Անապատասեզ
(Վերահղված է Eremopyrumից)
Անապատասեզ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ցեղ | Անապատասեզ (Eremopyrum) Jaub. & Spach, 1851 |
Անապատասեզ (լատին․՝ Eremopyrum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 8, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ անապատասեզ ցորենանման (E. triticeum), անապատասեզ արևելյան (E. orientale), անապատասեզ Բոնապարտի (E. bonaepartis) և անապատասեզ տարածվող (E. disians)։
Տարածվածություն խմբագրել
Տարածված է անապատային, կիսաանաւգատային ու չոր տափաստանային տարածքներում, երբեմն առաջացնում է ոչ խոշոր ինքնուրույն բուսական համակեցություններ։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Ցողունը ծնկաձև է, բարձրությունը՝ մինչև 30 սմ։ Տերևները նեղ գծաձև են, երբևէն՝ խորդուբորդ։ Ծաղկաբույլը կարճ հասկ է։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ էֆեմեր է։ վիտամիններով հարուստ վաղ գարնանային կերաբույս է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատասեզ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատասեզ» հոդվածին։ |