Քաֆուրխոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Camphorosmoideae
Տրիբա Camphorosmeae
Ցեղ Քաֆուրխոտ (Camphorosma)
L., 1753

Քաֆուրխոտ (լատին․՝ Camphorosma), թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ ցածրաճ կիսաթփերի ցեղ։

Տեսակներ խմբագրել

 

Հայտնի է 10, Հայաստանում՝ 1 տեսակ՝

  • քաֆուրխոտ Լեսինգի (C. lessingii)։
  • Camphorosma glabra
  • Camphorosma hirsuta
  • Camphorosma lessingii
  • Camphorosma lessingii var. pulviniformis
  • Camphorosma monandra
  • Camphorosma monspeliaca
  • Camphorosma monspeliaca subsp. lessingii
  • Camphorosma monspeliaca subsp. monspeliaca
  • Camphorosma monspeliaca var. pulviniformis
  • Camphorosma monspeliense
  • Camphorosma nestensis
  • Camphorosma ovata
  • Camphorosma ovata
  • Camphorosma perennis
  • Camphorosma persepolitana
  • Camphorosma polygama
  • Camphorosma ruthenica
  • Camphorosma sabulosa
  • Camphorosma songorica
  • Camphorosma vigintimilleis

Տարածում խմբագրել

Տարածված է Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ, աղուտալկալի լանջերին կամ աղուտներում և գիպսակիր կավերում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Կիսաթփերի բարձրությունը 25-75 սմ է։ ճյուղերը կարճ են, փայտացող, հողի վրա առաջացնում են բարձիկներ կամ փուխր ճիմ։ Տերևները կոշտ են՝ փնջերով, բզաձև, կարճ, մազմզուկապատ։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, հիմնականում՝ երկտուն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։

Նշանակություն խմբագրել

Պարունակում է մոտ 0,2 % եթերայուղ։ ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես միզամուղ, քրտնաբեր, գրգռիչ միջոց։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաֆուրխոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաֆուրխոտ» հոդվածին։