Dark Sector
Dark Sector, համակարգչային խաղ, մշակված կանադան Digital Extremes ընկերության կողմից։ Խաղի խաղային համաարգերի համար նախատեսված տարբերակը հրապարկվել է ճապոնական D3 Publisher ընկերության կողմից։ Խաղի Xbox 360 և PlayStation 3 համար նախատեսած տարբերակը վաճառքի է հանվել 2008 թվականին, անհատական համակարգիչների համար նախատեսված տարբերակը՝ 2009 թվականի հունվարի 22-ին։
Dark Sector | |
---|---|
Մշակող | Digital Extremes |
Հրատարակիչ | D3 Publisher? |
Դիստրիբյուտոր | Steam և PlayStation Plus Premium[1] |
Միջերեսի լեզու | անգլերեն[2], ֆրանսերեն[2] և ռուսերեն |
Վայր | Ռուսաստան |
Թողարկման թվական | մարտի 25, 2008 |
Պլատֆորմներ | Xbox 360, PlayStation 3 և Windows |
Ժանր | Երրորդ դեմքի հրաձիգ և post-apocalyptic video game?[3] |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ[2] |
PEGI | PEGI 18 |
ESRB | 17+ |
Կրիչ | օպտիկական սկավառակ և թվային բաշխում |
Կառավարում | ստեղնաշար |
🌐 | darksector.com |
Սյուժե
խմբագրելԽաղի դեպքերը տեղի են ունենում ապագայում, հորինված Լասրիի պետությունում։ Խորհրդային տարիներին Լասրիի տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով առաջացել է վիրուս, որը բոլոր կենդանի օրգանիզմներին դարձրել է ագրեսիվ մուտանտներ։ Ժամանակի հետ այս մուտանտները ձեռք են բերում գերբնական կարողություններ։ Մի քանի վարակվածներ ձեռբակալվել էին հատուկ ուժերի կողմից, որոնք պետք էին փորձարկումների համար։ Նրանք փակված էին հատուկ լաբարատորիաներում։
Որոշ ժամանակ անց քաղաքում տարածվում է նոր վիրուս, սրանում մեղադրվում էր ԿՀՎ-ի նախկին գործակալ Մեզները։ Նրան փորձում է ոչնչացնել գլխավոր հերոսը, ով ԱՄՆ ԶՈՒ հատուկ նշանակության զորքերի աշխատակից էր, իսկ նրա անունը Հայդեն Տեննո էր։ Օպերացիաի կատարման ժամանակ նա նույնպես վարաքվում է վիրուսով։ Սա հանգեցնում է նրան, որ նրա ձեռքը վերածվում է մետաղի, և ձեռքի շարունակությունը դառնում է գլեֆա, հատուկ մետաղական զենք։ Գլխավոր հերոսը անց է կենում տարատեսակ մուտանտների և զինվորների միջով, որպեսզի վերացնի վտանգը։
Խաղային պրոցեսս
խմբագրելDark Sector խաղը իրենից ներկայացնում է երրորդ դեմքից հրաձգություն։ Գեյմփլեյը նման է Resident Evil 4 և Gears of War խաղերին, նրանում նույնպես կա թաքնվելու համակարգ, անկյուից տեսնելու և կրակելու հնարավորություն, ինչպես նաև սպրինտ ռեժիմ, որը թույլ է տալիս արագ վազել կարճ տարածություններում։ Վիրտուալ տեսախցիկը, նման է Resident Evil 4-ին, գտնվում է հերոսի աջ ուսի մոտ։ Առողջության սանդղակ չկա։ Որոշելու համար թե որքան վիրավոր է խաղացողը կարելի է էկրանի գույնից։ Ինչպես նաև այդ մասին կարելի է իմանալ շնորհիվ ձայնային համակարգի, որի ժամանակ նման դեպքերում հերոսի սրտի աշխատանքը սկսում է արագանալ։
Dark Sector-ի մարտական համակարգը հիմնականում կազմված է սառը զենքերից՝ գլեֆաներ, բումերանգներ և սուրիկեններ։ Գլեֆան ունի մի շարք ֆունկցիաներ, առանց որի հնարավոր չէ անցնել, բացի դա խաղի ընթացքում այն կրում է որոշակի փոփոխություններ։ Գելֆան կարելի է լիցքավորել կրակով, էլեկտրականությամբ և սառույցով, դրա համար անհրաժեշտ է հավաքել առարկաներ, ինչպես նաև կարելի է ղեկավարել նրա թռիչքի ուղղությունը։
Բացի գլեֆաներից խաղում օգտագործվում է նաև հրազեն, ինչպես ստացիոնար այլնպես էլ, դյուրակիր զենքեր (օրինակ՝ ատրճանակ), ինչպես նաև նռնակներ։
Գեյմփլեյի յուրահատկություններից կարելի է նշել նաև այն, որ թշնամուց վերցված զենքերը հնարավոր է օգտագործել սահմանափակ ժամանակահատվածում, որից հետո այն կինքնաոչնչանա։ Այդ իսկ պատճառով էլ խաղացողը պետք է գնի զենքեր սև շուկաից։ Գնումների համար գումար կարելի է հայթայթել տարբեր տեղերում։
Մշակման պատմություն
խմբագրելԻ սկզբանե խաղը մտածված էր ինչպես գիտաֆանտաստիկ մարտախաղ երրորդ դեմքից և դերային խաղ, որի դեպքերը տեղի են ունենում արևային համակարգի ծայրամասում։ Գլխավոր հերոսի մարմնում, սկզբնական մասում ծրագարվորողները որոշել էին տեղադրել իմպլատներ, որը հնարավորույթուն նրան ղեկավարելի ժամանակը և տարածությունը։ Խաղացողը պետք է զբաղվեր սյուժետային և երկրորդական առաջադրանքը։ Ինչպես նաև, համաձայն ակնարկների, որը 2000 թվականին տեղադրվել էր Absolute Games կայքում, Digital Extremes ծրագրել էր, որպես խաղային շարժիչ Dark Sector-ում օգտագործել Unreal Engine-ի առաջին տարբերակը[4]։
2005 թվականի հունվարի 3DNews.ru կայքում տեղադրվեց նորությունը, որում ասվում էր, որ խաղը կլինի ինչպես ֆանտաստիկ ստելս ժանրի և նախատեսված կլինի մեկ օգտատիրոջ համար[5]։ Ենթադրվում էր, որ ընկերությունը կօգտագործի ընկերության սեփական խաղային շարժիչը՝ Sector Engine։
Dark Sector-ի մասին նոր մանրամասներ հայտնվեցին 2006 թվականին։ Մասնավորապես հայտնի դարձավ խաղի հրատարկիչը՝ (D3 Publisher), թողարկման մոտավոր ամսաթիվը (2007 թվականի), պլատֆորմները, որոնց համար հասանելի կլինի այն(PlayStation 3, Xbox 360 և ԱՀ) և սյուժեի վերջնական տարբերակի որոշ դետալներ[6]։
2006 թվականի վերջին հայտնի դարձավ, որ անհատական համակարգիչների համար նախատեսված տարբերակը չի թողարկվի[7]։ Խաղային համակարգերի համար նախատեսված տարբերակը թողարկվումը տեղափոխվեց 2008 թվական[8]։
2008 թվականի փետրվարի 13-ին պարզ դարձավ, որ խաղի չի թողարկվի Ավստրալիայում։ OFLC, կազմակերպությունը, որը խաղերին տալիս է տարիքային վարկանիշ, որակավորեց Dark Sector խաղը քանի-որ նրանում շատ էին բռության տեսարանները[9][10]։
Xbox 360 և Playstation 3-ի համար խաղը թողարկվեց 2008 թվականին։ Dark Sector-ի վերջնական տարբերակը ստեղծված էր Digital Extremes սեփական տեխնոլոգիաի՝ Evolution Engine հիման վրա։
Նախօրոք նշված անհատական համակարգիչների համար նախատեսված տարբերակը թողարկվեց 2009 թվականի հունվարի 22-ին Ռուսաստանում։ Ռուսաստանում հրատարակիչը դարձավ «Новый Диск» ընկերությունը[11]։ Խաղի անգլերեն և ֆրանսերեն տարբերակները անհատական համակարգիչների համար տարածվում էր շնորհիվ Steam-ի[12]։ Տուփով տարբերակը հրապարկվեց Aspyr ընկերության կողմից[13]։
2012 թվականին Digital Extremes-ը թողարկեց նոր բազաօգտատեր խաղ՝ Warframe, որի գաղափարը և սյուժեն կապված է Dark Sector խաղի նախկին տարբերակի հետ[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
- ↑ 2,0 2,1 2,2 Steam — 2003.
- ↑ Pages in category "Post-apocalyptic video games" // Category:Post-apocalyptic video games - Wikipedia
- ↑ Cost (22 мая 2000). «Dark Sector» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 8 октября 2010-ին.
- ↑ «Чего ждать от Dark Sector» (ռուսերեն). 3DNews.ru. 21 января 2005. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 8 октября 2010-ին.
- ↑ Nomad (18 мая 2006). «Бойтесь русских паразитов!» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 8 октября 2010-ին.
- ↑ Nomad (26 декабря 2006). «Dark Sector для PC — R.I.P.» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 8 октября 2010-ին.
- ↑ Jin (23 августа 2007). «Дата выхода экшена Dark Sector» (ռուսերեն). iXBT.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 8 октября 2010-ին.
- ↑ Петр Петров (15 февраля 2009). «Dark Sector запретили в Австралии» (ռուսերեն). 3DNews.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 8 октября 2010-ին.
- ↑ Cam Shea (13 февраля 2009). «Dark Sector Refused Classification in Australia» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 8 октября 2010-ին.
- ↑ «Dark Sector PC On Sale In Russia» (անգլերեն). Voodoo Extreme 3D. 23 января 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 8 октября 2010-ին.
- ↑ «Dark Sector» (անգլերեն). Steam. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 8 октября 2010-ին.
- ↑ «Aspyr to Publish Dark Sector» (անգլերեն). GameSpot. 12 марта 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 30-ին. Վերցված է 8 октября 2010-ին.
- ↑ Тимур Хорев (25 июня 2012). «Digital Extremes анонсировала условно-бесплатный шутер Warframe» (ռուսերեն). «Игромания». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 3 июля 2012-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Dark Sector» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թվականի հոկտեմբերի 8-ին.