Ծխաբույս
Ծխաբույս | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Կակաչազգիներ (Papaveraceae) |
Ենթաընտանիք | Ծխաբուսայիններ (Fumarioideae) |
Ցեղ | Ծխաբույս (Fumaria) L., 1753 |
Ծխաբույս (լատին․՝ Fumaria), տերուկ, ծխաբուսազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 50, Հայաստանում՝ 4 տեսակ՝ Վալյանտի ծխաբույս (Fumaria vaillantii), Շլեյխերի ծխաբույս (Fumaria schleicheri), դեղագործական ծխաբույս (Fumaria officinalis) և անբաժակ ծխաբույս (Fumaria asepala)։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՑողունը ճյուղավորվող է, բարձր.՝ մինչև 30 սմ։ Տերևները հերթադիր են, բազմակի փետրաբաժան, կապտականաչավուն։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանուշակավարդագույն։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը միասերմ ընկուզիկ է։
Քրոմոսոմների թիվ՝ 2n = 16, 32, 48, 64, 72, 80, 112։
Արեալ
խմբագրելԱռավել մեծ քանակով հայտնաբերվել են Միջերկրական և Հյուսիսային Աֆրիկա։ Մի տեսակ հանդիպում է Հիմալայներում, ևս մեկ տեսակ Արևելյան Աֆրիկայում։ Տարածված է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի և այլ մարգերում։ Աճում է դաշտերում, այգիներում, մարգերում, աղբոտում ցանքերը։
Բժշկության մեջ
խմբագրելՈրոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ, վիտամիններ C, E, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են որպես միզամուղ, քրտնաբեր միջոց ծխածաղիկ հիբրիդային ծնեբեկ ծխախոտի տնկարկ և մաշկ, հիվանդությունների ժամանակ և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխաբույս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծխաբույս» հոդվածին։ |