Բացել գլխավոր ցանկը

Europe (հայ․՝ «Եվրոպա»), շվեդական ռոք խումբ՝ հիմնադրված վոկալիստ Ջոու Թեմփեստի և կիթառահար Ջոն Նորումի կողմից 1979 թվականին Ստոկհոլմում՝ Force անվանմամբ։ Իր գոյության սկզբնական շրջանում խումբը հանդես էր գալիս գլեմ մետալ ժանրում, սակայն վերաստեղծումից հետո սկսեց հանդես գալ ժամանակակից հարդ ռոք և հևի մետալ ժանրերում։

Europe
Europe the band in Stockholm 2014 crop.jpg
Europe-ի համերգը Ստոկհոլմում (2014)
Հիմնական տվյալներ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Ժանրերհարդ ռոք
հևի մետալ
գլեմ մետալ
Գործունեություն1979 (1979)-1992 (1992), 1999
2003 (2003)-այժմ
ԼեյբլEpic Records
Sanctuary Records
ԿայքՊաշտոնական կայք
Անդամներ
Ջոու Թեմփեստ
Ջոն Նորում
Ջոն Լևեն
Միք Միքայելի
Յան Հոգլունդ
Նախկին անդամներ
Պետեր Օլսոն
Մարսել Յակոբ
Թոնի Ռենո
Կի Մարսելո

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Europe խումբը իր դեբյուտային համանուն ալբոմը թողարկել է 1983 թվականին։ Ալբոմն առևտրական հաջողության չհասավ, չստացավ ոչ մի հավաստագիր և շվեդական չարթում զբաղեցրեց ընդամենը 8-րդ հորիզոնականը։ Մեկ տարի անց հետևեց Wings of Tomorrow լոնգփլեյը, որը ինչպես նախորդը, հաջողակ չէր։ 2 տարի անց թողարկվեց The Final Countdown-ը՝ խմբին փառք բերելով ամբողջ աշխարհում։ Այն 12 չարթերում առաջին տասնյակում էր, ստացավ 4 հավաստագիր։ Allmusic-ից Դագ Սթոնը տվյալ ալբոմն անվանեց «ամենավառերից և ամենանշանավորներից մեկը պատմության մեջ»: Համանուն երգը դարձավ միջազգային հիթ։

Մեկ տարի անց Out of This World ալբոմը, որը կրկնեց իր նախորդի հաջողությունները, տեղ զբաղեցրեց 12 չարթերում, ստացավ 5 հավաստագիր։ 3 տարի անց թողարկվեց Prisoners in Paradise-ը , որը դարձավ առաջինը Շվեդիայում և հայտնվեց 6 չարթերում։ 1992 թվականին խումբը լուծարվեց, վոկալիստ Ջոու Թեմփեստը սկսեց զբաղվել մեներգչի կարիերայով։

1999 թվականին Europe-ի մասնակիցները կարճ ժամանակով միավորվեցին, որպեսզի Ստոկհոլմում համերգի ժամանակ հանդես գան «The Final Countdown» և «Rock the Night» երգերով։ 4 տարի հետո մամուլում հրապարակվեց պաշտոնական հայտարարություն այն մասին, որ խումբը վերամիավորվել է և աշխատում է նոր ալբոմի վրա։

2004 թվականին թողարկվեց Start from the Dark նոր սկավառակը, սակայն բացի 4 չարթերում տեղեր զբաղեցնելուց, այն ոչնչի չհասավ։ Ջոու Թեմփեստն ալբոմն անվանեց խմբի կրկնվող նորամուտը՝ կապված ձայնի արդիականացման և ժանրի փոփոխության հետ։ 4 տարի անց թողարկվեց Secret Society-ն, որը հայտնվեց 5 չարթերում։ 2009 թվականին թողարկված Last Look at Eden-ը հայտնվեց 6 չարթերում, Շվեդիայում ստացավ ոսկե կարգավիճակ, Allmusic-ի քննադատների կողմից հավանության արժանացավ։ 2012 թվականին թողարկվեց Bag of Bones ալբոմը։ Այն նախորդների համեմատ հաջողակ դարձավ. հայտնվեց 10 չարթերում և Շվեդիայում դարձավ ոսկե։ 2015 թվականի մարտի 2-ին թողարկվեց 10-րդ ստուդիական ալբոմը՝ War of Kings-ը, որը Շվեդիայի չարթերում զբաղեցրեց 2-րդ տեղը։

ՍկավառակագրությունԽմբագրել

Խմբի կազմԽմբագրել

Ներկա կազմը
Նախկին անդամները

 

Արտաքին հղումներԽմբագրել