Միխայիլ Ցյոթլ (գերմ.՝ Michael Zöttl; [ˈmɪçaʔeːl tsø:tl], փետրվարի 10, 1990(1990-02-10), Զալցբուրգ, Ավստրիա), հայտնի Dame [dæm] մականունով ավստրիացի ռեփեր։ Հայտնի է դարձել իր համակարգչային խաղերի մասին երգերի շնորհիվ։

Dame
Նաև հայտնի է որպեսDame
Ծնվել էփետրվարի 10, 1990(1990-02-10) (34 տարեկան)
Զալցբուրգ, Ավստրիա
Երկիր Ավստրիա
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
 Dame (Rapper) Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

2007 թվականում հիմնադրված Sentinels խմբի անդամ է։ 2009 թվականից, ինքնուրույն կամ զալցբուրգյան Golo խմբի անդամների հետ համատեղ, թողարկում է ալբոմներ։ 2011 թվականին 12 Millionen տեսահոլովակը[1] տեղադրել է YouTube-ում, որտեղ նա կարդում է ռեփ World of Warcraft համակարգչային խաղի տարբեր տեսարանների մասին։ Տեսահոլովակը դիտվել է ավելի քան 14 միլիոն անգամ։ Այնուհետև նա թողարկել է իր երկրորդ երգը՝ Call of Duty-ի մասին, որի տեքստում օգտագործում է Over Rainbow դասական արտահայտությունը։ Տեսահոլովակը հրապարակվել է 2012 թվականին[2]։ երկրորդ՝ Pave Low երգը, բարձր պահանջարկի շնորհիվ, 2012 թվականի մարտին, դրվելով ազատ վաճառքի և՛ ավստրիական, և՛ գերմանական չարթերում կարողացել է գրավել բարձր դիրքեր[3]։ Տեսահոլովակը դիտվել է ավելի քան 30 միլիոն անգամ[4], ռեմիքսի դիտման քանակը գերազանցում է 2 միլիոնը[5]։

2012 թվականի մարտին թողարկվել է Herz gegen Fame ալբոմը։ Ալբոմը պարունակում է ինչպես մելամաղձոտ երգեր, այնպես էլ ռեփ բաթլին տիպիկ տարրեր։ 2012 թվականի դեկտեմբերին թողարկում է նոր ալբոմ՝ Notiz an mich, որը Dame-ը թողարկել է իր նոր՝ Damistream Records լեյբլում։ Երկու ալբոմներն էլ չեն հայտնվում պաշտոնական հիթ շարքերում[3][6]։ 2013 թվականի ամռանը թողարկվում է Jetzt wird gezockt ալբոմը, որը լիովին նվիրված է խաղերին։

2014 թվականի հունվարին Dame-ը հայտարարեց իր հաջորդ ալբոմի՝ Rap ist sein Hobby մասին, որը ներկայացվեց 2014 թվականի ապրիլի 4-ին։ Շուտով նա հայտարարում է ապագա The Tea Time Tour շրջագայությունը՝ Ավստրալիայում և Գերմանիայում։ Շրջագայությունը տեղի է ունենում 2014 թվականի մայիսին։ Քանի որ նախորդները հաջող էին, նա անցկացրեց ևս մեկ՝ Tea Time Tour Part 2 շրջագայությունը։

2015 թվականի հունվարին թողարկվեց Sentinel սինգլը, որի թեման էր՝ «Call of Duty: Advanced Warfare» խաղը։ Amadeus Awards 2015 մրցանակաբաշխությունում Dame-ը նոմինացված էր Hip Hop/Urban կատեգորիայում։

2015 թվականի օգոստսոսի 14-ին թողարկվել է Lebendig begraben ալբոմը։ Սա առաջին կոնցեպտուալ ալբոմն է, որն ընդգրկում է ընդհանուր առմամբ 17 անուն։ Ալբոմի մի մասը արտահայտում է Lebendig-ի (կյանքի), իսկ մյուսը՝ Begraben (թաղման) թեման։ 2015 թվականի հոկտեմբերի 29-ին Ռավենսբուրգում մեկնարկեց նոր շրջագայություն` Einer von euch Tour և նույն տարվա դեկտեմբերի 18-ին ավարտվեց իր հայրենիքում՝ Զալցբուրգում։ Կրկին հաջողության շնորհիվ նա շարունակում է շրջագայությունը մինչը 2016 թվականի հուլիսի 30-ը։ 2016 թվականի սեպտեմբերին թողարկվում է Straßenmusikant ալբոմը։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ

  • Herz gegen Fame (2012 թվական)
  • Notiz an mich (2012 թվական)
  • Jetzt wird gezockt (2013 թվական)
  • Rap ist sein Hobby (2014 թվական)
  • Lebendig begraben (2015 թվական)
  • Straßenmusikant (2016 թվական)
  • Zukunftsmusik (2017 թվական)

Սինգլներ

  • 12 Millionen (2011 թվական)
  • Pave Low (2012 թվական)
  • Ruf zu den Waffen (2012 թվական)
  • Auf die guten alten Zeiten (2013 թվական)
  • King of the Hill (2013 թվական)
  • Nexus (2014 թվական)
  • So wie du bist (2014 թվական)
  • Tapetenwechsel (2014 թվական)
  • Rap ist sein Hobby (2014 թվական)
  • Nebelwand (feat. Amun Mcee) (2014 թվական)
  • Sentinel (2015 թվական)
  • Flammenmeer (2015 թվական)
  • Maskenball (2015 թվական)
  • Rosenkrieg (2015 թվական)
  • Lebendig begraben (2015 թվական)
  • Tagträume (2015 թվական)
  • Traumreise (2015 թվական)
  • Monty’s Fabrik (2016 թվական)
  • Tage des Glücks (2016 թվական)
  • Meteor (2016 թվական)
  • Low Life (2016 թվական)
  • Antrieb (2016 թվական)
  • Bademantelsong (2016 թվական)
  • Drei Affen (2016 թվական)
  • Druck (2017 թվական)
  • Zukunftsmusik (2017 թվական)
  • Legendenstatus (2017 թվական)
  • Status Quo (2017 թվական)
  • zwei Krieger (2017 թվական)
  • Deine Hände (Reduced Version) (2017 թվական)
  • Last Man Standing (2018 թվական)

Համագործակցություն

  • Aus & Bastard (2009 թվական, ինչպես զայլցբուրգյան Sentinels-ի մասնակից)
  • Zwei finstere Typen und die Seiten des Blocks (2010 թվական, Biggie-ի հետ միասին, որպես Täter Toni + Franz Schwanz)
  • Spitter aus Leidenschaft (2011 թվական, Golo-յի հետ միասին)
  • Sentinels Present Austrian Dream Sampler Vol. 1 (2012 թվական, ինչպես զայլցբուրգյան Sentinels-ի մասնակից)

Մինի ալբոմներ

  • So wie du bist EP (2014 թվական)
  • Soul EP (2015 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Dame – 12 Millionen (WoW Song)». Damestream Records. 2011-07-16. Վերցված է 2018-07-31-ին.
  2. Dame: „Zocker-Rapper“ aus Österreich auf dem Weg nach oben! (Video) : [арх. 05.04.2018].
  3. 3,0 3,1 Чарты: АвстрияГерманияШвейцария
  4. Pave Low на YouTube
  5. Pave Low Remix на YouTube
  6. Jetzt wird gezockt в австрийских чартах

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Dame (ռեփեր)» հոդվածին։