Canon (Քենոն)[9], միջազգային մեքենաշինական ընկերություն, որի շտաբ-գրասենյակը գտնվում է Տոկիոյում։ Այն զբաղվում է պատկերի ֆիկսման, մշակման և տպման համար օգտագործվող տարբեր սարքերի, բժշկական ախտորոշող սարքերի արտադրությամբ, ինչպես նաև ինֆորմացիոն ոլորտի տարբեր մշակումներով[10]։ 2016 թվականի վերջին Canon ընկերությունը հաշվարկում էր 367 մասնաճյուղեր, որոնցում աշխատում էին մոտ 198 հազար մարդ։ Իր սեփական արտադրանքից բացի նա արտադրում է լազերային տպիչներ HP ընկերության համար, որոնք վաճառվում են HP LaserJet Printers ապրանքանիշի տակ։

Canon
Изображение логотипа
Տեսակբազմազգ ընկերություն, հանրային ընկերություն և camera manufacturer?
Անվանված է ի պատիվGuan Yin?
Հիմնադրված էօգոստոսի 10, 1937 և 1937[1]
ՀիմնադիրTakeshi Mitarai?
ՎայրՕտա, Տոկիո, Ճապոնիա[2] և Krefeld
Երկիր Ճապոնիա
ՏնօրենFujio Mitarai?
Արդյունաբերությունէլեկտրատեխնիկական արդյունաբերություն և Էլեկտրոնիկա
Հասույթ3,4 տրլն ¥ (2016)
Աշխատողների թիվ194 151 մարդ (2013)[3]
Դուստր ընկերություններCanon (Netherlands)?, Canon (United States)?, Canon (United Kingdom)?, Canon (Canada)?, Canon Marketing Japan?, Canon Medical Systems Corporation?, Canon (France)?, Canon Norge? և Canon Computer Systems?
Կայքglobal.canon(անգլ.)
Մասնակից էԼինուքս հիմնադրամ[4], Վայ-Ֆայ Դաշինք[5], SD Association[6], Wireless Power Consortium?[7] և Camera & Imaging Products Association[8]
Բորսա7751
 Canon Վիքիպահեստում

Canon-ը հովանավորում էր մի շարք միջազգային հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնց մեջ են Միջազգային կարմիր խաչը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը։ Ընկերությունը նաև զբաղվում է տարբեր մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպմամբ, որոնց թվում են World Press Photo մրցույթը և ՈւԵՖԱ-ի Եվրոպայի Լիգան[11]։

Պատմություն

խմբագրել

Ընկերության պատմությունը սկսվում է 1933 թվականին, երբ երկու տոկիոցի երիտասարդներ ստեղծեցին նրա նախատիպը՝ ճշգրիտ օպտիկական սարքերի լաբորատորիան։ (անգլ.՝ Precision Optical Instruments Laboratory): Հիմնադիրները՝ Գորո Յոսիդան և Սաբուրո Ուտիդան, իրենց առաջ խնդիր էին դրել ստեղծել ճապոնական 35 միլիմետրանոց ֆոտոապարատ, որն իր որակով չէր զիջի գերմանական մրցակիցներին։ Դրա համար նրանք քանդեցին և ուսումնասիրեցին գերմանական Contax և Leitz-Camera սարքերը, որոնք համարվում են ավելի որակյան, քան մնացածները։ Նրանց ուսումնասիրությունների հովանավոր դարձավ Ուտիդայի ընկեր, բժիշկ Տակեսի Միտարաին։ Առաջին նախատիպը ստացվել է արդեն 1934 թվականին, սակայն առաջին իսկապես աշխատող օրինակը ստացվել է միայն 1935 թվականին, որը հաջորդ տարի դուրս եկավ շուկա և վաճառվեց Hansa Canon անվանումով, որը զինված էր Nippon Kogaku (Nikon) արտադրության լուսաթաղանթներով։ Տեսախցիկի անվանումը ծագել է Hansa ապրանքանիշից, որը պատկանում էր առաջին դիստրիբյուտորին, և Canon բառից՝ Կվանոն (Գթասրտության Աստված Կվանոն) բառի հեշտացված տարբերակը[12][13]։

 
Canon-ի շտաբ-գրասենյակը

Աշխատանքի առաջին տարիներին արտադրանքի ծավալը կազմում էր ամսական շուրջ 10 տեսախցիկ։ Արտադրության ընդլայման համար հրավիրվել են ներդրողներ, ովքեր գնել էին ընկերության բաժնետոմսերի մի մասը։ Նման կերպով 1937 թվականի օգոստոսի 10-ին հիմնվել է Precision Optical Industry Co. Ltd. ընկերությունը 1 մլն իեն կապիտալով։

Ընկերության հետագա զարգացումը կառավարում է Տեկեսի Միտարաին, որը գլխավորել է այն 1942 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արտադրությունը կասեցվել էր, սակայն քաղաքը հսկող ամերիկացի զինվորները արտահայտում էին հետաքրքրություն ճապոնական սարքերի նկատմամբ։ Արդյունքում միացյալ զորքերի գլխավոր շտաբը պատվիրեց տեսախցիկներ սպաների և զինվորների համար, և ընկերությունը վերականգնեց իր գործունեությունն արդեն 1945 թվականի օգոստոսի մեկին։ Նրա համար որպեսզի հաջող տեսախցիկի համբավը ամրագրվի ընկերությանը 1947 թվականին այն փոխեց իր անվանումը Canon Camera Company: Տեսախցիկների հետագա տարածմանը նպաստեց Կորեական պատերազմը՝ նկարները որոնք լուսաբանում էին իրադարձությունները, ցույց տվեցին, որ ճապոնական տեսախցիկները չեն զիջում գերմանականներին։

1955 թվականը նշանավորվում է Canon Camera-ի համաշխարհային շուկա դուրս գալով, առաջին արտասահմանյան ներկայացուցչությունը բացվել է Նյու Յորքում (ԱՄՆ), երկու տարի հետո Եվրոպական Canon Europa մասնաճյուղը սկսեց աշխատանքը Ժնևում։ 1956 թվականին ընկերությունն ընդլայնեց իր արտադրանքը, թողարկելով 8-միլիմետրանոց կինոտեսախցիկը` Canon 8T, իսկ 1959 թվականին թողարկեց ներկառուցված լուսարձակիչով և փոփոխական ֆոկուսային տարածությամբ առաջին 8 միլիմետրանոց կինոտեսախցիկը աշխարհում։ 1960-ականներին Canon-ը սկսեց յուրացնել էլեկրոնիկայի շուկան, ինչպես նաև անցկացրեց սեփական հետազոտություններ տարբեր բնագավառներում։ 1964 թվականին Canon-ը թողարկեց Canola 130-ը՝ առաջին էլեկտրոնային հաշվիչը դասավորվող ստեղնաշարով, հետագայում ստանդարտ դարձած։ Հաջորդ տարի ըներությունը դուրս եկավ տպիչ սարքերի շուկա, ներկայացնելով Canofax 1000-ը, 1968 թվականին մշակվել է առաջին տպիչ սարքը, որն աշխատում էր սովորական թղթով։ Արտադրողական սպեկտրի ընդլայման հետ կապված 1969 թվականին ընկերության անունը հեշտացվել է մինչև Canon Inc. 1970 թվականին ընկերությունը ուներ իր հերկայացուցիչները ԱՄՆ-ում, Եվրոպայում և Լատինական ամերիկայում, իսկ արտահանման ծավալները գերազանցեցին ընդհանուր վաճառքի կեսը։

Նույն ժամանակ զարգացման տեմպերը զիջում էին այլ ճապոնական ընկերություններին, քանի որ մարկետինգային ծրագրերը հաճախ թույլ չէին տալիս օգտագործել տեխնիկական ներուժն ամբողջությամբ. օրինակ, 1972 թվականին մշակված պատճենման տեխնոլոգիան լիցենզիայով փոխանցվել է այլ ընկերությունների։ 1976 թվականին ներկայացվել է առաջին ֆոտոապարատը Canon AE-1 միկրոպրոցեսորով, որի գովազդային թիմի մեջ էր մտնում թենիսի համաշխարհային աստղ Ջոն Նյուկոմբը։ 1970-ականների այլ նորարարություններից են լազերային տպիչը կիսահաղորդալարային լազերով (1975) և շիթային տպիչը (1976)։

1982 թվականին ներկայացվել է քարտրիջային պատճենիչ սարքը, որը տեխնոլոգիական սպասարկման համար ավելի պարզ էր, քան մնացածը։ Ընդհանուր, սկսած 1980-ական թվականներից Canon-ը սկսեց հաջողությամբ մրցակցել մեծագույն արտադրողների հետ՝ IBM (Էլեկտրոնային տպիչ սարքեր), Xerox (լազերային տպիչներ), Ricoh (Ֆակսիմիլային ապարատներ)։ Այդ ընթացքում սկսվեց Canon-ի համագործակցությունը Apple-ի հետ։ 1989 թվականին Canon-ը $100 մլն դոլարի դիմաց ձեռք բերեց բաժնետոմսերի 16,7 %-ը։ Ֆոտոապարատների շուկայում 1980-ականներին Canon-ը դուրս եկավ առաջին տեղը, շրջանցելով Nikon-ին։ 1985 թվականին զիջեց առաջին տեղը Minolta ընկերությանը, բայց նորից վերադարձրեց այն 1987 թվականին։ 1985 թվականին ընկերության շրջանառությունը կազմեց 3,3 մլրդ դոլար, ինչը 7 անգամ ավել էր 7-ամյա հնության ցուցանիշից, 1990 թվականին այն հասավ 12,73 մլրդ-ի։

1990-ական թվականներին ընկերության զարգացման տեմպերն ընկան մասամբ ֆոտոտեխնիկայի շուկայի խտացման հետևանքով (չնայած ֆոտոտեխնիկայի վաճառքից գալիս էր 20%-ից պակաս), մասամբ իենի արժեքի բարձրացումից։ Դրա արձագանքն այն էր, որ ընկերությունը տեղափոփեց արտադրություններն այլ երկրներ, մասամբ 1995 թվականին սկսվեց շիթային տպիչների արտադրութլունը Մեքսիկայում, իսկ 1996 թվականին՝ Շոտլանդիայում։ Նաև ընկերությունը սկսեց յուրացնել նոր շուկաներ Ռուսաստանի Ասիա-խաղաղօվկանոսյան մասում։

2016 դեկտեմբերին Canon-ը այլ ճապոնական ընկերությունից՝ Toshiba-ից գնեց նրա քույր-ընկերությունը, որը զբաղվում էր բժշկական սարքերի արտադրությամբ (Toshiba Medical Systems Corporation): Գործարքի գինը կազմեց 665,498 մլրդ իեն (5,8 մլրդ դոլար)։

Գործունեություն

խմբագրել

Ընկերության գլխավոր ստորաբաժանումները։

  • Գրասենյակային տեխնիկա (Office Business Unit) - բազմաֆունկցիոնալ լազերային սարքերի, տպիչների, պատչենիչ սարքերի և նմանատիպ գրասենյակային սարքերի արտադրություն։
  • Ֆոտո և վիդեոտեխնիկա (Imaging System Business Unit) — ֆոտոապարատների, վիտեոտեսախցիկների, լուսաթաղանթների ֆոտոտպիչների, շիթային տպիչների, պրոյեկտորների և հաշվիչների արտադրություն (վաճառքի 32,2 %-ը);

Արդյունաբերական տեխնիկա (Industry and Others Business Unit) — ֆոտոլիտոգրաֆիայի համակարգերի (տեխնոլոգիոկան գործընթաց օգտագործվող միկրոսխեմաների և հեղուկ բյուրեղների արտադրություն մեջ), բժշկական ախտորոշող սարքերի, ակնաբուժական թաղանթների և տեսահսկման համակարգերի արտադրություն (վաճառքի 17,2 %-ը)։

Ընկերության արտադրողական ստորաբաժանումները ներառում են 30 արտադրամաս Ճապոնիայում և 18 այլ երկրներում, այնպիսիք ինչպիսիք են ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Թայվանը, Չինաստանը, Մալազիան, Թայլանդը, Վիետնամը, և Ֆիլիպինները։

2016 թվականի վերջին շուկաները բաժանվել էին հետևյալ կերպ` Հյուսիսային և Հարավային Ամերիկա — 28,3 %, Եվրոպա — 26,9 %, Ասիա և օվկանյա — 24 %, Ճապոնիա - 20,8 %։

2010 թվականի դրությամբ, Canon—ը ֆոտոտեխնիկայի շուկայի համաշխարհային առաջատարն է 19% շուկայական մասնաբաժնով, նրան հետևում են Sony-ն (17,9 %) և Nikon-ը (12,6 %)։ Թվային ֆոտոապարատների շուկայում այս ապրանքանիշը նույնպես առաջինն է 44,4 % բաժնով, նրան հետևում են Nikon-ը (29,8 %) և Sony-ն (11,9 %)։

Քույր ընկերություններ

խմբագրել
  • Canon Marketing Japan Inc. (Ճապոնիա),
  • Canon U.S.A., Inc. (Ամն),
  • Canon Europa N.V. (Նիդեռլանդներ),
  • Toshiba Medical Systems Corporation (Ճապոնիա)։

Բաժնետերեր

խմբագրել
  • The Master Trust Bank of Japan, Ltd. — 5,0 %
  • Japan Trustee Services Bank, Ltd. — 4,9 %
  • The Dai-ichi Life Insurance Company, Ltd. — 2,8 %
  • Barclays Securities Japan Limited — 2,0 %
  • Mizuho Bank, Ltd. — 1,7 %
  • Moxley and Co. LLC — 1,5 %
  • State Street Bank West Client—Treaty — 1,3 %
  • Sompo Japan Nipponkoa Insurance Inc. — 1,3 %
  • Obayashi Corporation — 1,2 %

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. https://global.canon/en/corporate/location.html
  3. http://www.canon.com/ir/historical/hist_e.pdf
  4. https://www.linuxfoundation.org/membership/members/
  5. https://www.wi-fi.org/membership/member-companies
  6. https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
  7. https://www.wirelesspowerconsortium.com/members/18572
  8. https://www.cipa.jp/e/guide/member-list.html
  9. БРЭ|статья= «Кэнон»|id= 2126952|автор= И. В. Урюпин|том= 16|страницы= 519
  10. «Canon Россия — Продукты и решения».
  11. «Canon Россия — спонсорство». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  12. «Журнал о фотографии и фототехнике №1 в России — История компании Canon».
  13. «Canon Inc. History». Funding Universe (անգլերեն). International Directory of Company Histories, Vol. 18. St. James Press, 1997. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.