«Cose della vita» (հայերեն՝ Կյանքի իրավիճակներ), իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի երգը, որը ձայնագրվել և թողարկվել է 1993 թվականին։

«Cose della vita»
«Cose della vita» սինգլի շապիկը (Էրոս Ռամազոտի, 1993)
Էրոս Ռամազոտիի սինգլը
«Tutte storie» ալբոմից
Թողարկված1993 թվականի ապրիլի 4
ՖորմատCD,
թվային դիստրիբուցիա,
ձայնապնակ
Ձայնագրված1993
Ժանրփոփ ռոք
Տևողություն4:05
ԼեյբլDDD
ՊրոդյուսերՊիեռո Կասանո
«Cose della vita — Can’t Stop Thinking Of You»
Էրոս Ռամազոտի, Թինա Թըրների սինգլը
«Eros» ալբոմից
Թողարկված1997 թվականի դեկտեմբեր
ՖորմատCD
Ձայնագրված1997
Ժանրփոփ ռոք
ԵրգահանԷրոս Ռամազոտի, Թինա Թըրներ
Տևողություն4:48

Բնօրինակ տարբերակ խմբագրել

Երգի հեղինակներն են Պիեռո Կասանոն (երաժշտություն) և Ադելիո Կոլիատին (երգի խոսքեր)։ Երգը թողարկվել է Էրոսի «Tutte storie» ալբոմում։ Այն շվեյցարական հիթ-շքերթներում ամենահայտնի երգերից մեկն է։ Ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Սփայք Լին նկարահանել է տվյալ երգի տեսահոլովակը[1]։

Վերաթողարկում խմբագրել

Երգը 1997 թվականին նորից է ձայնագրվել, այս անգամ՝ ամերիկացի երգչուհի Թինա Թըրների հետ զուգերգով։ Երգը երկլեզու է, տարվա վերջին Թըրները և նրա երգահաններից մեկը գրել են անգլալեզու տարբերակը՝ «Can’t Stop Thinking of You»: Այս զուգերգը դարձել է եվրոպական մեծ հիթ։ Երգի տվյալ տարբերակի համար նույնպես նկարահանվել է առանձին տեսահոլովակ[2]։

«Cose della vita — Can’t Stop Thinking Of You» երգը ներառվել է Թինա Թըրների «All the Best» (2004) և «The Platinum Collection» (2009) ալբոմների լավագույն երգերի ժողովածուներում։ Երգը նաև ներառվել է Ռամազոտիի հիթերի ժողովածուում՝ «Eros»-ում։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

Սինգլ
  1. Cose della vita
  2. Non c'è più fantasia
CD-Maxi
  1. Cose della vita (Album Version)
  2. Non c'è più fantasia
  3. Seguimi

Զուգերգ Թինա Թըրների հետ խմբագրել

CD-Сингл
  1. Cose della vita — Can’t Stop Thinking Of You (Eros Ramazzotti e Tina Turner)
  2. Taxi Story (Eros Ramazzotti)
CD-Maxi
  1. Cose della vita — Can’t Stop Thinking Of You (Eros Ramazzotti e Tina Turner)
  2. Taxi Story (Eros Ramazzotti)
  3. Un grosso no (Eros Ramazzotti)

Հիթ-շքերթներ խմբագրել

Բնօրինակ խմբագրել

Դիրք Երկիր
7   Շվեյցարիա
15   Ավստրիա
11   Նիդերլանդներ
30   Գերմանիա
15   Շվեդիա
14   Ֆրանսիա

Վերաթողարկում խմբագրել

Դիրք Երկիր
4   Գերմանիա
4   Նիդերլանդներ
6 Եվրոպական Top 100
6   Ֆրանսիա
1   Լատվիա
7   Շվեյցարիա
8   Բելգիա
10   Ավստրիա
11   Լեհաստան
11 Համաշխարհային
37   Շվեդիա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել