Boeing Model 200 Monomail, ինքնաթիռը Միացյալ Նահանգների 1930-ական թվականների սկզբում կիրառվող փոստային ինքնաթիռ էր։ Այն իրենից ներկայացնում էր մեկ շարժիչով մոնոպլան։ Model 200-ը ստեղծվել է Boeing ընկերության կողմից սեփական՝ Boeing Air Transport, ավիաընկերության գործունեության մեջ օգտագործելու համար։ Օգտագործվել է փոստ տեղափոխելու համար, իսկ նրա փոփոխված տարբերակը՝ որպես մարդատար ինքնաթիռ։

Model 200 և 221 Monomail
Տեսակմարդատար / փոստային ինքնաթիռ,
ԵնթատեսակՔաղաքացիական օդային նավատորմ, mail plane? և ուղևորատար ինքնաթիռ
ԱրտադրողBoeing
Առաջին թռիչք6 մայիսի, 1930 թ.
Շահագործման ավարտ1933 թ.
ՇահագործողներUnited Airlines
Միավոր արտադրված1 հատ Model 200 և 1 հատ Model 221
 Boeing Monomail Վիքիպահեստում

Նախագծում և կառուցվածք խմբագրել

Model 200 ինքնաթիռը իրենից ներկայացնում է Boeing ընկերության ինքնաթիռների կառուցվածքի անցում ավանդական բիպլան կառուցվածքից մոնոպլանի, ֆյուզելաժի ներքևի մասում տեղակայված թևով։ Այս ինքնաթիռի աերոդինամիկ ցուցանիշների լավացմանը նաև նպաստում էին նրա ծալվող անիվները և մետաղյա շրջահոսող ֆյուզելաժը։ Այս տեսակի մեկ ինքնաթիռ կառուցվեց Boeing-ի և ԱՄՆ Զինված ուժերի (Y1C-18 նշանակման տակ) կողմից գնահատման համար, սակայն այն չընդունվեց մասայական արտադրության, և ինքնաթիռը 1931 թվականի հուլիսից սկսեց օգտագործվել որպես փոստատար ինքնաթիռ Boeing Air Transport ընկերության Սան Ֆրանցիսկոից Չիկագո փոստային ուղերթներում։

Ինքնաթիռի երկրորդ տարբերակը անվանվեց Model 221. որում ֆյուզելաժը երկարացվեց 20 սմ-ով տեղ ստեղծելով վեց ուղևոր տեղափոխելու համար փակ խցիկում։ Այնուամենայնիվ օդաչուի նստատեղը փոփոխությունների չենթարկվեց, և կրկին բաց էր։ Այս տարբերակը առաջին թռիչքը կատարեց 1930 թվականի օգոստոսի 18-ին։ Ի վերջո, երկու ինքնաթիռներն էլ փոփոխվոցին վերջնական Model 221A մոդելի երկարացնելով ֆյուզելաժը ութ ուղևեր տեղափոխելու համար և սկսեցին օգտագործվել United Air Lines ընկերության կողմից Շայեն - Չիկագո ուղեգծի վրա, որպես մարդատար ինքնաթիռներ։

Monomail-երի առաջավոր կառուցվածքի կիրառմանը խոչնդոտեց համապատասխան շարժիչի և պտուտակի բացակայությունը։ Ինքնաթիռը պահանջում էր ցածր քայլով պտուտակ գետնից պոկվելիս և մեծ քայլով պտուտակ թռիչքի ընթացքում։ Մինչ հայտնվեցին փոփոխական քայլով պտուտակները և ավելի հզոր շարժիչներ, Monomail-երը արդեն իրենց տեղը զիջել էին բազմա-շարժիչ ինքնաթիռներին, որոնցից մեկն էլ Boieing-ի 247 մոդելն էր։ Այնուամենայնիվ, Monomail-երի շատ կառուցվածքային լուծումներ կիրառվեցին 1930-ականների սկզբում նախագծվող կործանիչների (Model 248, որը հետագայում վերանվանվեց P-26 Peashooter) և ռմբակոծիչների մեջ (Boeing B-9

Տարբերակներ խմբագրել

  • Model 200 - փոստային ինքնաթիռ (կառուցվել է 1 ինքնաթիռ)
  • Model 221 - մարդատար ինքնաթիռ, 6 ուղևորատարողությամբ (կառուցվել է 1 ինքնաթիռ)
  • Model 221A - Model 200 և 221 փոփոխվեցին 8 ուղևորատարողությամբ ինքնաթիռների

Օգտագործողներ խմբագրել

  ԱՄՆ

Տեխնիկական բնութագիր (Model 221) խմբագրել

Ընդհանուր բնութագիր

  • Անձնակազմ - մեկ
  • Տարողունակություն - 6 ուղևոր
  • Բեռնատարողություն - 408 կգ
  • Երկարություն - 12,75 մ
  • Թևերի բացվածք - 18 մ
  • Առավելագույն քաշ - 3 629 կգ
  • Շարժիչ - Pratt & Whitney R-1860 Hornet B (428,8 կՎտ)
  • Պտուտակների քանակ - 1
  • Առավելագույն արագություն - 254 կմ/ժ
  • Հիմնական արագություն - 217 կմ/ժ
  • Թռիչքի հեռավորություն - 925 կմ
  • Թռիչքի բարձրություն - 4 480.5 մ

Տես նաև խմբագրել

  • Lockheed Model 9 Orion
  • Northrop Alpha
  • Boeing History - Boeing Monomail Transport Retrieved June 17, 2006.
  • Taylor, Michael J. H. (1989). Jane's Encyclopedia of Aviation. London: Studio Editions.
  • World Aircraft Information Files. London: Bright Star Publishing.

Արտաքին հղումներ խմբագրել