերա խմբագրել

2011 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2012 թվականի հունվարի 29-ը Թիֆանին մարմնավորել է Կարմոն Դիասի դերը «Փառք» մյուզիքլում, Super Junior խմբի անդամ Ըն Հյոկի, Սոն Հո Յանգի, Գո Ըն Սոնգի, Կիմ Չան Հոյի, Սին ՈՒի Ջոնգի, The Grace խմբի անդամ Լինայի, Չոի Ջու Րիի, TRAX խմբի անդամ KoN-ի և Կիմ Ջունգ Մոյի հետ միասին[32]։

Սկավառակագրություն խմբագրել

Սաունդթրեկներ և միանձնյա ելույթներ խմբագրել

Թվական Անվանում Երգ Տևողություն Կատարող
2008 Emotional Bandaid «Oppa Nappa» 03:45 Ջեսիկայի և Սոհյոնի հետ միասին
Mabinogi OST «It’s Fantastic» 03:40 Ջեսիկայի և Սոհյոնի հետ միասին
The Secret, Between Us «Secret» 03:30
2009 SBS Princess Ja Myung Go «By Myself» 04:14 Միանձնյա
Dropping the Tears «A Girl, Meets Love» 03:50 Զույգերգ K.Will-ի հետ միասին
2010 Haru OST «Ring» 03:33 Միանձնյա
2012 Love Rain «Because It’s You» 03:19 Միանձնյա
Քեզ համար՝ ամբողջ հմայքով «Rise and Shine» 04:01 Super Junior խմբի անդամ Կյու Հյոնի հետ
2013 All About My Romance «One Step Closer» 04:16 Միանձնյա
SBS Gayo Daejun: Friendship Project «You Are A Miracle» 06:11
2014 «Talk About Love» 04:40
2016 I Just Wanna Dance «I Just Wanna Dance»

«Talk»

«Fool»

«What Do I Do»

«What Do I Do»(английская версия)

«Yellow Light»

«Once in a Lifetime»

03:29

03:34

03:28

03:03

03:03

03:22

03:51

Միանձնյա
SM Station «Heartbreak Hotel» 03:56 Զույգերգ Simon D-ի հետ
«Shut Up» «Shut Up» 03:11 Unnies խմբի կազմում

Ֆիլմագրություն խմբագրել

Դրամաներ խմբագրել

Թվական Անվանում Դեր
2008 Անհաղթահարելի ամուսնություն Բուլ Գվանգ Դոնգ (7 արքայադուստրերից մեկը) (կամեո)
2015 Պրոդյուսեր ինքն իրեն

Հեռուստաշոուներ խմբագրել

Թվական Անվանում Էպիզոդ
2008 Kko Kko Tour 1-ին սեզոն Բոլորում
2009 Family Outing 81,82
2010 Նորապսակներ 1-ին սեզոն 42, 45,49
2010 Family Outing 2 8,9
2010 Նորապսակներ 2-րդ սեզոն 40, 51, 52 ,69
2013 Strong Heart 165 ,166
2013 Ուրախ միասին 282
2013 Fashion King Korea Բոլորում
2014 Jessica & Krysta 2-րդ էպիզոդ
2014 The TaeTiSeo Բոլորում
2015 Heart A Tag հաղորդավար
2016 Sister's Slam Dunk Բոլորում

Հեռուստահաղորդումների հաղորդավար խմբագրել

Թվական Անվանում Դեր
2007-2008 Mnet's Sonyeon Sonyeo Gayo Baekseo Հաղորդավարուհի Կիմ Հյե Սունգի հետ
2007-2008 KBS's Champagne Հաղորդավարուհի
2009-2010; 2011—2013 MBC Show! Music Core հաղորդավարուհի Յու Րիի հետ (2009–2010; 2011–2012)
նաև Թեյոնի և Սոհյոնի հետ (2012–2013)

Ռադիոհաղորդումներ խմբագրել

Թվական Անվանում Դեր
2013 MBC SJ Shin Dong’s Shim Shim Ta Pa Հրավիրված DJ Թեյոնի հետ

Մասնակցություն տեսահոլովակներում խմբագրել

Թվական Երգ Կատարող Դեր
2008 «Mabinogi(It’s Fantastic!)» Ջեսիկայի և Սոհյոնի հետ Ինքն իրեն
2010 «Caribbean Bay» Girls' Generation և 2PM Ինքն իրեն

Երաժշտական բեմադրություններ խմբագրել

Թվական Անվանում Դեր
2011-2012 Փառք Կարմեն Դիազ

Գովազդ խմբագրել

Թվական Գովազդ Ծանոթագրություններ
2008 SK Telecom 1682 Collect Call
Nexon Mabinogi
Samsung Anycall Haptic
A-Solution 2009 թվականից
2010 Biotherm Aquasource 1,2,3
2011 Dior Snow Սույոնի, Յու Րիի, Սանիի, Հյո Յոնգի և Ջեսիկայի հետ
2012 Bean Pole International Bean Pole մուսա
Chanel Ջեսիկայի հետ
12plus Super Junior խմբի անդամ Շի Վոնի հետ
Levi’s
2013 QUA
IPKN

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Թվական Անվանակարգ Արդյունք
2008 Mnet 20’s Choice Awards: Hot School Girl Առաջադրված
2009 Mnet Asian Music Awards: Լավագույն OST «By Myself» երգի համար Առաջադրված

[33]

2011 2011 MBC Entertainment Awards: Special Award: MC Division (Յու Րիի հետ) «Show! Music Core» Հաղթանակ[34]
2016 18th Mnet Asian Music Awards: Լավագույն միանձնյա պարային բեմադրություն, «I Just Wanna Dance» երգի համար Առաջադրված
18th Mnet Asian Music Awards: Տարվա երգ «I Just Wanna Dance» երգի համար Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. KBS2 Win Win Episode 11, broadcast: April 20th, 2010
  3. «Elvis Duran and the Morning Show - Elvis Duran and the Morning Show». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  4. [KBS Cool FM 슈퍼주니어 키스 더 라디오 Broadcast 14th November, 2009]
  5. http://www.ilgankg.co.kr/news/articleView.html?idxno=87157(չաշխատող հղում)
  6. [https://web.archive.org/web/20160130233552/http://nownews.seoul.co.kr/news/newsView.php?id=20090829603012 Արխիվացված 2016-01-30 Wayback Machine [나우뉴스] 소녀시대 티파니, ‘절친노트’에 불참한 이유는?]
  7. (կոր.) Newsen.com: 소녀시대 티파니 «LA 축제서 캐스팅», August 1, 2007
  8. (կոր.) Chosun.com: 홀로 숙소 지키는 티파니 «이제서야 외로움이 몰려와요» Արխիվացված 2011-07-08 Wayback Machine. February 13, 2009
  9. «Tiffany Hwang | SNSD Korean». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  10. «소녀시대 티파니 목 상태 호전 "26일 '음중' 참여 가능할듯" - 손에 잡히는 뉴스 눈에 보이는 뉴스 - 뉴스엔». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  11. «SNSD's Tiffany to skip Music Core this week». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  12. «SNSD's Tiffany is receiving treatment for her throat». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  13. «Interview by 'The Musical'» Արխիվացված 2011-12-29 Wayback Machine, November 14, 2011
  14. «소녀시대 티파니 발목부상 '음악중심 출연 반깁스 투혼'». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  15. «SNSD's Tiffany racks up another injury». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  16. (կոր.) Kim Hyeong-wu. 소녀시대 티파니 «‘오빠나빠’ 활동 당시 성대결절 고생» (Girls' Generation’s Tiffany: «Bad Older Brother' Activities Were Difficult on Vocal Nodules») Արխիվացված 2011-07-13 Wayback Machine. JoongAng Ilbo/Newsen. February 16, 2009։ Retrieved February 26, 2010.
  17. (կոր.) 소녀시대 티파니 제시카 서현 게임 주제가 신곡 발표 (Girls' Generation’s Tiffany/Jessica/Seohyun Announce Game Theme Song as New Single) Արխիվացված 2012-07-09 archive.today. IS Plus/Newsen. August 1, 2008. Retrieved May 4, 2010.
  18. (կոր.) StarNews: 티파니, 서현 이어 솔로 변신..'자명고' OST 참여, 김지연 기자. MoneyToday. March 25, 2009.
  19. «티파니 싱글 – 나 혼자서». webpage (Korean). Maniadb.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. (անգլերեն) The Korea Herald: Tiffany sings own without her members, March 30, 2010
  21. (կոր.) 너만을 느끼며 (Feat. 티파니 & 수영), Cyworld Արխիվացված 2012-12-13 WebCite
  22. «Girls' Generation's Tiffany sings "One Step" for 'All About My Romance' OST». allkpop. 2013 թ․ ապրիլի 17. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  23. (կոր.) 카라 한승연, 티파니 후임으로 '소년소녀가요백서' 진행 Արխիվացված 2012-10-10 Wayback Machine. International Business Times. June 25, 2008. Retrieved April 25, 2010.
  24. (կոր.) spn.edaily.co.kr: 티파니·유리, '음악중심' 새 MC…"샤방샤방 즐거움 드릴게요"(չաշխատող հղում), March 28, 2009
  25. «소녀시대 티파니 유리, '쇼! 음악중심' 새 MC 발탁». webpage (Korean). Media Daum.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Ryu Si Won, SNSD’s Tiffany & Yuri to MC for MBC’s «2010 Gayo Daejun». Allkpop.com (2010-12-21). Retrieved on 2011-11-23.
  27. SNSD’s Yuri and Tiffany to MC 2011 Incheon Korean Music Wave Concert. Allkpop.com. Retrieved on 2011-11-23.
  28. Yuri, Tiffany & Sooyoung to MC 'Kpop All Star Live in Niigata’ Արխիվացված 2012-10-14 Wayback Machine. Dkpopnews.net (2011-08-04). Retrieved on 2011-11-23.
  29. «Girls' Generation's Tiffany and Yuri to show their perfect teamwork as MCs for 'Incheon Korean Music Wave 2013'». allkpop. 2013 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  30. «Tiffany, Bora, Boom, and more join the cast of new competitive fashion program 'Fashion King Korea'». allkpop. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  31. «Tiffany Joins Cast of SBS's New Fashion Competition, 'Fashion King Korea'». Soshified. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 11-ին.
  32. Lee, JinHo «Eunhyuk Attends ‘Fame’ Showcase» Արխիվացված 2012-05-22 Wayback Machine Mnet News. 7 November 2011. Retrieved 2011-04-01
  33. (կոր.) Mnet Asian Music Awards — official website Արխիվացված 2010-04-23 Wayback Machine
  34. «2011 MBC Entertainment Awards Winner List». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել