Creepypasta (հայերեն՝ Քրիփիպաստաներ), սարսափ ժանրի լեգենդներ կամ նկարներ, որոնք տարածված են համացանցում[1][2][3]։ Այս համացանցային գրառումները հաճախ կարճ են՝ ներկայացված համացանցային ուրվականի կամ էլեկտրոնային այլմոլորակայինի կողմից, որոնք նախատեսված են կարդացողներին վախեցնելու համար[1]։ Դրանք սարսափ լեգենդներ են կապված սպանության, ինքնասպանության և անդրշիրիմյան երևույթների հետ։ Ըստ «TIME» ամսագիրի, ժանրը իր հայտնիության գագաթնակետին հասել է 2010 թվականին, երբ այն հայտնվեց «The New York Times» ամսագրի շապիկին[1]։ Ըստ ԶԼՄ-ների քրիփիպաստաներին վերաբերող ֆիկտիվ բնույթ ունեցող Բարակ Մարդը (Slender Man) հանրությանը հանդես է եկել 2014 թվականին՝ Բարակ Մարդու դանակահարությունը հանցագործությունից հետո, որի ժամանակ Վիսկոնսին նահանգի Ուակեշա քաղաքից քսան տարեկան մի աղջիկ դանակահարվել էր իր երկու ընկերների կողմից։ Մեղավորները հաստատեցին այն, որ նրանք ուզում էին ապացուցել թերահավատներին, որ բարակ մարդը գոյություն ունի։ Հանցագործությունից հետո քրիփիպաստա կայքի ադմինիստրատորները, հայտարարություն արեցին, հիշեցնելով ընթերցողներին «երևակայության և իրականության միջև եղած սահմանի մասին»[1][4][5]։

Քրիփիպաստայի մյուս նշանավոր կերպարներն են՝ Ջեֆֆ Մարդասպանը, Թեդ Քարանձավագետը և Փսիխոզը[1][6][7]։

2014 թվականի հոկտեմբերին, Շվեդիայում հրատարակվեց մի գիրք, որը կոչվում էր՝ «Creepypasta: Spökhistorier från Internet» (Քրիթիպաստա. Հոգիների մասին պատմություններ համացանցից)[8][9]։

Տերմինը գալիս է «copypasta», բառից, որը սկսվել է օգտագործվել «4chan»-ում 2006 թվականից, այն բացատրվում է, որպես վիրուսային կերպով պատճենվող և տեղադրվող տեքստ։

Քրիփիպաստայի օրինակներ խմբագրել

Բարակ Մարդ խմբագրել

Բարակ մարդը իրենից ներկայացնում է նիհար մարդ՝ դատարկ դեմքով, նա հագնում է սև կոստյում։ Նրա առաքելությունն է հետևել և վնասել մարդկանց։ Կերպարը ստեղծվել է 2009 թվականին, «SomethingAwful» ֆոտոշոպի մրցույթի ժամանակ, իսկ քրիփիպաստաներ նրա մասին սկսել են գրել դրանից անմիջապես հետո։

Սքուիդվարդի ինքնասպանությունը խմբագրել

Սքուիդվարդի ինքնասպանությունը վիդեո էր տեղադրված YouTube կայքում, որը նկարագրում է «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» մուլտսերիալի հերոսի՝ Սքուիդվարդ Թենթքլզ ինքնասպանությունը։ Վիդեոի դրվագներում պատկերված էր «բռնություն և արյուն», ինչպես նաև արագ փոփոխվող կադրեր, որտեղ պատկերված են մահացած երեխաներ և անհանգստացնող կադրեր։ Այն հայտնվել է համացանցում 2005 թվականին և դիտվել է հատուկ կադրերը նկարող ծրագրերով՝ «Nickelodeon»-ի ստուդիայում[10]։ Շոուի սցենարիստ Քեյսի Ալեքսանդրը ուսումնասիրելով լեգենդը, ասել է, որ դա եղել է «100% խաբեություն»[11]։

Ջեֆ Մարդասպան խմբագրել

Ջեֆ մարդասպանի պատմությունը սկսվել է հերոսի նկարի ստեղծումից հետո։ Պատմության մեջ ասվում է, որ մի դեռահաս՝ Ջեֆ անունով հրդեհի ժամանակ ուժեղ վնասվածքներ է ստացել, որի պատճառով նրա դեմքը ամբողջովին այրվել էր։ Ջեֆը խելագարվեց և այտերին դանակով ժպիտ նկարեց ու վառեց իր կոպերը։ Նա հիմա սերիական մարդասպան է, ով գիշերը սողոսկում է տները և շշնջում «քնիր» մինչ իր զոհին սպանելը[12]։ 2013 թվականին սոցիալական լրատվամիջոցներում, և«4chan» կայքում հայտարարվեց, որ Ջեֆ մարդասպանի նկարը աղջկա փոփոխված նկար է, ով ինքնասպան է եղել աշնանը 2008 թվականին[6]։

Թեդ Քարանձավագետ խմբագրել

Թեդ Քարանձավագետի պատմությունը սկսվել է «Angelfire» կայքից, 2001 թվականի սկզբներին, որտեղ նկարագրված էր մի մարդու և նրա ընկերների արկածները, ովքեր ուսումնասիրում էին տեղական քարանձավը։ Պատմությունը տղաների գրառումների հիման վրա է ստեղծվել։ Ճանապարհորդները գնում են քարանձավի խորքերը, որտեղ հիերոգլիֆներն ու քամիները սկսում են հետապնդել նրանց։ Իր վերջնական հաղորդագրությունում՝ տեսնելով մի շարք մղձավանջներ և ունենալով հալյուցունացիաներ, նա գրում է, որ հաջորդ անգամ քարանձավ մտնելուց իր հետ ատրճանակ կվերցնի։ Նրա բլոգը չի թարմացվել վերջինիս գրառումից հետո[13]։ 2005 թվականին «Թեդ Քարանձավագետ»-ի հեղինակը ասել է, որ դա գեղարվեստական ստեղծագործություն է, մասամբ ոգեշչվել է իրական իրադարձություններից։

2013 թվականին անկախ կինոստուդիան այդ ստեղծագործության հիման վրա նկարահանվեց ֆիլմ, որը կոչվում է «Կենդանի մթություն. Թեդ Քարանձավագետի պատմությունը» (Living Dark: the Story of Ted the Caver.)[14]:

Թիքի Թոբի խմբագրել

Թոբին ևս մեկ տղա է, ով սպանել է իր սեփական հորը, հետո փորձելով թաքցնել դին՝ վառում է այն։ Այս կերպարը համագործակցում է բարակ մարդու հետ, քանի որ հենց նա է Թոբիին ենթարկեցրել իրեն և դարձրել իր ծառան։

Անաչք Ջեքը խմբագրել

Ջեքը ստացել է իր մականունը այն պատճառով, որ ծնվել է լիովին սև աչքերով։ Այդ պատճառով նրան ատում էին ու ծաղրում։ Արդյունքում նրա ծնողներին սպանեցին, դրա համար էլ նա հագավ դիմակ, վերցրեց հոր նշտարը և սկսեց վիրահատել նրանց, ովքեր արել էին դա, նաև նրանց, ովքեր այդքան տարի նրան ծաղրել էին։ Որոշ ժամանակ նա այդ ամենը անում էր իր ընկերոջ՝ Ջասթինի հետ, մինչ նա ինքնասպան չեղավ՝ չդիմանալով նման կյանքին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Roy, Jessica (2014 թ․ հունիսի 3). «Behind Creepypasta, the Internet Community That Allegedly Spread a Killer Meme». Time Inc. Time. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. Considine, Austin (2010 թ․ նոյեմբերի 12). «Bored at Work? Try Creepypasta, or Web Scares». The New York Times. The New York Times. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  3. Henriksen, Line (2013 թ․ դեկտեմբերի 17). «Here be monsters: a choreomaniac's companion to the danse macabre». Women & Performance: a journal of feminist theory. 23 (3): 414–423. doi:10.1080/0740770X.2013.857082. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
  4. «4chan hunts down the origins of an Internet horror legend». Daily Dot.
  5. Dewey, Caitlin (2014 թ․ հունիսի 6). «The complete, terrifying history of 'Slender Man', the Internet meme that compelled two 12-year-olds to stab their friend». The Washington Post. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. 6,0 6,1 «Who is "Jeff the Killer"? And is his picture haunted by a real death?». io9. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. «13 Frighteningly Shareable Creepypastas». Mashable. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.
  8. Einarsson, Nina (2014 թ․ հոկտեմբերի 18). «Ctrl C + Ctrl V = skräck». Helsingborgs Dagblad. Helsinborgs Dagblad. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. «Machinima announces web series from Clive Barker, Bruce Timm, RoboCop, and more». AV Club. 2015 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
  11. Alexander, Casey (March 28, 2014). "Twitter / _dolza_: @Tannerm0rse 100% hoax". Twitter. Archived from the original on April 26, 2014. Retrieved April 26, 2014.
  12. http://www.creepypasta.com/jeff-the-killer/
  13. Romano, Aja (2012 թ․ հոկտեմբերի 31). «The definitive guide to creepypasta—the Internet's urban legends». The Daily Dot. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. Bencic, Sandra. «The Living Dark: The Story of Ted the Caver (2013)». AllMovie. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.