«Every Day Is a Holiday» (թարգմ․՝ «Ամեն օրը տոն է»), երգ, որը գրել և ձայնագրել է ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին։ Ձայնագրության պրոդյուսեր է դարձել Դյուք Դյումոնը[1]։ Երգը պարային և ավանդական սուրբծննդյան երաժշտության խառնուրդ է[2][3]։ Սա Փերիի կարիերայի առաջին սուրբծննդյան երգն է[4]։

«Every Day Is a Holiday»
Քեթի Փերրիի սինգլը
Թողարկված23 նոյեմբերի 2015
Ժանրպարային երաժշտություն, սուրբծննդյան երաժշտություն
Տևողություն2:00
ՊրոդյուսերԴյուկ Դյումոն

Թողարկում

խմբագրել

Երգը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 23-ին[5]։ Նույն օրը ներկայացվել է երկու րոպեանոց գովազդային հոլովակ, որում ցուցադրվել է 2015 թվականի H&M ընկերության տոնական հավաքածուն[2][6]։ Դրանում Փերրին գործում է թխվածքաբլիթե մարդուկների, նվերների և մեծ արջերի հետ՝ հագած տոնական տարբեր հագուստներ, որոնք պատրաստել է H&M-ը։ գովազդային հոլովակը նկարահանվել է ռեժիսոր Յոնաս Ակերլունդի կողմից 2015 թվականի հուլիսին[7]։

Քննադատական արձագանքներ

խմբագրել

Business Insider-ից Լարա Օ'Ռեյլին տեսանյութը նկարագրել է որպես «տարօրինակ»[8], մինչդեռ Idolator-ից Բյանկա Գրեյսին նկարագրել է որպես «մի քիչ անպետք, բայց ուրախ»[9]։ Fuse-ից Ջեֆ Բեջամինը երգը համարել է «գրավիչ» և այն առաջին տեղն Է զբաղեցրել «2015 թվականի լավագույն տոնական երգերի» ցանկում[3]։ VH1-ի գրախոսը նույնպես դրական արձագանք է տվել՝ գովազդային հոլովակը անվանելով «ուրախ» և «եռանդուն», իսկ Փերիի զգեստները՝ «լավը»[10]։ Marie Claire-ից Լորեն Վալենտինը երգը անվանել է «թրեք, որը լի է բարի լուրերով»[11]։ Esquire-ի Մեթ Միլլերը տեսահոլովակին բացասական արձագանք է տվել[12]։ Glamour-ի գրախոս Քրիստոֆեր Ռոզան երգն ընդգրկել է Փերիի վատագույն երգերի ցանկի 7-րդ հորիզոնականում[13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «World Premiere: H&M Holiday Featuring Katy Perry». H&M. 2015 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 Menyes, Carolyn (2015 թ․ նոյեմբերի 23). «Katy Perry Debuts Christmas Single 'Every Day Is a Holiday' for H&M Campaign [WATCH]». Music Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 Benjamin, Jeff. «11 Best Holiday Songs of 2015 (So Far): Carly Rae, PTX & More». Fuse. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Keirans, Maeve (2015 թ․ նոյեմբերի 23). «Katy Perry Releases H&M Holiday Commercial With New Music And A Shirtless Man In A Santa Hat». MTV News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. Mallenbaum, Carly (2015 թ․ նոյեմբերի 23). «Katy Perry debuts new 'Holiday' song in H&M commercial». USA Today. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. «Katy Perry brings fashion, fantasy and fun to H&M's spectacular holiday campaign». H&M. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. O'Mahony, Marsha (2015 թ․ դեկտեմբերի 1). «Cinderford singer stars in H&M Christmas ad with Katy Perry». Gloucester Citizen. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  8. O'Reilly, Lara (2015 թ․ նոյեմբերի 23). «Katy Perry stars in a bizarre, slightly terrifying holiday ad for H&M». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. Gracie, Bianca. «Katy Perry's H&M Commercial Features New "Everyday Is A Holiday" Song: Watch». Idolator. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. «Katy Perry's cute, fun styles for commercial». VH1. 2015 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  11. Valenti, Lauren (2015 թ․ նոյեմբերի 23). «Katy Perry's New Holiday Song Is Here». Marie Claire. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  12. Miller, Matt (2015 թ․ նոյեմբերի 24). «Katy Perry Welcomes You to Holiday Hell With H&M». Esquire. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  13. Rosa, Christopher (2020 թ․ հոկտեմբերի 21). «Katy Perry's 10 Best (and Worst) Songs». Glamour. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել