Ինտելիպեդիա
Ինտելիպեդիա (անգլ.՝ Intellipedia), փակ տեղեկատվական համակարգ ԱՄՆ-ի հետախուզական միությունում՝ տվյալների փոխանակման համար[1]։
Ինտելիպեդիա | |
---|---|
intelink.gov/wiki(անգլ.) | |
Տեսակ | MediaWiki կայք |
Երկիր | ԱՄՆ |
Բացված | ապրիլ 2006 |
Intellipedia Վիքիպահեստում |
Ինտելիպեդիան ստեղծվել է 2005 թվականի վերջին պիլոտային նախագծի տեսքով, իսկ պաշտոնապես գործարկվել է 2006 թվականի ապրիլին[2][3]։ Իրենից ներկայացնում է կորպորատիվ վիքի, որը գործում է Joint Worldwide Intelligence Communications System (JWICS), SIPRNet և Intelink-U ցանցերում։ Ինտելիպեդիայում տեղադրված տեղեկատվության գաղտնիության մակարդակը տարբերվում է «խիստ գաղտնի», «գաղտնի» և «ոչ գաղտնի (միայն պաշտոնական օգտագործման համար)»։ Համակարգը բաց չէ հասարակության համար[4], Ինտելիպեդիայի տեղեկատվությունն օգտագործվում է ԱՄՆ հետաքննչական 16 գործակալությունների համապատասխան մուտքի իրավունք ունեցող աշխատակիցների և այլ կազմակերպությունների կողմից՝ ազգային անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ Միասնական ռազմական հրամանատարության համար։
Ինտելիպեդիա Ազգային հետախուզության տնօրենի ղեկավարման նախագիծը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մերիլենդ նահանգի Ֆորթ Միդ կառույցում։ Ինտելիպեդիան պարունակում է տվյալներ շրջանների, անձանց և այլ հարցերի վերաբերյալ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ հետախուզական միության համար։ Ինտելիպեդիան գործում է նույն MediaWiki շարժիչով, որն օգտագործում է նաև Վիքիպեդիան[5]։ ԱՄՆ հետախուզական միության որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ Ինտելիպեդիայի ստեղծումը հիմնովին կփոխի իրենց միության մշակույթը։
Համակարգի գաղտնի մասը, որը միացած է SIPRNet ցանցին, մեծ մասամբ օգտագործվում է Պաշտպանության նախարարության և Պետական դեպարտամենտի այն աշխատակիցների կողմից, որոնք իրենց ամենօրյա աշխատանքի ընթացքում չեն օգտագործում խիստ գաղտնի նյութեր JWICS ցանցից։ Ինտելիպեդիայի ոչ գաղտնի մասի օգտատերերն աշխատում են հեռավոր աշխատավայրերում՝ VPN-ի միջոցով, ի հավելումն իրենց սովորական աշխատանքային կայաններին։ OSINT-ի օգտատերերը փոխանակվում են տեղեկատվությամբ ոչ գաղտնի ցանցերի միջոցով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Intellipedia marks second anniversary». CIA Press Release. 2008 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ INSA, Analytic Transformation, September 2007, page 12
- ↑ Vogel, Steve, «For Intelligence Officers, A Wiki Way to Connect Dots», Washington Post, August 27, 2009, p. 23.
- ↑ «Wikipedia for Intel Officers Proves Useful». National Defense Magazine. 2006 թ․ նոյեմբեր. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 1-ին.