«Burn», ամերիկյան Nine Inch Nails ինդուստրիալ ռոք խմբի երգը, որը ձայնագրվել է հատուկ «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմի սաունդթրեքի համար, ի աջակցություն դրա՝ կոմպոզիցիան թողարկվել է որպես գովազդային սինգլ 1994 թվականի օգոստոսին։ Քանի որ «Burn»-ը գովազդային թողարկում է, սինգլը չի ​​ներառվել NIN Halo-ի թողարկման պաշտոնական ժամանակագրության մեջ։

«Burn (երգ)»
Nine Inch Nailsի երգը
ԺանրԻնդաստրիալ մետալ
ԼեյբլNothing Records
ՀեղինակԹրենթ Ռեզնոր
ՊրոդյուսերԹրենթ Ռեզնոր

Սինգլի մասին

խմբագրել

Երգի մասին տեղեկություններ

խմբագրել

Ստեղծագործությունը ձայնագրվել է Self Destruct շրջագայության ժամանակ Մայամիի South Beach հյուրանոցում, որտեղ իջևանել է խումբը, Տրենտ Ռեզոնն այնտեղ զբաղվել է նաև սաունդթրեքի պրոդյուսերական աշխատանքներով՝ օգտագործելով Pro Tools ծրագրային և ապարատային համալիրի շարժական տարբերակը[1][2]։ Գեղարվեստական ​​ֆիլմի համար երգ գրելը և դրա սաունդթրեքի ստեղծման ղեկավարումը ռեժիսոր Ռեզնորի առաջին աշխատանքն էր կինոերաժշտության ոլորտում[3][4]։ Տրենտը փորձել է կոմպոզիցիան թեմատիկ տեսանկյունից ֆիլմին մոտիկ ստեղծել[3], բայց «Burn»-ի բառերը ավելի շատ հուսահատության մասին էին[4], դրանով իսկ շարունակելով Nine Inch Nails-ի «The Downward Spiral» ալբոմի հայեցակարգը։ «Burn»-ը նման կառուցվածք ունի NIN-ի մեկ այլ երգի՝ «Closer»-ի հետ: Բացի այդ՝ «Burn»-ի ռիթմը պարունակում է որոշ հիփ-հոփ տարրեր[3], իսկ Ռեզնորի վոկալն ու կիթառի ձայնը աղավաղվել էին։

Երգը որոշակի ժողովրդականություն է ձեռք բերել։ NIN-ը կատարել է «Burn»-ը «Վուդստոկ '94» երաժշտական ​​փառատոնում և իրենց համերգային շրջագայությունների ընթացքում՝ սկսած Fragility Tour-ից: Թրեքի համերգային հնչողությունը մի փոքր փոխվել է։

2004 թվականի նոյեմբերին կոմպոզիցիան ներառվել է The Downward Spiral ալբոմի հոբելյանական վերաթողարկման բոնուսային նյութում[5]։

2008 թվականին «Burn»-ը ներառվել է Rock Band երաժշտական ​​տեսախաղի ներբեռնվող թրեքների փաթեթում։

Տեսահոլովակ

խմբագրել

Երաժշտական ​​տեսահոլովակի ռեժիսորներն են Հենք Քորվինը և Տրենտ Ռեզնորը։ Տեսահոլովակում երևում է, որ Ռեզնորը կատարում է «Burn» երգը, իսկ ֆոնին ցուցադրվում են հատվածներ «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմից և տարբեր պատմական կադրեր: Երաժիշտ Չաբա Թոթն իր հոդվածներից մեկում տեսանյութի մասին գրել է հետևյալը.

 
- Երաժշտական տեսահոլովակների պատումի «էլիպտիկ» ժամանակային շրջանակներում NIN-ի «Burn» աշխատանքը որոշակի մեկնաբանություններ է ստեղծում հասարակության մեջ իրերի տարածության վերաբերյալ՝ մեզ համար բացահայտելով ժամանակակից առաջընթացի ավերված երազները: Այնուհետև մոնտաժը բարդ տեսողական կապ է հաստատում համաշխարհային պատմական իրադարձությունների և հասարակության (մասնավորապես ամերիկյան) ներկա վիճակի միջև[6]։
 

2005 թվականին տեսահոլովակը ներառվել է Collected հավաքածուում[7][8]։

Արձագանքներ

խմբագրել

Լոս Անջելես Թայմսի խմբագիր Ռոբերտ Հիլբորնը սաունդթրեքի մասին իր ակնարկում դրական է գնահատել «Burn»-ը[4]։ Նրա խոսքով, չնայած տեքստին, երգը կարողացել է փոխանցել հենց ֆիլմի անհանգստությունը[4]։

Երգացանկ

խմբագրել
 CD Nothing Records/PRCD-5868
# Անվանում Տևողություն
1. «Burn»   4:58

Ձայնագրության մասնակիցները

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Robert Hilburn (1994-10-02). «Natural Born Thriller». Los Angeles Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-02-03-ին. Վերցված է 2018-07-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. An Interview with Charlie Clouser (und) // Scene Magazine. — 1995. Архивировано из первоисточника 14 Մայիսի 2017.
  3. 3,0 3,1 3,2 Greene, Jo-Ann. Nine Inch Nails: Happiness Is Slavery : [անգլ.] : [арх. 17 Հունիսի 2010] // Goldmine. — 1995. — Vol. 21, no. 16 (392) (4 August).
  4. 4,0 4,1 4,2 4,3 Robert Hilburn (1995-08-28). «Hurtling Down 'Killers' Road With Trent Reznor at the Wheel». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012-10-20-ին. Վերցված է 2018-05-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. William Ruhlmann. «The Downward Spiral [Deluxe Edition] – Nine Inch Nails». AllMusic. All Media Network. Արխիվացված է օրիգինալից 2017-10-21-ին. Վերցված է 2018-05-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Gothic: Transmutations of Horror in Late Twentieth Century Art, ed. Christoph Grunenberg, Cambridge: MIT Press, p. 83-84.
  7. Collected Արխիվացված է Մարտ 16, 2016 Wayback Machine-ի միջոցով: Discogs
  8. Collected Արխիվացված 2016-03-03 Wayback Machine nin.com

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել