"El Perdón" (անգլ.՝ «Forgiveness»), պուերտոռիկացի երգիչ Նիքի Ջեմի և իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասի երգը։ Երգի անգլալեզու տարբերակը՝ «Forgiveness»-ը, թողարկվել է 2015 թվականի հուլիսի 10-ին[1]։

«El Perdón»
Նիքի Ջեմ և Էնրիկե Իգլեսիասի երգը «Fénix (Nicky Jam album)» ալբոմից
Թողարկված2015
Ժանրլատինական փոփ
ԼեյբլSony Music

Նախադրյալներ խմբագրել

«El Perdón»-ն ի սկզբանե եղել է Նիքի Ջեմի մեներգը, բայց Ջեմի հետ խոսելուց հետո իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը որոշել է համագործակցել նրա հետ՝ սինգլը թողարկելու համար։ Իգլեսիասը Billboard-ին ասել է, որ թեպետ ինքը սովորաբար իր երգերը գրում կամ համահեղինակում է, սակայն չի ապահովում երգերի գրելու ուղին։ Երգն արագ բարձրացավ հիթ-շքերթների գագաթը և մեծ հաջողություն ունեցավ։ Երաժշտական տեսահոլովակը ձայնագրվել է Կոլումբիայի Մեդելյին քաղաքում։

Ընկալում խմբագրել

Քննադատական խմբագրել

«Billboard» ամսագրում «El Perdón» երգը դասվել է տարեվերջյան ցանկի 12-րդ հորիզոնականում․ «Այնքան շատ է ասվել «El Perdón» երգի սահմանված ռեկորդների մասին, որ «Billboard Hot Latin Songs» հիթ-շքերթում ամենաերկար գտնվող երկրորդ երգն է համարվում։ Բայց շատ քիչ է խոսվել գրավիչ և տխուր պարային մեղեդու մասին։ Էլ չենք խոսում կորցրած սիրո մասին այն թախծալի տեքստից, որը կարող է ստիպել աղջիկներին (և տղաներին) լաց լինել։ «Երբ ես գրեցի երգի սկիզբը՝ «Did he take you to the moon, and I couldn't do that», այդ մասն ինձ շատ ուժեղ հարվածեց», ասել է Նիքի Ջեմը Billboard-ին։ «Հավատացեք մեզ, Նիքի, մենք էլ ենք դա հասկանում»[2]։

«El Perdón» երգը ստացել է Լատինական Գրեմմի մրցանակ, քանի որ աշխարհի ավելի քան 40 երկրում դարձել է թիվ մեկ հիթը՝ ունենալով ավելի քան 4 միլիոն վաճառք և 300 միլիոն հոսք ամբողջ աշխարհում[3]։

Առևտրային խմբագրել

«El Perdón» երգը դարձել է միջազգային հիթ։ Հինգ շաբաթվա ընթացքում երգը «Hot Latin Songs»-ում հասել է առաջին հորիզոնականին և 30 շաբաթ շարունակ եղել առաջատար՝ անցնելով Շակիրայի «La Tortura» (20 շաբաթ) և Իգլեսիասի «Bailando» երգերին (41 շաբաթ)[4]։ Երգը հասել է Լատինական Billboard-ի մի շարք աղյուսակների գագաթին, ներառյալ «Latin Airplay»-ը, «Latin Digital Sales»-ը, «Latin Streaming Songs»-ը և «Latin Pop Songs»-ը։ Նիքի Ջեմը և Էնրիկե Իգլեսիասը թողարկել են երգի անգլերեն տարբերակը՝ «Forgiveness» անվանումով։ Երգը, առաջին շաբաթում գրանցելով մեծ վաճառք, Billboard Hot 100-ում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը։

Սինգլը կայուն դիրք է ունեցել շքերթներում՝ 30 շաբաթ լինելով «Hot 100»-ում։ «El Perdón» երգը զբաղեցրել է Billboard-ի տարեվերջյան թոփ 100-ի 96-րդ հորիզոնականը։ Երգի անգլերեն տարբերակը՝ «Forgiveness»-ը, մեծ ազդեցություն է ունեցել Mainstream Top 40-ի և Rhythmic Top 40-ի վրա։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին «Forgiveness» տեսահոլովակը YouTube-ում ունեցել է ավելի քան 45 միլիոն դիտում։ Երգի իսպանական տարբերակի երաժշտական տեսահոլովակը ունեցել է 1,2 բիլիոն դիտում, իսկ բառերով տեսահոլովակը՝ շուրջ 450 միլիոն դիտում։ Սինգլը նաև առաջին տեղն է զբաղեցրել Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Նիդերլանդներում և ընդգրկվել է Շվեյցարիայի և Բելգիայի լավագույն հնգյակում։ Նիդերլանդներում Իգլեսիասը ձեռք է բերել իր առաջին թիվ մեկ հիթը նախկինում այս երկրում ունեցած չորս լավագույն հիթերից հետո («Could I Have This Kiss Forever», «Hero», «Do You Know» և «Can You Hear Me»)։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Արարողություն Մրցանակ Արդյունք
2015 Premios Juventud[5] La Combinación Perfecta (The Perfect Combo) Առաջադրված
La Más Pegajosa (Catchiest Tune) Առաջադրված
Premios Tu Mundo[6] Երեկույթի մեկնարկի երգ Հաղթանակ
Latin American Music Awards[7] Տարվա երգ Հաղթանակ
Լավագույն համագործակցություն Հաղթանակ
Լավագույն երգ Հաղթանակ
Latin Grammy Awards[8] Լավագույն քաղաքային ելույթ Հաղթանակ
NRJ Music Awards Միջազգային խումբ/Տարվա զուգերգ Առաջադրված
2016 Lo Nuestro Awards[9] Տարվա համագործակցություն Հաղթանակ
Տարվա քաղաքային երգ Հաղթանակ
Billboard Music Awards Թոփ լատինական երգ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Nicky Jam & Enrique Iglesias Release 'Forgiveness,' English Version of 'El Perdon': Listen». Billboard. 2015 թ․ հուլիսի 10.
  2. «Billboard 25 Best Songs of 2015: Critics' Picks». Billboard.com.
  3. «Enrique Iglesias Releases "DUELE EL CORAZON" (English Version) Today». 2016 թ․ հուլիսի 19.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. Irizarry, Doris (2015 թ․ մայիսի 8). «Fans start voting for Premios Juventud 2015 finalists». axs. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. Romero, Angie (2015 թ․ օգոստոսի 20). «Nicky Jam, Daddy Yankee Win Big at Premios Tu Mundo». Billboard. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. Cobo, Leila (2015 թ․ հոկտեմբերի 8). «Latin AMAs Winners List: Enrique Iglesias & Nicky Jam Win Big at Inaugural Awards Show». Billboard. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. Roiz, Jessica Lucia (2015 թ․ սեպտեմբերի 23). «Latin Grammys 2015 Nominations: Ricky Martin, J Balvin, Alejandro Sanz Get Nods, Plus Full List». Latin Times. IBT Media. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. Flores, Griselda (2015 թ․ դեկտեմբերի 1). «Premio Lo Nuestro 2016: Lista completa de nominados». Variety Latino (Spanish). Penske Business Media. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)