CONOP 8888(անգլ.՝ CDRUSSTRATCOM CONPLAN 8888-11 Counter-Zombie Dominance Operations), ծրագիր մշակված զոմբիների հարձակման դեպքում ինքնապաշտպանության համար, ԱՄՆ-ի Զինված Ուժերի Մարտավարական Ղեկավարության կողմից։

CONOP 8888 ծրագիրը

Նկարագրություն խմբագրել

«CONOP-ը` հատուկ դրության դեպքում գործողությունների ծրագիր է, նախատեսված «Կրիզիսային իրավիճակում գործողությունների ծրագրի»(անգլ.՝ Crisis Action Planning)[1] շրջանակներում, որպես նախնական դիրք օգտագործելու նպատակով»:CONOP 8888-ը ունի ԱՄՆ զինված ուժերի մեթոդական հանձնարարականը Արտակարգ իրավիճակի դեպքում կազմակերպելու Խաղաղ բնակչության պաշտպանությունը զոմբիներից և անհրաժեշտության դեպքում նրանց ոչնչացումը[2]։ Փաստաթղթում ներկայացված են ծրագրի հետևյալ նպատակները`

  • ստեղծել և պահպանել պայմաններ մարդկությունը զոմբիներից պաշտպանելու համար
  • անհրաժեշտության դեպքում կատարել զոմբիների կողմից սպառնալիքի վերացման գործողություններ` մարդկության պաշտպանության նպատակով
  • օգնել քաղաքացիական իշխանություններին օրենքի և կարգի պահպանման հարցում, զոմբիների հարցակման ժամանակ և դրանից հետո[1]։

Բովանդակությունը խմբագրել

1. Բացատրական նշում

2. Ուղեկից նամակ

3. Գաղտնի տեղեկությունների բացահայտման կանխարգելման ուղեցույցներ

4. Համախմբման ծրագիր

Բաժինը պարունակում է հետևյալ հատվածները` նպատակ, պաշտպանական գործողություններ, իրականացման պայմանները, գործողությունների ծրագրի իրականացում, զոմբի սպառնալիքի համառոտ նկարագիրը, էկոլոգիական ֆակտորները, իրավակն նկատառումները, CONPLAN-ի էտապները, աջակցական ծրագրեր, ենթադրություն, գործառնական սահմանափակումներ, ղեկավարական կազմի փոխհարաբերությունները, լոգիստիկայի վերլուծություն, դասակարգման ուղեցույց[1]։

«CONPLAN-ի էտապները» հատվածում զոմբիների հարձակումը քողարկելու համար նախատեսված է մի քանի փուլ` շրջապատի պայմանների որոշում, զսպվածություն, նախաձեռնության խոչընդոտում, գերիշխող դիրքի հաստատում, իրավիճակի կայունացում և քաղաքացիական իշխանությունների վերականգնում[1]։

«Զոմբի սպառնալիքի համրոտ նկարագիրը» ներկայացված է զոմբիների տիպաբանությունը` պաթոգենիկ զոմբի, ճառագայթային զոմբի, զոմբի եկած տիեզերքից, զոմբի առաջացած սև կախարդանքից, զինված զոմբի, բուսակեր զոմբի, հավ-զոմբի և զոմբի վարակված հիվանդության պատճառ դարձած միկրոօրգանիզմներով[1]։

5. Հիմնական ծրագիր

Բաժինը պարունակում է հետևյալ հատվածները` իրավիճակը, իրականացումը, առաքելությունը, գործողության իրականցման համար հրամանատարական որոշում, պրոբլեմատիկ հարցեր[1]։

Մշակումը խմբագրել

CONOP 8888 ծրագիրը մշակվել է 2009-2010թթ.:Օմահայում (նահանգ Նեբրասկա) բնակչության յուրաքանչյուր տիպի վտանգից պածտպանելու ծրագրի նկատմամբ ստեղծագործական մոտեցում փնտրելով ԱՄՆ Զինած Ուժերի Մարտավարական Ղեկավարության ռազմական ծրագրեր մշակող մասնագետների ընտրությունը կանգ առավ զոմբիների վրա` «Մշակողները հասկանում էին, որ զորքի պատրաստության ծրագրերի օրինակներում պետք է հաշվի առնվեն քաղաքական հետևանքները, որոնք կառաջանան, երե հասարակությունը մտածված գոծողությունների ծրագիրը սխալմամբ ընդունի, որպես իրական:Զինվորականների և պահեստազորայինների նախապատրաստման ժամանակ իրադրձությունների այդպիսի զարգացումից խուսափելու համար մենք որոշեցինք օգտագործել մի հորինված սցենար, որը ոչ ոք երբեք չի ընդունի, որպես իրական ծրագիր։»[1]

Հրապարակումը խմբագրել

Չնայած որ ըստ ԱՄՆ-ում գաղտնի տեղեկատվության դասկարգման ծրագիրը չի պատկանում «խիստ գաղտնի» կատեգորիային և պատկանում է «բաց տեղեկատվությանը» (անգլ.՝ Unclassified information)[1], CONOP 8888-ը չի հրապարակվել ԱՄՆ զինված ուժերի կողմից հանրային մատչելիության համար:2011թ-ի ապրիլի 30-ին ծրագիրը հրապարակվել է ԱՄՆ հետախուզական համայնքի փակ տեղեկատվական ցանցում` Ինտելիպեդիայում[1]:Ծրագիրը մատչելի դարձավ 2014թ.-ին, երբ Foreign Policy հանդեսը ստանալով իր տրամադրության տակ գտնվող փաստաթուղթը հրապարակեց «Պենտագոնը ծրագիր ունի, թե ինչպես կանգնեցնել զոմբի-ապոկալիպսիսը:Լուրջ» կոչվող հոդվածը[3]։

ԱՄՆ Մարտավարական Ղեկավարության արձագանքը խմբագրել

ԱՄՆ Զինված Ուժերի Մարտավարական Ղեկավարության ներկայացուցիչ կապիտան Պամելա Կուցը հաստատել է, որ CONOP 8888 փաստաթուղթը իրոք տեղադրված է պաշտպանված համացանցային կայքում:Նրա խոսքերով փասըաթուղթը իրենից չի ներկայացնում ԱՄՆ զինված ուժերի գործողությունների հստակ ծրագիր, այն ստեղծագործական ծրագիր է նպատկակաուղված զորքի մարզմանը:«Փաստաթուղթը ներքին ուսումնական զորավարժությունների համար օգտագործվող վերապատրաստման գործիք է, որի ընթացքում ուսանողները սովորում են ռազմական պլանավորման հիմնական դրույթները և հրամանների նախապատրաստումը` կեղծ սցենարի օրինակով» գրել է նա Էլեկտրոնային փոստի պատասխանում։

Ծանոթագրություններ խմբագրել