Facepalm (անգլ.՝ face «դեմք» + palm «ափ» բառերից, անգլերեն արտասանություն [ˈfeɪspɑːm][1]), տարածված առցանց արտահայտություն՝ արտահայտված ֆիզիկական ժեստով։ Արտահայտության առավել հայտնի մեկնաբանություն է «մեկ ձեռքով փակ դեմքը», որը հիասթափության, ամոթի[2], վհատության, զայրույթի կամ շփոթության դրսևորում է։

Կայենի արձանը Փարիզի Թուիլրի այգում, քանդակագործ՝ Անրի Վիդալ, 1896

Համացանցային քննարկումներում եզրույթն օգտագործվում է երկխոսության անհույս լինելու համար, ինչպես նաև ի պատասխան բացահայտ հիմարության կամ կեղծ տեղեկատվության։

Կիրառում խմբագրել

  • Ֆիզիկական ժեստեր
    1. Ձեռքի ափը բարձրացնել դեպի դեմքը։
    2. Դեմքն իջեցնել դեպի ձեռքի ափը։
  • Գրավոր գործածություն
    • Հիմնականում ժեստն օգտագործվում է համացանցի տեքստային հաղորդագրություններում, շատ հաճախ գրվում է որպես *facepalm*, /о և -_\ սմայլերի միջոցով կամ պատկերի օգտագործմամբ։ Երբեմն նկարի փոխարեն տրվում է միայն նրա անունը՝ «facepalm.jpg»[3]:

Ժեստն ինքնին օգտագործվում է բավականին երկար ժամանակ տարբեր արտահայտիչ հուզական երանգով՝ մտախոհություն, զարմանք, հիացմունք, դառնություն, ամոթ, շփոթություն, հիասթափություն, բայց համացանցի առաջացմանը զուգահեռ դարձել է տարածված մեմ, որը նշանակում է ծայրահեղ անհարմար դրություն, շփոթություն։ Առցանց օգտագործման վաղ օրինակներից մեկը հղվում է մոդել Ջիմ Հորնի հայտնի լուսանկարներին։

Այդ ժեստի հայտնի կրկնօրինակումներ են եղել «Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդը» հեռուստասերիալում. առավել հաճախ օգտագործվել է «Deja Q» սերիայում։ Չնայած սխալ կարծիքին՝ կապիտան Ժան Լյուք Պիկարը տվյալ տեսարանում դեմքը չի փակում ձեռքով՝ ի նշան զայրույթի, այլ պարզապես նման կեցվածք է ընդունում՝ մտորումների մեջ ընկնելով, և հակառակը՝ ձեռքը վերցնում է դեմքից, երբ նրան դիմում է զրուցակիցը։ Այս հեռուստասերիալից նմանատիպ այլ կադրեր, որպես կանոն, նույնպես վերցված են համանման տեսարաններից։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Գերմաներեն Fremdschämen բառը, որը նշանակում է ուրիշի պատճառով անհարմարության զգացում, ֆեյսփալմի՝ որպես հույզի որոշակի անալոգն է։ Այն Ավստրիայում ստացել է «Բառ 2010» տիտղոսը[4]։
  • Յունիկոդում, սկսած 9.0 տարբերակից, առկա է FACE PALM պայմանանշանը (U+1F926, 🤦):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «facepalm» (անգլերեն). Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 13-ին.
  2. «Ray Vichot, «Doing it for the lulz?»: Online Communities of Practice and Offline Tactical Media, Georgia Institute of Technology, May 2009» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  3. «Mo' Urban Dictionary: Ridonkulous Street Slang Defined» By Aaron Peckham
  4. H. Ortner. (Un)Stable emotions, MiT7 unstable platforms: the promise and peril of transition, May 13‐15, 2011, Boston.

Գրականություն խմբագրել

  • Facepalm, in: Mo' Urban Dictionary: Ridonkulous Street Slang Defined, Andrews McMeel Publishing, 2007, ISBN 0-7407-6875-1.

Արտաքին հղումներ խմբագրել