Color Line
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Color Line, բեռնափոխադրող ընկերություն Նորվեգիայում, որը մտնում է Color Group AS կորպորացիայի մեջ։ Այն մատուցում է բեռնափոխադրման նավագնացային ծառայություններ՝ տեղափոխելով բեռներ, ինչպես նաև ավտոմքենաներ, ավտոբուսներ Նորվեգիայից դեպի Շվեդիա, Դանիա և Գերմանիա։


Ընկերությունը հիմնադրվել է 1990 թվականին, սակայն հիմնաքար հանդիսացող կազմակերպությունը ստեղծվել է դեռևս 100 տարի առաջ։ Color Line ընկերությունում աշխատում են ավելի քան 3500 աշխատակից չորս երկրներում։ Նավերի վրա աշխատում է ավելի քան 2000 մարդ։ Color Line ընկերության նավատորմը բաղկացած է 6 նավերից։
Գրասենյակներ խմբագրել
Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Օսլոյում։ Մարզային գրասենյակներ կան նաև Բերգեն, Ստավանգեր, Քրիստիանսիան, Սանեֆյորդ և Լարվիկ քաղաքներում։ Միջազգային գրասենյակները գտնվում են Քիլ, Հիրթսհալս և Սթրյոմսթադ քաղաքներում։
Երթուղիներ խմբագրել
- Օսլո — Քիլ
- Քրիստիանսիան — Հիրթսհալս →(այս ջրային երթուղին միացնում է եվրոպական E39 մայրուղին
- Լարվիկ — Հիրթսհալս
- Սանեֆյորդ — Սթրյոմսթադ