Full House Take 2 (դորամա)
Full House Take 2 (հանգըլ՝ 풀하우스 테이크 2/ Փուլհաուսը թեյք թու, ճապ.՝ フルハウスTAKE2/ Ֆուրուհաուսու թեիքու 2), 2012 թվականին նկարահանված հարավկորեական հեռուստասերիալ, որը Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի ստացված համագործակցության արդյունքն է։ Այն հեռարձակվել է նույն թվականին ճապոնական TBS[1] և հարավկորեական SBS Plus հեռուստաալիքներով[2][3][4][5]։
Երկիր | Հարավային Կորեա |
---|---|
Ժանր | մելոդրամա, մյուզիքլ |
Թվական | 2012 թվական |
Պրեմիերա | 2012 թվականի հոկտեմբերի 22-դեկտեմբերի 13 (Հարավային Կորեա) Հոկտեմբերի 5 (Ճապոնիա) |
Լեզու | կորեերեն, ճապոներեն |
Պրոդյուսեր | Կիմ Ջին Յոնգ, Նամ Կի Հուն |
Սցենարի հեղինակ | Պակ Յոնգ Սուն |
Դերակատարներ | գլխ. դեր.՝ Նո Մին Ու Հվան Ջոնգ Ըմ Պակ Կի Ունգ |
Տևողություն | 30 րոպե (20 սերիա Ճապոնիա) 30 րոպե (32 սերիա Հարավային Կորեա) |
Նախորդ | Full House |
Պաշտոնական կայքէջ |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Այն նկարահանվել է Ու Սու Յոնի մանգային համապատասխան, սակայն տարբերվում է մյուս Full House-ից՝ սյուժեով և հերոսների բնավորություններով ու մասնագիտություններով։
Սյուժե
խմբագրելՉանգ Ման Օկը հապկիդոյի ուսուցիչ է, ով երազում է դառնալ ոճաբան։ Եվ վերջապես նրան բախտ է վիճակվում բացել սեփական ինտերնետ-խանութը։ Որոշ անհարթություններից հետո (կապված TAKE ONE խմբի հետ) ոստիկանությունը որոշում է կայացնում փակել և՛ հապկիդոյի դահլիճը, և՛ խանութը։
Պատահականության սկզբունքով Ման Օկը ծանոթանում է TAKE ONE խմբի երկու մասնակիցների՝ Վոն Կանգ Հվիի և Լի Թհե Իկի հետ։ Սակայն, քանի որ փակել էին խանութը և տարածքը, Ման Օկը մնացել էր անաշխատանք, և Կանգ Հվին նրան առաջարկում է աշխատել որպես իրենց խմբի ոճաբան։ Շուտով Ման Օկը հայտնվում է սիրային եռյակի կենտրոնում (Լի Թհե Իկ-Ման Օկ-Վոն Կանգ Հվի)[6][7]։
Որոշ խնդիրների պատճառով Woo Entertaiment-ը որոշում է կայացնում հեռացնել Կանգ Հվիին խմբից, դրան հաջորդում է Թհե Իկի ինքնակամ հեռացումը։ Հաջորդաբար հեռանում են գլխավոր մենեջերը և նրա օգնականը։ Ընկերության տնօրենը ետ է վերադարձնում Կանգ Հվիին, ով շատ լարվածության, ուժեղ լուսավորության և փոքր ժամանակ ստացած վնասվածքի պատճառով կարող է կուրանալ։ Այդ ժամանակ գլխավոր մենեջերը կազմավորում է նոր խումբ՝ Take Two-ն Լի Թհե Իկի և օգնականի մասնակցությամբ։ Իսկ Կանգ Հվին հանդես է գալիս Only one անունով։ Երկու խմբերի դեբյուտը պետք է կայանա «Թշնամիներ» հաղորդման շրջանակներում։ Եվ հաղթող է ճանաչվում Take Two-ն, իսկ Վոն Կանգ Հվին մինչ իր ելույթը կորցնում է տեսողությունը, իսկ հաղորդման ավարտին̀ ուշաթափվում է։
Արդյունքում Չանգ Ման Օկը մնում է Լի Թհե Իկի հետ, իսկ Կանգ Հվին մեկնում է Չինաստան՝ բուժում ստանալու նպատակով։
Դերերում
խմբագրելԳլխավոր դերերում
խմբագրել- Հվանգ Ջոնգ Ըմ- Չան Ման Օկ (Միշել Չան), մանուկ հասակում կորցրել է ծնողներին հրդեհի արդյունում, որից հետո սկսել է ապրել պապիկի տանը։ Նրա պապիկը հապկիդոյի վարպետ է։ Հենց նա էլ Միշելին կնքել է Ման Օկ անվանումը (Ման-լի, Օկ-տուն, «լի տուն»)։ Փոքր ժամանակվանից սովորել է հապկիդո, որի արդյունքում հիմա լավ է տիրապետում և ունի սև գոտի։
Նրա պապիկը աշխատանքի բերումով մեկնում է այլ երկիր̀̀̀̀̀̀, և նա մնում է, որպեսզի հետևի տանը։ Իսկ նա օգտվելով առիթից, բացում է հագուստների խանութ և իր իսկ կարած հագուստները սկսում վաճառել։ Նա նաև գումար աշխատելու համար, երեկոյան հապկիդոյի դահլիճը տրամադրում է ոմն պարուսույցի, իսկ երեկոյան վերադառնալով տեսնում է, որ ոստիկանները ձերբակալել են պարուսույցին։ Նրանք իմանալով, որ Ման Օկը ապօրինի ձևով նրանցից փող պետք է վերցներ, փակում են դահլիճը։
Բախտի բերումով նա փրկում է Կանգ Հվիին երկրպագուհիների հարձակումից։ Դրանից հետո̀ տուն վերադառնալիս, նա հանդիպում է Լի Թհե Իկին, ում մեքենան փչացել էր։ Թհե Իկը խաբեությամբ վերցնում է Ման Օկի մոտոցիկլը։ Որոշ ժամանակ անց Կանգ Հվին առաջարկում է ման Օկին աշխատել որպես իրենց խմբի ոճաբան։
- Նո Մին Ու- Լի Թհե Իկ, նա ալերգիա ունի գրեթե ամեն արհեստական բաներից և կենդանիներից։ 6 տարի առաջ կորցրել է հորը, իսկ մայրը դրանից հետո հոգեկան շեղումներ է ստացել։ Այդ պատճառով Թհե Իկը նրան տանրել է մորաքրոջ մոտ՝ Ճապոնիա։ Նրա հայրը եղել է հայտնի ճարտարապետ և ամիսը 2-3 անգամ Ման Օկի պապիկի մոտ հապկիդո է պարապել։ Նրա և ման Օկի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հոր կառուցած տան բնակարանամուտի խնջույքի ժամանակ։ Որպեսզի վերադարձնի հոր կառուցած տունը (Full House-լի տուն), դարձել է TAKE ONE խմբի անդամներից մեկը։
Նա և Կանգ Հվին եղել են լավագույն ընկերներ, սակայն Կի Սի Րյոնգի (նրա առաջին սերը) պատճառով նրանք վիճում են, և այլևս իրար հանդուրժել չեն կարողանում։ Ֆիլմի վերջում, Թհե Իկը իմանալով ճշմարտությունը, ներողություն է խնդրում Կանգ Հվիից և նրանք նորից վերականգնում են հարաբերությունները։ Նա նաև կարողանում է ետ վերադարձնել հոր կառուցած տունը, որը պատկանում էր Woo Entertaiment-ին։
- Պակ Կի Ունգ- Վոն Կանգ Հվի, Չինաստանում հայտնի գործարարի ապօրինի որդին է։ Փոքր ժամանակ մոր գեղեցկության սրահի ապակիները ջարրդելու հետևանքով, նրա աչքի մեջ ապակի է մտնում̀ վնասելով աչքի նյարդը։ Դրանից հետո սկսել է ապրել հոր տանը և հոր ավագ դստեր հետ լավ հարաբերություններ է ունեցել, իսկ կրտսերը̀ մինչև հիմա էլ չի սիրում նրան։ Ավագ դուստրը հիմա հայտնի ոճաբան է, և առաջարկում է նրան ներկայացնել նոր հավաքածուն։ Նա ընդունում է և մեկնում Չինաստան։ Այնտեղ տեղեկացվում է, որ հայրը վատ վիճակում է և գնում է նրան տեսնելու։
Նա TAKE ONE խմբի ռեփերն է։ Սակայն խմբի և իր շուրջ պտտվող լուրերից հետո Woo Entertaiment-ի տնօրենը տեղեկացնում է մամլո ասուլիսի ժամանակ, որ Կանգ Հվին հեռացված է խմբից։ Բայց Թհե Իկի ինքնակամ հեռանալուց հետո, տնօրենը նրան ետ է կանչում և իմանալով, որ նա շուտով կարող է կորցնել տեսողությունը պնդում է, որ շուտ կատարի դեբյուտը։ «Թշնամիներ» հեռուստահաղորդման ժամանակ̀̀̀̀̀̀̀՝ իր ելույթից 15 րոպե առաջ կորցնում է տեսողությունը։ Թհե Իկը օգնում է, որպեսզի նա կարողանա բարձրանալ բեմ և ելույթ ունենալ։ Հաղթողին որոշելու ժամանակ նա ուշաթափվում է և համացանցում կայծակնային արագությամբ տարածվում են նրա կույր լինելու մասին նյութերը։ Նա մեկնում է Չինաստան՝ բուժում ստանալու նպատակով։ Նա վերադառնում է Կորեա և ելույթ ունենում Թհե Իկի հետ̀̀ Take Two-ի համերգի ժամանակ։
Երկրորդական դերերում
խմբագրել- Յուլ Սո Ա - Կիմ Սի Րյոնգ Լի Թհե Իկի առաջին սերը (Նա կարիերայի պատճառով պետք է բաժանվեր Թհե Իկից, հետո վերադառնում է, որ միավորվի նրա հետ, սակայն Թհե Իկը մերժում է)
- Լի Սընգ Հյո - մենեջեր Բե Կո Դոն (Նա ևս հեռանում է Woo Entertaiment-ից, իսկ հետո սկսում է երգել Թհե Իկի հետ Take Two-ի կազմում)
- Կիմ Բյոնգ Սե - Գլխավոր մենեջեր Հվան Բոմ Սու (նա կազմավոր ում է Take Two-ն, իսկ հետո ստանձնում է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը)
- Լի Հուն - Լի Ջուն Woo Entertaiment-ի գլխավոր տնօրենը (հետո ընկերության նախագահը հեռացնում էնրան, իմանալով նրա գործունեության մասին)
- Ջանգ Հանգ Սոն - Ման Օկի պապիկը
- Կիմ Դո Յոն - Հա Գա Րյոն Ման Օկի ամենամոտ ընկերուհին (Կանգ Հվիի երկրպագուհին է)
- Ջունգ Ջի Ա - Սոնգ Նո Րա TAKE ONE խմբի ֆրանսիացի երկրպագու (Խմբի հետևից ամենուր գնում է, հետո նա ծանոթանում է Գա Րյոնի հետ, ում հետ սկսում է աշխատել որպես լրագրող)
- Հեո Ջո Հո - Սո Ջի Սոնգ (լրագրող, ում օգնությամբ հետագայում Հա Գա Րյոնը և Սոնգ Նո Րան սկսում են աշխատել որպես լրագրողներ)
- Յու Թհե Ունգ - Լի Թհե Իկի հայրը
- Կիմ Յե Ռյոնգ - Լի Թհե Իկի մայրը
- Ֆուկումի Կուրուդա - Լի Թհե Իկի մորաքույրը
- Ան Յոնգ Ջուն - Ջեյ (Կանգ Հվիի թշնամին, ևս երգիչ)
- Սոնգ Մին Հյոնգ - Woo Entertaiment-ի նախագահը
- Օ Նա Մի - խմբի նախկին ոճաբանը
- Նո Ջունգ Վի – երեխա Չանգ Ման Օկ
- Ան Դոն Կյու – երեխա Լի Թհե Իկ
- Օ Ջա Մու – երիտասարդ Լի Թհե Իկ
- Ջունգ Յոնգ Սուկ – երեխա Վոն Կանգ Հվի
- Յանգ Հան Յոլ – Ման Օկի աշակերտներից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Lee, Hye-ji (2012 թ․ սեպտեմբերի 26). «Full House Take 2 to Premiere in Japan Next Week». TenAsia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Ho, Stewart (2012 թ․ հոկտեմբերի 9). «Full House Take 2 Starring Park Ki Woong, Hwang Jung Eum, Noh Min Woo Premieres on SBS Plus on Oct 22». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Full House Take 2 starring Hwang Jung Eum to air on SBS Plus later this month». Allkpop. 2012 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Sunwoo, Carla (2012 թ․ հոկտեմբերի 11). «Full House 2 to air soon». Korea JoongAng Daily. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Cable channel SBS Plus' Full House Take 2 is coming soon». Korea.com. 2012 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Lee, Hye-ji (2012 թ․ հոկտեմբերի 18). «Park Ki-woong "Tried to Be G-Dragon and Super Junior's Heechul"». TenAsia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Lee, Hye-ji (2012 թ․ հոկտեմբերի 19). «No Min-woo "I Looked Like Grandpa When Dancing"». TenAsia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.