Boeing 247 (զինվորական նշանակում՝ С-73), ամերիկյան 10 տեղանոց մարդատար ինքնաթիռ։ Առաջին թռիչքը իրականացվել է 1933 թվականի փետրվարի 3-ին։

Boeing 247
Տեսակaircraft type?
Ենթատեսակուղևորատար ինքնաթիռ
ԱրտադրողԲոինգ
Առաջին թռիչքփետրվարի 8, 1933
Շահագործման սկիզբմայիսի 22, 1933
Շահագործման ավարտ1960 թ.
ՇահագործողներUnited Airlines
Արտադրման թվականներ1933-1934 թթ.
Միավոր արտադրված75
Միավորի արժեք75
 Boeing 247 Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Մշակում խմբագրել

В247-ը՝ փորձարարական երկշարժիչ ռմբակոծիչ Boeing Y1B-9-ի «ժառանգորդն» է, որն առաջին անգամ օդ է բարձրացել 1931 թվականին, սակայն սերիական արտադրության մեջ չի մտել։ В247-ի մշակումը ձգձգվեց ներքին տարաձայնությունների պատճառով։ Բոինգ ընկերության գլխավոր ինժեները պնդում էր, որ նոր սարքավորումը չգերազանցի առկա մոդելների չափերը, սակայն պատվիրատուների ներկայացուցիչները, որոնց թվում էր նաև Իգոր Սիկորսկին, պահանջում էին չափերի և տարողունակության մեծացում։ Արդյունքում հաղթեցին «փոքր չափերի» կողմնակիցները և ինքնաթիռը թողարկվեց տասը տեղով, որի պատճառով մրցակից Douglas ընկերության ինքնաթիռներն առաջ անցան В247-ից։ В247-ի կառուցվածքային յուրահատկությունը, որը ժառանգել էր В-9-ից և որն անհարմարություն էր պատճառում ուղևորներին, ողափայտն էր (լոնժերոն), որն անցնում էր սրահի միջով։

Ինքնաթիռի տեխնիկական բնութագիրը խմբագրել

Պարամետր Ցուցանիշ
Երկարություն, մ 15,7
Թևերի բացվածքը, մ 22,6
Բարձրությունը, մ 3,8
Թևի տարածքը, մ² 78
Շարժիչը Երկու շարժիչ Pratt & Whitney S1H1-G Wasp արտադրության
Քաշը 500 լ.ո.
Առավելագույն արագությունը, կմ/ժ 320
Գերծանրաբեռնված արագությունը, կմ/ժ 304
Թռիչքի տևողությունը, կմ 1200
Թռիչքի բարձրությունը, մ 7620
Դատարկ քաշը, կգ 4055
Առավելագույն քաշը, կգ 7623

Արտաքին հղումներ խմբագրել