Fraps, համակարգչային օգտակար ծրագիր, որը նախատեսված է Windows օպերացիոն համակարգերի համար OpenGL և DirectX ռեժիմներով աշխատող խաղերում FPS-ների (կադր/վայրկյանում) քանակը հաշվարկելու համար։ Ծրագիրը նախատեսված է նաև ամբողջ էկրանով 3D հավելվածներից էկրանանկարելու և տեսանյութեր տեսագրելու համար[1]։ Ծրագրի անվանումը գալիս է FPS հապավումից և նշանակում է Frames per second։

Fraps
Изображение логотипа
Տեսակէկրանի ցուցադրում, Էկրանակադր, կատարողականի փորձարկում
Նախագծումը՝Beepa Pty Ltd
ՕՀWindows
Առկա էանգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլն
Լույս տեսավ՝օգոստոսի 25 1999
Վերջին կայուն տարբերակ3.5.99 (Փետրվարի 26 2013)
Արտոնագիրսեփականատիրական
Անվանված էԿադրի հաճախություն
Կայքfraps.com

Հիմնական գործառույթները խմբագրել

Կատարման փորձարկում[1] - ցուցադրում է վայրկյանում կադրերի քանակը (FPS), կարող է չափել կատարումը խաղի ընթացքում երկու կետերի միջև։

Պատկերի նկարահանում[1] - թույլ է տալիս նկարահանել առանձին կադրեր 3D հավելվածներում (սեղմելով տաք ստեղնը), որոնք ավտոմատ կերպով պահվում են ընտրված թղթապանակում։

Տեսանյութի նկարահանում իրական ժամանակում[1]- թույլ է տալիս տեսագրել մինչև 7680x4800 լուծաչափով և մինչև 120 կադր/վրկ արագությամբ (FPS)։

Սակայն ծրագիրն ունի նաև զգալի թերություններ. Առաջին հերթին սա համակարգչային ռեսուրսների հսկայական սպառումն է տեսանկարահանման ժամանակ և վիդեո ֆայլերի հսկայական չափսեր տեսագրությունից հետո։ Այսպիսով, օրինակ, 10-15 վայրկյան տևողությամբ վիդեո ֆայլը կարող է հասնել մոտ 100 մեգաբայթի կամ նույնիսկ ավելիի ծավալի (կախված տեսանյութի որակի կարգավորումներից)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Сергей и Марина Бондаренко (2019 թ․ նոյեմբերի 24). «Fraps 3.0.3: лучшее для геймера». 3DNews Daily Digital Digest. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.