Future Lover
«Future Lover», հայ երգչուհի Բրյունետի երգը, որը թողարկվել է 2023 թվականի մարտի 15-ին[1]։ Երգը նախատեսված է Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար, այն բանից հետո, երբ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, որը հանդիսանում է երկրում մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը՝ որոշում է կայացրել մասնակցության համար ներկայացնել Բրյունետին[2][3]։
«Future Lover» | ||||
---|---|---|---|---|
Բրյունետի սինգլը | ||||
Թողարկված | 15 մարտի, 2023 | |||
Ֆորմատ | սինգլ | |||
Ձայնագրված | 2023 | |||
Ժանր | փոփ | |||
Երգահան | Բրյունետ | |||
Տևողություն | 2:46 | |||
Լեյբլ | Independent | |||
Բրյունետի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Եվրատեսիլ երգի մրցույթ խմբագրել
Ներքին ընտրություն խմբագրել
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանի ներկայացրած երգը ընտրվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից[3][4]:: 2023 թվականի հունվարի 25-ին հայկական ԶԼՄ-ները հայտնել են, որ երգչուհի Բրունետը ընտրվել է Հայաստանը R&B ոճի երգով ներկայացնելու համար, սակայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի մեկնաբանել դա[5]։ 2023 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ Բրյունետը ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում։ Երգչուհին ասել է, որ «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ։ Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ»[6]։ «Future Lover» երգը Եվրատեսիլի Youtube-ի հեռուստաալիքում թողարկվել է 2023 թվականի մարտի 15-ին։ Հիմնական հոսքային հարթակներում թողարկումը կայացել է հինգ օր անց[7]։
Եվրատեսիլում խմբագրել
Եվրատեսիլի կանոնների համաձայն՝ բոլոր այն երկրները, բացառությամբ ընդունող երկրի և «Մեծ հնգյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն) պետք է որակավորվեն երկու կիսաեզրափակիչներից մեկում՝ եզրափակչում մրցելու համար. լավագույն 10 երկրները յուրաքանչյուր կիսաեզրափակիչից անցնում են եզրափակիչ։ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) մրցակից երկրները բաժանել է վեց տարբեր խմբերի՝ հիմնվելով նախորդ մրցույթների քվեարկության մոդելի վրա, իսկ քվեարկության բարենպաստ պատմություն ունեցող երկրները գտնվում են նույն խմբում։ 2023 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել բաշխման վիճակահանությունը, որով յուրաքանչյուր երկիր հայտնվել է երկու կիսաեզրափակիչներից մեկում և որոշվել է, թե շոուի որ հատվածում են նրանք հանդես գալու։ Հայաստանը ներառվել է երկրորդ կիսաեզրափակչում, որի անցկացման ամսաթիվը նշանակված է 2023 թվականի մայիսի 11-ին և ելույթը կայանալու է առաջին մասում[8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Vautrey, Jonathan (2023 թ․ մարտի 15). «Armenia's Brunette releases her Eurovision 2023 song "Future Lover"». wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
- ↑ Percy, Lucy (2023 թ․ փետրվարի 1). «Brunette to represent Armenia at Eurovision 2023». wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
- ↑ 3,0 3,1 Granger, Anthony (2023 թ․ փետրվարի 1). «🇦🇲 Armenia: Brunette to Eurovision 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 20-ին.
- ↑ Granger, Anthony (2023 թ․ փետրվարի 1). «Armenia: Brunette picked for Eurovision 2023». Eurovision World. Վերցված է 2023 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Granger, Anthony (2023 թ․ հունվարի 25). «🇦🇲 Armenia: Brunette to Eurovision 2023? url=https://eurovoix.com/2023/01/25/armenia-brunette-to-eurovision-2023/». Eurovoix.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն); Missing pipe in:|title=
(օգնություն) - ↑ «Armenia pick Brunette for Eurovision». eurovision.tv (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 1. Վերցված է 2023 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ Farren, Neil (2023 թ․ մարտի 15). «🇦🇲 Armenia: Brunette Releases "Future Lover"». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
- ↑ «Eurovision 2023: Allocation Draw results». Eurovision Song Contest. European Broadcasting Union (EBU). 2023 թ․ հունվարի 31. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)