Աճալ
(Վերահղված է Cassiaից)
Աճալ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Caesalpinioideae |
Տրիբա | Cassieae |
Ցեղ | Աճալ (Cassia) L., 1753 |
Աճալ (լատին․՝ Cassia), ժիրակենի, կակժիրակենի, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, մշտադալար կամ տերևաթափ ծառերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 450-500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ։
Արտաքին կառուցվածք խմբագրել
Տերևները զույզփետրաձև են։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է ամռանից մինչև ուշ աշուն։ Պտուղը կաշեկերպ, լայնակի միջնապատերով ունդ է։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են։
Տարածվածությունը Հայաստանում խմբագրել
ՀՀ-ում ջերմատնային պայմաններում մշակում են գեղազարդիչ տեսակները՝ աճալ վահանաձև (C. corymbosa), աճալ թաղիքանման (C. tomentosa), աճալ հակաձվաձև (C. obovata), աճալ սրատերև (C. acutifolia) և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աճալ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աճալ» հոդվածին։ |