Brawl Stars, Supercell ընկերության կողմից մշակված և թողարկված MOBA տեսակի բջջային հեռախոսների համար նախատեսված խաղ։ Համաշխարհային թողարկումը եղել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին[4]։

Brawl Stars
ՄշակողՖինլանդիա Ֆինլանդիա Supercell
ՀրատարակիչSupercell
ԴիստրիբյուտորGoogle Play[1] և App Store[2]
Միջերեսի լեզուանգլերեն
Անոնսի թվական2017 թվականի հունիսի 14[3]
Թողարկման թվականՌուսաստան Ռուսաստան 2018 թվականի դեկտեմբերի 9
Աշխարհում 2018 թվականի դեկտեմբերի 18[4]
ՊլատֆորմներԱնդրոիդ, iOS
Վերջին տարբերակAndroid: 27.514 (2020 թվականի հունիսի 4) iOS: 27.500 (2020 թվականի հունիսի 4 )
ԺանրMOBA
Խաղի ռեժիմբազմաօգտագործվող խաղ
PEGIPEGI 7
USKUSK 6
Կրիչթվային տարածում
ԿառավարումՍենսորային էկրան
🌐brawlstars.com

Խաղային ընթացք խմբագրել

Խաղը կենտրոնացված է նրանում, որ խաղացողը մենակ կամ 3 մարդուց կազմված թիմով հաղթի այլ թիմերին կամ ԻԻ ղեկավարության տակ գտնվող հակառակորդին՝ տարատեսակ խաղային ռեժիմների մեջ։ Խաղացողը կարող է ընտրել կերպարներ (ներկայացված են 45), որոնցից յուրաքանչյուրը ունեն իրենց ունակությունը և գերհատկությունը։ Ինչպես նաև յուրաքանչյուր կերպար ունի իր պասիվ ունակությունը, որը բացվում է ավարով լի պահոցից (խաղի մեջ) կամ կարելի է այն ձեռք բրել խանութից։

Խաղացողները պետք է ընտրեն պայքարելու համար ռեժիմ, օրինակ՝ «Գրավման պարգևատրում» ռեժիմը, որտեղ 2 թիմն էլ փորձում են հավաքել ինչքան հնարավոր է շատ աստղեր՝ սպանելով մրցակցին։ Կողոպուտի ռեժիմում թիմերը պետք է ջարդեն մեկը մեկի երկաթյա պահոցները՝ պահպանելով իրենը։ Իսկ «Բյուրեղի գրավում» ռեժիմում հաղթում է այն թիմը, որը հավքել է ավելի շատ թանկարժեք քարեր, քան մյուսը։ «Բախում» ռեժիմը (մենակ կամ 2-ով) նման է համակարգչային թագավորական պայքար խաղին, 10 մասնկից պետք է կռվեն մեկ մյուսի հետ քարտեզի վրա, որի սահմանները ժամանակի հետ փոքրանում են թունավոր ամպի միջոցով[5][6]։

Իրադարձություններ խմբագրել

Խաղի մեջ կա 6 իրադարձություն

  • Բյուրեղի գրավում (անգլ.՝ Gem Grab), 3-ը 3-ի դեմ ռեժիմ, որտեղ պետք է հավաքել բյուրեղներ մարտի դաշտի կենտրոնից։ Առաջադրանքն է հավաքել 10 կամ ավելի բյուրեղներ։ Երբ թիմերից մեկը հավաքում է 10 բյուրեղ, սկսվում է հետհաշվարկ մինշև խաղի ավարտը (վերջինս կարելի է ընդհատել սպանելով այն մասնակցին, որի մոտ է բյուրեղները կամ հավաքել 10 բյուրեղ)։
  • Բախում (անգլ.՝ Showdown), ռեժիմ թագավորական կռվի ժանրում։ Կան այդ ռեժիմ 2 տեսակ՝ մեկ կամ երկանձնյա թիմեր։ Մեկանձնյա ռեժիմում հաղթում է 10 մասնակիցների վերջին կենդանի մնացած մասնկիցը, իսկ երկանձնյա ռեժիմում հաղթում է 5 թիմերի շրջանակում կենդանի մնացած երկու անձից կազմված թիմը։ Մարտի դաշտում կան ուժեղացման խորանադիկներով արկղեր, որոնք ավելացնում են մասնակցի կյանքը և ուժը, ինչպես նաև ժամանակի ըընթացքում մարտադաշտը մինչև կենտրոն փոքրանում է թունավոր ամպերի միջոցով, որոնք վայրկյանում հասցնում են 1000 միավորի վնաս։
  • Կողոպուտ (անգլ.՝ Heist), 3-ը 3-ի դեմ ռեժիմ, որտեղ գլխավոր առաջադրանքն է ոչնչացնել հակառակորդի երկաթյա պահոցը՝ պահպանելով սեփականը։ Եթե ժամանակի ավարտվելու հետ և ոչ մեկի երկաթյա պահոցը ոչնչացված չէ, ապա հաղթում է այն թիմը, որի երկաթյա պահոցը ավելի քիչ է ջարդված։
  • Գրավման պարգեվատրում(անգլ.՝ Bounty), 3-ը 3-ի դեմ խաղ, որտեղ գլխավոր առաջադրանքն է աշխատել որքան հնարավոր է շատ աստղեր, քան հակառակորդի մոտ է։ Աստղեր կարելի է աշխատել սպանելով հակառակորդին, բայց մարտի դաշտի կենտրոնում կա լրացուցիչ աստղ։
  • Բրոուլբոլ (անգլ.՝ Brawlball), 3ը 3-ի դեմ խաղ, որտեղ գլխավոր առաջադրանքն է հարվածել 2 գոլ հակառակորդի դարպասին։ Եթե երկրորդ գոլը հարվածած չի լինում, ապա հաղթում ավելի է մեծ հաշվով թիմը։ Եթե հաշիվը հավասար է, ապա տրվում է լրացուցիչ ժամանակ և բոլոր խոչընդոտները հաղթահարված են։ Եթե լրացուցիչ ժամանակաում ոչնիչ չի փոխվում, ապա խաղը համարվում է ոչ ոքի։
  • Պաշարում (անգլ.՝ Siege), 3-ը 3-ի դեմ խաղ, որտեղ գլխավոր առաջադրանքն է ոչնչացնել հակառակորդի ԻԿԵ-ն։ Մարտի դաշտի կենտրոնում հայտնվում են պտուտակներ։ Թիմը հավաքեով շատ պտուտակներ ստանում է պաշարողական ռոբոտ, որը, ճանապարհին սպանելով հակառակորդին և պաշտպանելով ԻԿԵ-ի հռթիռներից իր թիմին, գնում է ԻԿԵ-ի մոտ։
  • Կա ևս 3 լրացուցիչ ռեժիմներ տոմսերով. օրինակ՝ Մարտ շեֆի հետ, որտեղ պետք է սպանել շեֆին։ Այդ ռեժիմում կան Սովորական, Նորմալ, Բարդ, Էքսպերտ և Խեռահեղություն կոչվող դժվարություններ (1,2,3,4,5,6,7 և այլն), Ռոբորուբկա, որտեղ անհրաժեշտ է պաշտպանել պահոցը ռոբոտներից, և Մեծ խաղ, այստեղ 5 խաղացողներ փորձում են ոչնչացնել այլ խաղացողի՝ Մեգամարտիկին։ Մեգամարտիկը ունի կյանքերի շատ միավորներ և հսկայական վնաս, բայց կյանքը ամեն վայրկյան քչանում է։

Մշակում խմբագրել

2017 թվականի հունիսի 14-ին Supercell YouTube-յան ալիքով ուղիղ եթերում հայտարարեց խաղի մասին[7]։ Հաջորդ օրը խաղը թույլ մեկրարկվեց iOS ծրագրում կանադական App Store-ում[8]։ 2018 թվականի հունիսի 26-ին խաղը թողարկվեց նաև Android հարթակում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Google PlayGoogle, 2012.
  2. App Store — 2008.
  3. Thier, Dave 'Clash Royale' Developer's Next Game Is Called 'Brawl Stars' (англ.). Forbes (14 июня 2017 года). Дата обращения 5 марта 2019.
  4. 4,0 4,1 YouTube full-color icon (2017).svg Brawl Stars: GLOBAL LAUNCH! (англ.). (14 ноября 2018 года). Проверено 5 марта 2019 года.
  5. Torres, Ida Brawl Stars is an upcoming game from the makers of Clash Royale (англ.). Android Community (17 June 2017). Дата обращения 29 августа 2019.
  6. Hayward, Andrew Brawl Stars is a worthy, if simple, Clash Royale successor. Polygon (19 декабря 2018). Дата обращения 29 августа 2019.
  7. Callaham, John Clash of Clans developer Supercell reveals new game, Brawl Stars (англ.). Android Authority (14 June 2017). Дата обращения 29 августа 2019.
  8. Funnell, Rob 'Brawl Stars' Has Soft Launched on the Canadian App Store, Android Version Coming Soon? (англ.). TouchArcade (15 June 2017). Дата обращения 29 августа 2019.
  9. Sholtz, Matthew Brawl Stars is finally coming to Android, with limited access starting today (англ.). Android Police (26 June 2018). Дата обращения 29 августа 2019.

Հղումներ խմբագրել