Getsu Fūma Den
«Getsu Fūma Den» (ճապ.՝ 月風魔伝, թարգմանաբար՝ «Գեթսու Ֆումայի լեգենդը»), «Family Computer» պլատֆորմի համար թողարկված երկչափ դերակատարողական (RPG) էքշըն ժանրի վիդեոխաղ՝ մշակված և թողարկված «Konami» ընկերության կողմից, 1987 թվականին։
Getsu Fūma Den | |
---|---|
Մշակող | Konami |
Հրատարակիչ | Konami |
Բնօրինակ լեզու | Ճապոներեն |
Նկարիչ | Ակիրա Կոմեդա[1] |
Թողարկման թվական | Family Computer` հուլիսի 7, 1987 ( Ճապոնիա ) I-revo՝ 2006 ( Ճապոնիա ) Wii・VC` հունվարի 27, 2009 ( Ճապոնիա ) 3DS・VC` փետրվար 20, 2013 ( Ճապոնիա ) Wii U・VC` ապրիլի 8, 2015 ( Ճապոնիա ) |
Պլատֆորմներ | Family Computer, Virtual Console, I-Revo |
Ժանր | Էքշըն, դերակատարողական |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
Կրիչ | խաղարկային քարթրիջ |
Խաղի գլխավոր հերոսն է Գեթսու Ֆուման (թարգմանվում է որպես «Լուսնային քամու ոգի»), ում կերպարն ստեղծված է 16-րդ դարի ճապոնացի շինոբի Ֆումա Կոտարոյի նախատիպով[2]։
Պաշտոնական տարբերակը հասանելի է եղել բացառապես Ճապոնիայում։ Անգլերեն թարգմանությամբ տարբերակը ոչ պաշտոնապես թողարկվել է 1998 թվականին
Սյուժե
խմբագրելՄ. Թ. 1467 թվականին՝ Դիվային դարաշրջանի (魔暦元年, Մարեկի Գան-նեն) առաջին տարում, դիվային տիրակալ Ռյուկոցուկին (龍骨鬼) փախչում է դժոխքից և փորձում տիրել արտաքին աշխարհին, որը կառավարում էին երեք Գեթսու եղբայրները (月氏三兄弟)։ Եղբայրները դիմադրություն են ցուցաբերում չար տիրակալին՝ գործի դնելով իրենց սերնդեսերունդ փոխանցված թրերը (波動剣, հադոկեն)։ Ի վերջո, հաղթող է դուրս գալիս Ռյուկոցուկին, իսկ եղբայրներից կենդանի է մնում միայն կրտսերը՝ Ֆուման (風魔)։ Ուխտելով վրեժխնդիր լինել եղբայրների համար, Ֆուման ուղևորվում է Չար ոգու կղզի (狂鬼島, Կյոկի-տո), որպեսզի ետ բերի բոլոր երեք սրերը և հանգուցյալ եղբայրների ոգիների համախմբմամբ կարողանա մեկընդմիշտ հաշվեհարդար լինել չար Ռյուկոցուկիի հետ։