Einsamkeit
Einsamkeit (գերմ.՝ Միայնություն), շվեյցարական «Լակրիմոսա» խմբի երկրորդ պաշտոնական ալբոմն է, թողարկվել է 1992 թվականին Թիլո Վոլֆին պատկանող Hall of Sermon ձայնագրման ստուդիայում[2]։ «Einsamkeit»-ը, ինչպես և խմբի առաջին «Angst» ալբոմը դարկվեյվ ուղղվածությամբ է պատրաստվել, սակայն ի տարբերություն առաջին ալբոմի, ձայնագրության ընթացքում Թիլո Վոլֆը, բացի սինթեզատորից, որոշել է օգտագործել նաև կենդանի երաժշտական գործիքներ, որի համար հրավիրվել են այլ երաժիշտներ։
Einsamkeit | ||||
---|---|---|---|---|
Lacrimosa-ի | ||||
Թողարկված | 1992 | |||
Ժանր | Darkwave | |||
Տևողություն | 46:32 | |||
Լեզու | Գերմաներեն | |||
Լեյբլ | Hall of Sermon | |||
Պրոդյուսեր | Թիլո Վոլֆ | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
| ||||
Lacrimosa-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Ալբոմի շապիկը ևս Թիլո Վոլֆի ստեղծագործությունն է, որը իրենից ներկայացնում է սև-սպիտակ նկար, որի կենտրոնում ծաղրածու է պատկերված։
Երգացանկ
խմբագրել- «Tränen der Sehnsucht» (Part I & II) - 9:39
- «Reissende Blicke» - 10:36
- «Einsamkeit» - 5:08
- «Diener eines Geistes» - 6:39
- «Loblied auf die Zweisamkeit» - 9:40
- «Bresso» - 5:01