Bed and breakfast (հայերեն` Մահճակալ և նախաճաշ, կրճատ` B&B կամ BnB), փոքր հաստատություն, որն առաջարկում է գիշերակաց և նախաճաշ։ Սրանք հիմնականում մասնավոր տներ են և սովորաբար ունեն չորսից տասնմեկ սենյակ, միջինը` վեց սենյակ[1]։ B&B-ում սովորաբար տանտերն ապրում է նույն տանը։

Նախաճաշ Կանադայի Քվեբեկ քաղաքի B&B-ում
Bed and breakfast հաստատության սենյակ Ֆորարլբերգում, Ավստրիա

Bed and breakfast արտահայտությունը օգտագործվում է նաև սպասարկման մակարդակը նկարագրելու համար, որը ներառված է հյուրանոցի սենյակի գնի մեջ, ի հակադրություն պարզապես սենյակի կամ պանսիոնի։

Ակնարկ խմբագրել

Սովորաբար հյուրերին տրամադրվում են առանձին սենյակներ` առանձին լոգարաններով, կամ`սենեկաշարք, որն ընդգրկում է նաև մի քանի լոգարան։ Որոշ տներ ունեն առանձին ննջարաններ` լոգարանի հետ, որոնք տրամադրվում են տարբեր հյուրերի։ Նախաճաշը կարող է մատուցվել ննջարանում, ճաշարանում կամ էլ` տանտիրոջ խոհանոցում։

B&B-ները և and հյուրատները հաճախ դիտարկվում են որպես եկամտի կողմնակի աղբյուր։ Տանտերերն հաճախ իրենք են պատրաստում նախաճաշն ու մաքրում սենյակները, սակայն որոշ դեպքերում նրանք մարդիկ են վարձում` այդ աշխատանքը կատարելու համար։ Մասնագիտական աշխատակազմի կողմից կառավարվող B&B-ներն անհամեմատ ավելի քիչ են (ի տարբերություն պանդոկների և հյուրանոցների), սակայն կարող են գոյություն ունենալ, հատկապես, եթե նույն սեփականատերը մի քանի հաստատություններ ունի։

Գոյություն ունեն լողացող B&B-ներ. դրանք նավակներ են, որոնց վրա առաջարկվում է նաև նախաճաշի ծառայություն։ Որոշ համայնքներում նավերի համար փարոսի լույս վառ պահող պահակների սենյակները վեր են ածվել B&B-ների այն բանից հետո, երբ փարոսները ավտոմատ են դարձել կամ գործածությունից հանվել են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The B&B Industry». innkeeping.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bed and breakfast» հոդվածին։