DARVO, անգլերեն հապավում (Deny, Attack, and Reverse Victim and Offender), նշանակում է՝ հերքել, հարձակվել, զոհին և հանցագործին տեղերով փոխել[1]։ Այսպես են անվանում հոգեբանական բռնության տիպիկ ռազմավարությունը (աբյուզիվ հարաբերություններ)[1][2][3][4]։ Հանցագործը սկզբից հերքում է, որ բռնությունը երբևէ տեղի է ունեցել, ապա հարձակվում է զոհի վրա՝ նրան պատասխանատվության ենթարկելու փորձի համար և պնդում, որ ինքը իրականում զոհ է տվյալ իրավիճակում, այդպիսով տեղերը փոխելով շփոթության մեջ գցում իրավապահներին[1][2][4]։ Սովորաբար դա ենթադրում է ոչ միայն հանցագործի կողմից իրեն զոհ ներկայացներլը, այլ նաև իսկական զոհին մեղադրելը[1][3]։ Այս մարտավարությունը հիշեցնում է որոշ մեխանիզմներ, որոնք փոխանցվել են ենթամշակութային ճանապարհով և պատճառ են հանդիսացել ինստիտուցիոնալ չարաշահումների, ինչպիսիք են էթնիկ այլատյացության դրսևորումները, որոնք հազարավոր տարիներ շարունակում են ակտուալ մնալ[5]։

Ծագում

խմբագրել

DARVO հապավումն առաջին անգամ հայտնվում է հոգեբան Ջենիֆեր Ֆրեյդի աշխատության մեջ, որի վեբ էջը հղում է արվում մի հոդվածի, որը բացատրում է, որ DARVO-ի առաջին փուլը՝ հերքումը, ներառում է իր մեջ գազլայթինգ[2][3][4], այն հոգեբանական բռնության ձև է, որի նպատակն է զոհին թերի, աննորմալ համարել կամ ստիպել նրան տանջվել և կասկածել իրեն շրջապատող իրականության ընկալման ադեկվատության մեջ։

Ջենիֆեր Ֆրեյդը գրել է․

Ես նկատել եմ, որ իրական աբյուզերները սպառնում են, վախեցնում և մղձավանջ են ստեղծում բոլոր նրանց համար, որոնք իրենց փորձում են պատասխանատվության ենթարկել կամ խնդրում են փոխել իրենց վիրավորական վարքը։ Դա հարձակում է, որը ուղղված է դեպքի ականատեսներին վախեցնելու և կանգնեցնելու համար, սովորաբար ներառում է իրավական գործողությունների սպառնալիքներ, բռնության վերաբերյալ իրազեկողների հեղինակության վրա բացահայտ և քողարկված հարձակումներ։ Հարձակումը հաճախ ծաղրում է այն անձին, որը փորձում է բռնարարին պատասխանատվության ենթարկել։ Բռնարարն արագ տպավորություն է ստեղծում, որ ինքն է զոհը, իսկ զոհը կամ դեպքի ականատեսը բռնարարն է՝ իրավիճակը շուռ տալով։ Թվում է, թե կարծես հանցագործն է հանցագործության զոհը, այդպիսով իրական մեղավորին պատասխանատվության ենթարկել փորձող անձը ստիպված է լինում պաշտպանվել[2]։

Օրինակներ

խմբագրել
  • Ամերիկացի ռեփեր Ար Քելլիի պահվածքը հարցազրույցի ժամանակ՝ կապված նրա նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ, անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու կասկածանքով[6]։
  • ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը սեռական ոտնձգություն կատարելու և այլ իր տարբեր արարքներին առնչվող մեղադրանքներից պաշտպանվելու հարցում[7][8]։
  • Հարվի Վայնշտեյնը 2017 թվականի հարցազրույցում իր զոհերին մեղադրել է գազլայթինգի մեջ[9]։

Ժամանակակից արվեստ

խմբագրել

Հարավային այգի մուլտսերիալի դրվագներից մեկում՝ բանտարկյալը զանգում է նախագահ Դոնալդ Թրամպին խորհուրդ հարցնելու[10]։ Նախագահը բացատրում է նրան DARVO-ի սկզբունքը և բացատրում, թե ինչպես օգտագործել այդ հնարքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Абьюз вселенского масштаба: психологические аспекты внимания Путина к Украине». republic.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Freyd, J.J. (February 1997). "II. Violations of Power, Adaptive Blindness and Betrayal Trauma Theory"» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 Sarah J. Harsey, Eileen L. Zurbriggen, Jennifer J. Freyd Perpetrator Responses to Victim Confrontation: DARVO and Victim Self-Blame // Journal of Aggression, Maltreatment & Trauma. — 2017-07-03. — В. 6. — Т. 26. — С. 644–663. — ISSN 1092-6771. — doi:10.1080/10926771.2017.1320777
  4. 4,0 4,1 4,2 «Narcissistic Abuse Rehab - YouTube». www.narcissisticabuserehab.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Dean Phillip Bell Jews in the Early Modern World. — Rowman & Littlefield, 2008. — 322 с. — ISBN 978-0-7425-4518-2
  6. Cindy Dampier. «R. Kelly's CBS meltdown has a name, says researcher: 'That's DARVO'». chicagotribune.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  7. Louise F. Fitzgerald, Jennifer J. Freyd, December 20, 2017, 11:20 a m Email to a Friend Share on Facebook Share on TwitterPrint this Article View Comments. «Trump's DARVO defense of harassment accusations - The Boston Globe». BostonGlobe.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  8. «What is DARVO?». dynamic.uoregon.edu. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  9. Feuer, Alan (2019 թ․ դեկտեմբերի 16). «Harvey Weinstein: 'My Work Has Been Forgotten.' Accusers Are Livid». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  10. «It's Called DARVO - South Park | South Park Studios US». South Park United States (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.