Break of Reality
«Break of Reality», ամերիկյան ռոք խումբ, որի անդամների կազմում են 3 թավջութակահար և 1 թմբկահար։ Խումբը ասոցիացվում է «սինեմա ռոք», «թավջութակային ռոք» և «ինդի դասական» հասկացությունների հետ։ «Break of Reality» խմբի ներկայիս անդամներն են Պատրիկ Լեիրդը, Իվան Տրևինոն, Լորա Մետքալֆը և Ադրիան Դաուրովը։ Խմբի երաժշտության տարրեր են ռոքը, դասական երաժշտությունը և ինդի ռոքը։ Այն արտահայտում է զանազան զգացմունքներ։
Break of Reality | |
---|---|
Խումբը 2009 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Break of Reality |
Նաև հայտնի է որպես | BoR |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | թավջութակային ռոք, սինեմա ռոք, կամերային երաժշտություն |
Գործունեություն | 2003 – ներկա |
Լեյբլ | անկախ լեյբլ |
Կայք | breakofreality.com |
Անդամներ | |
Պատրիկ Լեիրդ Իվան Տրևինո Լորա Մետքալֆ Ադրիան Դաուրով |
Պատմություն
խմբագրելԽմբի ձևավորման ժամանակաշրջանում նախնական անդամները դեռ սովորում էին Ռոչեստեր քաղաքի Իսթման երաժշտական դպրոցի առաջին կուրսում։ Այդ ժամանակ խմբի կազմում կային 4 թավջութակահարներ։ Խմբի առաջին համերգը տեղի է ունեցել «Eastman» երաժշտական դպրոցում, որտեղ նրանց նկատողություն էին արել չափազանց բարձր նվագելու համար[1]։
2006 թվականին խումբը թողարկեց իր առաջին ալբոմը «The sound between» անվանումով։ Դրա մեջ ներառված էին և՛ էլեկտրական, և՛ ակուստիկ երգեր։ «Eastman»-ի դպրոցն ավարտելուց հետո 2007 թվականին խմբի անդամները տեղափոխվեցին Նյու Յորք, որտեղ Կենտրոնական պարկում նվագելու շնորհիվ ձեռք բերեցին մեծ թվով երկրպագուներ[2]։ Մեկ տարի հետո խումբը բաժանվեց։ Սկզբնական անդամներից մնացին միայն Լեիրդը և Տրավինոն։
2008 թվականին Լեիրդը և Տրավինոն սկսեցին միասին ստեղծագործել և ձայնագրել երգեր, որոնցից շատերը ներառված են «Spectrum of the sky» ալբոմի մեջ, որը թողարկվել է 2009 թվականի մայիսին։ Որոշ ժամանակ անց Լեիրդին և Տրևինոյին միացան թավջութակահարներ Ֆիլիպ Բորտերը և Մարտին Թորչ-Իշին, և նրանք սկսեցին միասին ճանապարհորդել։ Բորտերին ավելի ուշ փոխարինեց Լորա Մետքալֆը[3]։
Խումբը ձեռք է բարել շատ հետևորդներ Պանդորա ռադիոյի շնորհիվ, որտեղ նրանց ստեղծագործությունները եթեր են հեռարձակվում օրական 44000 անգամ[4]։
2013 թվականին ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի սաունդթրեկի՝ խմբի ստեղծած քավըր տարբերակը հայտնվեց «Huffington post»-ում, որտեղ այն կոչում էին «սաունդթրեկի երբևէ արված լավագույն քավըր տարբերակ»[5]։
2015 թվականին խումբը մեկնեց Կենտրոնական Ասիա։ Այն ելույթ ունեցավ Թուրքմենստանում և Ղազախստանի 4 քաղաքներում[6]։ Խումբը նաև ելույթ ունեցավ Ալմաթիում ղազախ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների ստեղծման 25-ամյակի կապակցությամբ[7]։
2014 թվականի մարտին խումբը թողարկեց իր «Ten» անվանումով ալբոմը[8]։
Ներկայիս անդամներ
խմբագրել- Պատրիկ Լեիրդ՝ թավջութակ (2003 թվականից մինչ այժմ),
- Լորա Մետքալֆ՝ թավջութակ (2009 թվականից մինչ այժմ),
- Ադրիան Դաուրով՝ թավջութակ (այժմ),
- Իվան Տրևինո՝ հարվածային գործիքներ (2003 թվականից մինչ այժմ)։
Երաժշտացանկ
խմբագրել«Voiceless» ալբոմ
խմբագրել- Trogdor
- Tragic vision
- Time
- Voiceless
- Chariot to Hell
- Muddy Peninsula
- Awake
- Total Freedom
- Epic
- The Healing
- WSNZBZ
«The Sound Between» ալբոմ
խմբագրել- Beyond Resource
- Parabolic Cosmos
- Broken
- Sore Arms
- Circles
- Black Noise
- A Blind Purpose
- Scarred by Duty
- Jade
- Rise
- Solid Ground
«The Sound Beween» ալբոմ
խմբագրել- Circles
- A Blind Purpose
- Parabolic Cosmos
- Sore Arms
- Solid Ground
«Spectrum of the Sky» ալբոմ
խմբագրել- Farewell
- The Accidental Death of Effie
- Vintage
- Spectrum of the Sky
- Comfortable Silence
- Che
- Anodynia: I
- Anodynia: II
- Anodynia: III
- Anodynia: IV
"Covers" ալբոմ
խմբագրել- Bachianas Brasileiras Nº5 (Էյտոր Վիլլա Լոբոս)
- Welcome Home (Քոհիդ ընդ Քամբրիա)
- I Will (Ռադիոհեդ)
- Lateralus (Թուլ)
- Suite 6 "Sarabande" (Յոհան Սեբաստիան Բախ)
- B.Y.O.B. (System of a Down)
- Julie-O (Մարկ Սամմեր)
- The Medicine Wears Off (Քարնիվուլ)
- My Curse (Քիլսուիչ Ինգեիջ)
- Crosses (Ջոզ Գոնսալես)
- Suite 2 "Sarabande" (Յոհան Սեբաստիան Բախ)
- The Day That Never Comes (Մետալիկա)
- Ghosts I (Նայն Ինչ Նեիլս)
- Welcome Home (Unplugged) (Քոհիդ ընդ Քամբրիա)
"Ten" ալբոմ
խմբագրել- Helix 04:34
- Storm's End 04:08
- Star 04:40
- Drift Apart 04:27
- Nine Deep 06:22
- Light the Fuse 03:47
- Uprising 04:43
- Levy 03:58
- Other Worlds 04:29
- Six 04:51
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Blase, Frank De (2005 թ․ հունվարի 19). «Heavy cello thunder». City Newspaper. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Classical musicians should think more like a rock band». The Strad. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Members | SALOME Chamber». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 18-ին. «[Laura]... has recently been selected as the newest member of the cello and percussion quartet Break of Reality.»
- ↑ Guglielmo, Connie (2013 թ․ նոյեմբերի 13). «Pandora Plays Nice As Apple's iTunes Radio Spins Up». Forbes. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «The Best Rendition Of The Game Of Thrones Song Ever!». The Huffington Post. 2013 թ․ ապրիլի 23. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Break of Reality Rock Like They Mean it». The Astana Times. 2015 թ․ մարտի 10. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Казахстанско-американский фестиваль USKZ FEST пройдет в Алматы». Казахстанская правда (Russian). 2016 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Capanna, Paloma (2014 թ․ հունվարի 15). «Break of Reality: Ten years of breakthroughs». City Newspaper. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 11-ին.