Dr. Jekyll and Mr. Mouse, «Թոմն ու Ջերին» կարճամետրաժ մուլտֆիլմերի 30-րդ սերիան, որը թողարկվել է 1947 թվականի հունիսի 14 ին։ 1948 թվականին «Օսկար» մրցանակին հավակնողներից էր և առաջադրվել է Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար անվանակարգում[1], սակայն չի ստացել մրցանակը։ Այդպիսով ընդհատվել է այդ անվանակարգում «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմերի անընդմեջ 4 անգամ հաղթանակն այս անվանակարգում։

Dr. Jekyll and Mr. Mouse
անգլ.՝ Dr. Jekyll and Mr. Mouse
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էԹոմն ու Ջերին
ՌեժիսորՈւիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա
ՍցենարիստՈւիլյամ Հաննա և Ջոզեֆ Բարբերա
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն8 րոպե
ՇարքԹոմն ու Ջերին
Թվական1947
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար

Սյուժե խմբագրել

Կաթնավաճառը երկու շիշ կաթ է բերում Թոմի և Ջերիի տուն։ Նկուղի պատուհանից Թոմը մի ձեռքով վերցնում է մի շիշ կաթ և վազում է դեպի հյուրասենյակ։ Թոմն ամբողջ շշի պարունակությունը լցնում է իր ամանի մեջ և դատարկ շիշը պահում է։ Երբ Թոմը խմում է կաթը, տեսնում է, որ Ջերին նույնպես վայելում է ըմպելիքը։ Թոմը փորձում է ազատվել Ջերիից, սակայն հաջողության չի հասնում և վերջ ի վերջո գնում է այնպիսի քայլի...

Լաբորատորիայում Թոմն իր կաթի եհտ խառնում է տարբեր քիմիական նյութեր, ինչպիսին օրինակ` նաֆթալին, ամոնիակ և այլն։ Թոմը գդալը ընկղմում է թույնի մեջ, և վերջույթն ածխանում է։ Թույնի մոտով թռչում էր ճանճը, և երբ նա փորձում է կաթը, միանգամից սատկում է։ Գոհ Թոմն էլիքսիրը տանում է Ջերիի բույնի մոտ և թաքնվում է։ Ջերին խմում է կաթը և Թոմի կարծիքով մահանում է, սակայն մկան հետ ինչ-որ բան է կատարվում և նա տրանսֆորմացվում է և դառնում է գերհզոր։ Հզոր մուկն ահեղ կերպով շարժվում է դեպ Թոմը։ Նա փորձում է կանգնեցնել հրեշին բառարանով և կրակխառնիչով և նույնիսկ թաքնվում է դռան ետևում, հետո` սեյֆում, սակայն ամեն ինչ ապարդյուն էր։ Ջերին, բռնելով Թոմի կրծքավանդակից, խփում է նրան սեյֆի դռանը։

Բայց այդտեղ տրանսֆորմացիան ավարտվում է, և Ջերին նորից դառնում է առաջվանը։ Մուկը նորից է ցանկանում խմել կաթը, սակայն Թոմը չի թողնում։ Բայց Մկնիկը հասցնում է մի կում անել։ Նա էլի դառնում է հզոր, բռնում է Թոմի բեղերից և սկսում է աջ ու ձախ խփել։ Բայց շատ քիչ խմելու պատճառով նրա տրանսֆորմացին ավարտվում է մի քանի վայրկյանից, և Ջերին նորից առաջվանն է դառնում։ Մուկը նորից է վազում ամանի մոտ, սակայն այս անգամ Թոմը տապալում է նրան ոտքով։ Այդպես նրանք հասնում են խոհանոց։ Ջերին փորձում է կանգնեցնել Թոմին, Թոմի պոչը դնելով ջեռոցի մեջ, իսկ դրանից հետո կատվին փակում է սառնարանում։ Մինչ Թոմը ուզում էր դուրս գալ, Ջերին վազում է նկուղ և թուրմ է պատրաստում, ճիշտ է` ուրիշ նյութերով և ավելացնելով կոշիկի սպիտակ կրեմ։ Թոմն ազատվում է և վազելով գնում է նկուղ։ Մուկ փորձում է փախչել, բայց թոմը բռնում է նրան թաթով և պոչը կապում աթոռին, կատուն վերցնում է ամանը և ագահաբար խմում ողջ էլեկսիրը։ Սկզբում նա մեծանում է մի քանի անգամ, բայց 3 վայրկյանից այնքան է փոքրանում, որ նույնիսկ Ջերիից փոքր է դառնում թուրմի սխալ բաղադրության պատճառով։ Ջերին հարվածում է փոքրիկ կատվի դեմքին, ինչ-որ ռեակցիա է կատարվում, և Թոմը դառնում է լուի չափ։ Մուկը օգտվում է այդ առիթից և պատժում է փոքրիկ Թոմին` Թոմի հետևից ամբողջ տնով մեկ ճանճասպանով վազելով։

Փաստեր խմբագրել

  • Սա այն 5 սերիաներից է, որտեղ Ջերին Թոմին ծեծում է։
  • Այս մուլտֆիլմում նախավերջին անգամ է, որ Թոմի թաթերին մշտապես առկա են ճանկերը։
  • «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմում առաջին անգամ է ցուցադրված մի կերպար (այստեղ` ճանճը), որը մեռնում է էկանին։
  • Սա միակ մուլտֆիլմն է, որտեղ Ջերին այդքան շատ խփում է Թոմին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել