Big Brain
Big Brain (կորեերեն՝ 빅브레인), հարավկորեական R&B խումբ, կազմավորվել է World Show Market գործակալության ղեկավարությամբ[1]։
Big Brain | |
---|---|
Ժանրեր | ժամանակակից R&B |
Կայք | cafe.daum.net/BigBrain |
Խումբը գործում է 2010 թվականից, բայց պաշտոնական դեբյուտը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 22-ին Billionaire Sound ալբոմով և իր առաջին «Welcome» սինգլով։
Պատմություն խմբագրել
Դեբյուտից առաջ խմբագրել
Խմբի անդամները եղել են ուսանողներ՝ Սեուլի արվեստի ինստիտուտի վոկալ կատարող ուսանողներ։ Նրանք որոշել էին ստեղծել իրենց սեփական խումբը։
Դեբյուտից առաջ, նրանք հայտնի էին որպես The Man, բայց նրանք պետք է փոխեին այդ անվանումը, քանի որ արդեն իսկ գոյություն ունի խումբ այդ անունով։ Big Brain-ի անդամները բացատրում են իրենց անունը այնպես, որ նրանք սիրում են երաժշտությունը, երգելը, և ամեն երգի թողարկումից հետո, նրանց ուղեղը դառնում է մեծ և ավելի մեծ։ Մինչ նրանց պաշտոնական դեբյուտը շատ մարդիկ խոստովանել են նրանց տաղանդ ունենալու մասին, չիմանալով նրանց հաջորդ Brown Eyed Soul-ը և համենատելով նրանց Big Mama-յի արական տարբերակի հետ[2]։ Մինչ Կորեայի Հանրապետությունում դեբյուտ ունենալը, խումբը շրջագայել է ողջ Նյու Յորքով, ելույթ ունեցել Թայմս Սքվերում, Կենտրոնական պարկում, Մանհեթենում և ուրիշ հայտնի վայրերում[3]։
2015՝ Դեբյուտ, Billionaire Sound խմբագրել
Խումբը դեբյուտ է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 22-ին իրենց առաջին Billionare Sound մինի ալբոմի և «Welcome» սինգլի թողարկման հետ։ Երգը պարունակում է բալլադի խառը զգացումներ և և հզոր R&B հմայքով և թարմ տեմպերով։ Երգը պատմում է մի մարդու մասին, որը ուզում է, որ իր նախկին սերը երբեք չունենա գեղեցիկ հարաբերություններ մեկ այլ տղամարդու հետ։ Անդամները հանրությանը ներկայացնում են տպավորիչ աշխատանք և արդեն իսկ համարձակորեն մարտահրավեր են նետում երիտասարդների[4]։
2016 խմբագրել
Մայիսի 24-ին ելույթ են ունեցել երգչուհի Օլիվիա Նյուտոն Ջոնի համերգներին[5]։
Անդամներ խմբագրել
- Սանհում (կորեերեն՝ 상훈), իրական անուն՝ Մո Սան Հուն (կորեերեն՝ 모상훈, ծնվել է 1991 թվականի հուլիսի 30-ին)։
- Չինյոն (կորեերեն՝ 진용), իրական անուն՝ Քիմ Չի Յոն (կորեերեն՝ 김진용, ծնվել է 1993 թվականի մայիսի 4-ին)։
- Պյոնին (կորեերեն՝ 병은), իրական անուն՝ Հվան Բյոն Ին (կորեերեն՝ 황병은, ծնվել է 1994 թվականի սեպտեմբերի 27-ին)։
- Հոնհյոն (կորեերեն՝ 홍현), իրական անուն՝ Յուն Հոն Հյոն (կորեերեն՝ 윤홍현, ծնվել է 1995 թվականի փետրվարի 20-ին)։
Սկավառակագրություն խմբագրել
Մինի ալբոմ խմբագրել
Տարի | Մանրամասներ ալբոմից | Տրեկլիստ |
---|---|---|
2015 | Billionaire Sound
|
|
Brain's 1st Respect
|
| |
2016 | The Voicist
|
|
meet you..
|
| |
The Moment
|
|
Հեռուստատեսություն խմբագրել
Ամսաթիվ | Ալիք | Անվանում | Նշում |
---|---|---|---|
2015 թվական, նոյեմբերի 4 | Arirang TV | Pops in Seoul | Մաս № 3024 |
2016 թվական, մարտի 8 | KBS2 | You Hee-yeol's Sketchbook | Մաս № 309 |
2016 թվական, մարտի 26 | KBS | Immortal Songs 2 | Հատուկ թողարկում երգահան Փաք Չուն Սոկոմի հետ |
2016 թվական, մայիսի 27 | KBS2 | You Hee-Yeol's Sketchbook | Մաս № 321 |
2016 թվական, մայիսի 29 | MBC | King of Masked Singer | Յուն Հոն Հյոն |
2016 թվական, սեպտեմբերի 16 | MBC | Duet Song Festival | Քիմ Չին Յոն |
2016 թվական, սեպտեմբերի 17 | KBS | Immortal Songs 2 | Սովորական սաունդտրեկ դոռամայի համար |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «아티스트 채널 Big Brain (빅브레인)» (կորեերեն). Melon. 2015 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Yu Huiyeol's Sketchbook | 유희열의 스케치북: Jung Joonyoung, Mamamoo, Annyeongbada, Big Brain (2016.03.18)». YouTube. 2016 թ․ մարտի 18. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «팝업뮤직 브로맨스·빅브레인·하트비, '포스트 브아솔' '젊은 노을'의 등장». Herald Pop. 2016 թ․ հուլիսի 8. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «빅브레인 Big Brain - 환영 Welcome Official M/V». YouTube. 2015 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «빅브레인 - I'm not the only one(Olivia Newton-John 콘서트 오프닝)». YouTube. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.