Fête de la Musique ֆր.՝ Երաժշտության տոն, (հանդիպում է նաև «Երաժշտության օր» անվամբ, «The World Music Day»), յուրաքանչյուր տարի հունիսի 21-ին՝ արևակայության օրը, անցկացվող երաժշտական փառատոն՝ ուղղված բնակչության շրջանում երաժշտության տարածմանը։

Fête de la Musique

Տեսակմիջոցառում և տոնախմբություն
ԱմսաթիվՀունիսի 21
Տոնվում է Ֆրանսիա
սկսածհունիսի 21, 1982
Կայքfetedelamusique.culture.gouv.fr

Fête de la Musique-ի պատմություն խմբագրել

Առաջին անգամ «Երաժշտության տոն»-ը կազմակերպվել է 1982 թվականին Փարիզում՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ժակ Լանգի նախաձեռնությամբ։ Ավելի քան 30-ամյա պատմությամբ փառատոնը դուրս եկավ ազգային սահմաններից և երաժշտության բնագավառում դարձավ համաշխարհային իրադարձություն։ Այժմ ամբողջ աշխարհում ավելի քան 100 պետություն և 340 քաղաք յուրաքանչյուր տարի անցկացնում են կենդանի համերգներ՝ «Fête de la Musique»-ի շրջանակներում։

Առանձնահատկություններ խմբագրել

«Fête de la Musique»-ի հիմնական բնորոշիչ գիծը պրոֆեսիոնալների և սիրողական մակարդակի երգիչների՝ նույն բեմահարթակի վրա ելույթ ունենալն է։ Տոնակատարության շրջանակներում իրականացվող բոլոր համերգներն անցկացվում են բացօթյա՝ պուրակներում, զբոսապուրակներում և հրապարակներում։ Խրախուսվում են երաժիշտների՝ փողոցային ինքնաբուխ համերգները, ինչն ստեղծում է երաժշտական տոնի մթնոլորտ։

Fête de la Musique-ը Ռուսաստանում խմբագրել

Ռուսաստանում «Fête de la Musique»-ն առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին, Վորոնեժում։ Տեղացի երաժշտասերների նախաձեռնությամբ՝ քաղաքի կենտրոնում պատրաստվեցին երեք բեմահարթակներ, որտեղ ելույթ էին ունենում Ռուսաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի[1] տարբեր քաղաքների երաժիշտներ։ 2012 թվականին Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպանատունը «Երաժշտության տոն» դաշնային ծրագրի շրջանակներում կազմակերպեց ֆրանսիացի երաժիշտների ելույթները՝ Մոսկվայից մինչև Վլադիվոստոկ՝ ընդհանուր առմամբ 13 քաղաքներում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fête de la Musique». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 19-ին.
  2. 23 июня — Праздник музыки! — La France en Russie Արխիվացված 2013-11-08 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Fête de la Musique» հոդվածին։