ESM Government Securities
Ստեղծում | 1975 ![]() | |
---|---|---|
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ ![]() | |
Կազմակերպչաիրավական ձև | corporation ![]() | |
Ավարտված | 4 մարտի 1985 ![]() |
ESM Government Securities, Inc., Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում պետական արժեթղթերի դիլերային ընկերություն, որը մասնագիտացած է եղել հետգնման պայմանագրերի և հակադարձ հետգնման պայմանագրերի մեջ։ Ընկերության ձախողումը 1985 թվականի մարտին հանգեցրել է Home State Savings Bank-ի փլուզմանը, ինչպես նաև Օհայոյի տասնյակ այլ բանկերի ավանդների և Օհայոյի մասնավոր ավանդների երաշխավորման հիմնադրամի անկմանը։
Պատմություն
խմբագրելESM Government Securities ընկերությունը հիմնադրել են Ռոննի Յուտոնը, Ռոբերտ Սենեկան և Ջորջ Միդը 1975 թվականին՝ ընկերության անվանումը վերցնելով նրանց ազգանվան առաջին տառից։ (Սենեկան հեռացել է ընկերությունից 1978 թվականին)։ Շուտով նրանց միացել է Ալան Նովիկը և հետագայում դարձել նախագահ, սակայն մահացել է 1984 թվականի նոյեմբերին սրտի կաթվածից։ Փաստաբան Սթիվեն Արկին հանդիպել է Ռոննի Էյութոնին Ազգային գվարդիայի ստորաբաժանումում և նրան ծանոթացրել իր սկեսրայր՝ Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում գտնվող Home State Savings Bank-ի սեփականատեր Մարվին Ուորների հետ[1]։
Խարդախության ավարտ
խմբագրելESM Government Securities ընկերությունը փակվել է 1985 թվականի մարտի 4-ին Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից և զանգվածային խարդախության բացահայտումից հետո հսկողության տակ է վերցվել։ ESM-ը մեծ գործառնական վնասներ էր կրել և նույն գրավը գրավադրել էր մեկից ավելի վարկատուների մոտ՝ նախնական գնահատված վնասով ավելի քան 300 միլիոն դոլարով[2]։
Ազդեցությունը Նահանգային խնայբանկի վրա
խմբագրելՆահանգային խնայբանկը (անգլ.՝ Home State Savings Bank) ESM Government Securities ընկերությan ամենամեծ հաճախորդն է exel, և պարզվեl 1, որ Նահանգային խնայբանկը կրել է մոտ 150 միլիոն դոլարի վնաս ESM-ի հետ իրենց գործարքներից։ Բանկից մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100 միլիոն դոլար է հանել։ Բանկը փակվել է 1985 թվականի մարտի 9-ին։ Օհայոյի Ավանդների Երաշխավորման Հիմնադրամի կողմից ապահովագրված այլ հաստատություններում բանկային խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ պարզվել է, որ հիմնադրամն անբավարար միջոցներ ունի Նահանգային խնայբանկի ավանդատուներին վճարելու համար։ Հիմնադրամի կողմից ընդգրկված բանկերի համար Օհայոյի նահանգապետը հայտարարել է բանկային արձակուրդ[3]։ ESM-ի այլ խոշոր զոհերի թվում են եղել Տեխասի Բոմոնտը, Օհայոյի Թոլիդոն, Ֆլորիդայի Պոմպանո բիչը, Նևադայի Քլարկ շրջանը, Վաշինգտոնի Կլալլամ շրջանը, և Ֆլորիդայի American Savings & Loan of Miami ընկերությունը։
Իրավական վարույթ և օրենսդրական արձագանք
խմբագրելՀետաքննությունը ցույց է տվել, որ Խոսե Գոմեսը՝ Alexander Grant & Company-ի Certified Public Accountant ընկերության գործընկերը, կաշառք է ստացել ֆինանսական հաշվետվությունները կեղծելու համար[4]։ 1986 թվականի ապրիլին ESM-ի հգործարքներում ներգրավված յոթ մարդ իրենց մեղավոր են ճանաչել, այդ թվում՝ Ռոննի Էյութոնը, Ջորջ Միդը, ընկերության չորս այլ ղեկավարներ և Խոսե Գոմեսը[5]։ Յութոնը ստացել է 15 տարվա ազատազրկում, Միդը՝ 14, իսկ Գոմեսը՝ 12 տարի[6]։ Սթիվեն Արկին ինքնասպան է եղել 1985 թվականի հուլիսին[7]։ Ընկերության վերահսկիչ Հենրի Էրլ Ռիդելը ինքնասպան է եղել 1986 թվականի նոյեմբերին։ Մարվին Ուորները դատապարտվել է 1987 թվականի մարտին ինը կետով խարդախության հետ կապված մեղադրանքների համար, որոնք առնչվում էին Նահանգային խնայբանկին և 28 ամիս բանտում է անցկացրել[8]։ Alexander Grant & Co. ընկերությունը վճարել է 173 միլիոն դոլար վնասի փոխհատուցում և դատական ծախսեր[9]։
Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընդունել է 1986 թվականի պետական արժեթղթերի մասին օրենքը՝ ի պատասխան ESM Government Securities ընկերության և այլ նմանատիպ պետական դիլերների ձախողումների և սկանդալների[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Report On "ESM Government Securities, Inc. Scam». www.studocu.com.
- ↑ Postlewaite, Susan (1986 թ․ հունիսի 17). «Former ESM Government Securities Inc. Chairman Ronnie Ewton testified...». UPI (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Chronology of Home State Scandal». Toledo Blade. 1987 թ․ մարտի 3. էջ 4. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Sterngold, James (1985 թ․ ապրիլի 5). «Accounting Firm Calls E.S.M. Case 'a Betrayal'». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Edwards, John G. (1986 թ․ ապրիլի 18). «Seven Plead Guilty In Esm Fraud Case». Sun Sentinel. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Two securities dealers were sentenced to prison». Los Angeles Times. 1987 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Cosco, Joseph (1985 թ․ հուլիսի 24). «Miami Lawyer Kills Himself In Wake Of Esm». Sun Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «3 CONVICTED IN FAILURE OF HOME STATE». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1987 թ․ մարտի 3. ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Clikeman, Paul M. (2013 թ․ հուլիսի 24). Called to Account: Financial Frauds that Shaped the Accounting Profession (անգլերեն). Routledge. էջեր 88–95. ISBN 978-1-136-22490-4.
- ↑ Rogers, Terry F. (1987). «The Government Securities Market: In the Wake of ESM». Santa Clara Law Review. Santa Clara, California, U.S.: Santa Clara University. 27 (3): 587–605.