Բրդի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ժասմին վան դեն Բոգարդ (անգլ.՝ Jasmine van den Bogaerde[1], ավելի հայտնի է որպես Բըրդի (Birdy, մայիսի 15, 1996[2], Լիմինգթոն, Lymington and Pennington, New Forest, Հեմփշիր, Հեմփշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի։ Հայտնի է դարձել 2008 թվականից, երբ 12 տարեկանում հաղթել է Open Mic UK մրցույթը։ Նրա դեբյուտային սինգլը թողարկվել է 2011 թվականի հունվարի 30-ին, որը սակայն բրիտանական Bon Iver խմբի «Skinny Love» երգի իր քավեր տարբերակն է։ Այդ քավերը բազմաթիվ միջազգային հիթ շքերթներում ունեցել է բավականին մեծ հաջողություններ և ստացել է մի քանի սերտիֆիկատներ։ 2011 թվականի նոյեմբերի 4-ին երգչուհին թողարկել է իր դեբյուտային «Birdy» ստուդիական ալբոմը, որը Ավստրալիայի, Բելգիայի և Նիդերլանդների հիթ շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Fire Within», թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 16-ին։
Բրդի | |
---|---|
Բրդին 2013 թվականի սեպտեմբերին | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ժասմին վան դեն Բոգարդ |
Ծնվել է | մայիսի 15, 1996 (28 տարեկան) Լայմինգթոն, Հեմպշիր, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | Ֆոլկ, ինդի ֆոլկ, ինդի փոփ, ինդի ռոք, ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | Երգչուհի-երգահան |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | Վոկալ, դաշնամուր, կիթառ |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | Lady of the Lake, 14th Floor Records, Warner Bros. Records, Warner Music Group |
Կրթություն | Brockenhurst College? և Priestlands School? |
Կայք | officialbirdy.com |
Birdy (musician) Վիքիպահեստում |
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրելԱնվանում | Ալբոմի մանրամասներ |
---|---|
«Birdy» |
|
«Fire Within» |
|
«Beautiful Lies» |
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Debrett's Peerage, Baronetage and Knightage, Kelly's Directories, 2000 pg. 1629
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #1021368237 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրդի» հոդվածին։ |